ԿՈՉ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ APPEAL TO THE LIVING

Հասմիկ Գուլակյանի զրույցը արձակագիր Հովիկ Վարդումյանի հետ

 ԿՈՉ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ APPEAL TO THE LIVING / HOVIK VARDUMYAN ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ԿՈՉ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ APPEAL TO THE LIVING / HOVIK VARDUMYAN ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

1915 թվականն էր, այսինքն՝ թուրքերի ամենաթունդ թրքության ժամանակները: Թուրք բորենին ոչնչացրել էր հայոց բազուկը ղեկավարող ուղեղը. մտավորականության սերուցքն այլևս չկար: Սկսվել էր հայության բռնի տարհանումը, որը հավասարազոր էր բնաջնջման: Սակայն մեր ժողովրդի մի ստվար զանգված Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ մի շարք վայրերում ոչ միայն հլու հնազանդ նահատակվել է, այլև ընդդիմացել ճակատագիր կոչվածին, ընդվզել, զենքի դիմել, որի հետևանքով նվազ կորուստներ ենք ունեցել, իսկ եթե, այնուամենայնիվ, չեն կարողացել դիմակայել բազմապատիկ թշնամու կանոնավոր զորքերին ու ավարառու ոհմակներին, մեծ վնաս են հասցրել վերջիններիս՝ գրողի ծոցն ուղարկելով նրանց զգալի մասին: Հենց միայն ողբերգական 1915-ին, շնորհիվ վերապրածների, փառքով գրված մեր պատմության բազմաթիվ էջեր ունենք, որոնք պատիվ կբերեն յուրաքանչյուր ժողովրդի: Գերմանացի միսիոներ Էքարտը, որին հանդիպում ենք արձակագիր Հովիկ Վարդումյանի «Ուխտյալները» վեպի էջերում, հետագայում իր հուշերում գրել է, որ երբ թուրքերը գերի են վերցրել վերջին երկու հայ պաշտպաններին, պարզվել է` նրանք աղջիկներ էին: Եվ երբ փորձել են նրանց պղծել, նրանցից մեկը հասել, ասկյարից խլել է ատրճանակը, գնդակահարել նրան, ապա՝ ընկերուհուն և ինքն էլ ինքնասպան եղել: Տարիներ անց Էքարտը խոստովանել է, որ իրեն տանջում է մեղքի զգացումը՝ գոնե այդ աղջիկների անունները չկարողացավ պահպանել հայոց պատմության համար…
1915-ի հերոսամարտերի շարքում մեր պատմության մեջ անջնջելի էջ են գրել Ուրֆայի հայկական թաղամասի բնակիչները: Քաղաքը Դեր էզ Զորի ճանապարհին էր. այնտեղով էին անցնում անապատ քշվող հայ աքսորականների քարավաները: Չգիտես ինչու, թուրքերն ուրֆահայերի հարցը որոշել էին լուծել վերջում: Ուրֆայի 30-հազարանոց հայկական թաղամասը, գիտակցելով հայության կազմակերպված բնաջնջման թուրքական քաղաքականության էությունը և չսպասելով կոտորվելու իր հերթին, որոշում է պայքարել ջարդարարների դեմ, կռվել մինչև զենքի ընդունակ վերջին բնակչի զոհվելը՝ այդ կերպ վրեժ լուծել հայրենակիցների համար: Վրեժի կոչը պայքարի դրոշ դարձրած՝ նրանք կենաց ու մահու կռիվ են մղել թուրքական կանոնավոր բանակի բազմահազարանոց ուժերի դեմ՝ հերոսական մահը գերադասելով ավազների մեջ անշիրիմ անհետանալու անփառունակ վախճանից: Հայտնի է թուրքական բանակի հրամանատարներից Ֆախրի փաշայի խոստովանությունը, որին բազում անախորժություններ են պատճառել 1915 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին դյուցազնացած ուրֆահայերը: Վերջիններիս հարցը մի քանի օրում լուծել խոստացած, սակայն նրանց հերոսական դիմադրությունից անակնկալի եկած ապշահար բարձրաստճան թուրք զինվորականը հետագայում ստիպված էր խոստովանել. «Ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մի քանի Որֆաներ մեր դեմ այսպես ծառանային…»:
Այդպիսի Ուրֆաներ թուրքերի առաջ անշո՛ւշտ կծառանային, եթե ժամանակին ունենայինք հայությանն առաջնորդող ազգային առողջ ուժեր, եթե մեր ժողովրդի առաջնորդներն այդ տարիներին սթափ ու զգոն լինեին, չտարվեին երիտթուրքերի՝ մասոններից թխած կեղծ ու պատիր կարգախոսներով, եթե անսային Զորավար Անդրանիկին, եթե… Ավա՜ղ, «եթե»-ները շատ են ու բազմապիսի…
Հովիկ Վարդումյանի «Ուխտյալները» վեպը հուշարձան է Ուրֆայի հերոսամարտի կազմակերպիչներ և ղեկավարներ Մկրտիչ Յոթնեղբայրյանի, Հարություն Ռասթկելենյանի, նրանց զինակից ընկերների և թաղամասի զոհված ու աքսորված բնակչության համար, հուշարձան է նրանց համար, ովքեր հնազանդորեն մորթվելու փոխարեն գերադասեցին տղամարդավարի զոհվել՝ կռվելով՝ քաջության օրինակ դառնալով ապագա սերունդերի համար:

ԿՈՉ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ APPEAL TO THE LIVING «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Գարեգին Նժդեհ GAREGIN NJDEH ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

ԿՈՉ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ APPEAL TO THE LIVING «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Գարեգին Նժդեհ

Ապրիլի առաջին օրերին վրեժի զգացումն աննախադեպ պոռթկումով ծառս եղավ ողջ հայության մեջ: Մեր հայրենիքի նորօրյա պաշտպանները՝ մեր փառապանծ զինվորները՝ անկախության սերունդը, խիզախության այնպիսի՜ օրինակներ տվեցին՝ հիացնելով անգամ ամենաերդվյալ հոռետեսներին, հարստացնելով հայոց փառքի պանթեոնը… Ադրբեջանա-թրքա-իսլամիստական ոհմակը հետ շպրտվեց, բայց, ցավոք, ինչպես 1994-ին, մեր հաղթական զինվորի առաջխաղացումը կրկին կասեցվեց… Իսկ զինադադար կոչվածի համը անընդհատ տեսնում ենք՝ 1994- մայիսից ի վեր…
Ուզում եմ հուսալ, որ անչափ թանկ գնով ձեռք բերված հաղթանակը կկարողանանք ամրագրել նաև դիվանագիտական ճակատում… Հարկավոր է ամեն ինչ անել, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչվի… 20-րդ դարի ռազմի մեր մեծ մարգարեի՝ Գարեգին Նժդեհի արտահայտությամբ. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»: Մեր այսօրվա վրեժը հզորանալն է՝ բոլոր առումներով… Ինչպես ժամանակին պատկերավոր գրել է ՀԱՀԳԲ-ի հոգևոր հայր անմահ Գուրգեն Յանիկյանը. «Միայն վրեժի ցասումը չէ, որ ղեկավարելու է մեր արարքները, այլ՝ ապացուցել մարդկությանը, որ հայ անհատը իր կրծքում դեռ պահում է պահանջատիրական ոգին»: Մենք պարտավոր ենք իրականացնել այս Մեծ հայերի պատգամները…

«Վէմ» ռադիոկայան
13. 04. 2016

Добавить комментарий