ՎԱՐԴԱՆԱՆՔԻՑ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» From Vardanank to Vardanank Из Вардананка в «Вардананк»

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակչական ակումբի հիմնադիր և ղեկավար Սաթենիկ Աբրահամյանի հետ

Satenik Abrahamyan / Սաթենիկ Աբրահամյան

ՎԱՐԴԱՆԱՆՔԻՑ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» From Vardanank to Vardanank Из Вардананка в «Вардананк» / Satenik Abrahamyan / Սաթենիկ Աբրահամյան

«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադրումը թելադրել է ժամանանակը: 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեքում ստորագրվել էր հրադադար, պատերազմի մասնակից համալսարանականները վերադարձել էին իրենց գործին, մի մասն էլ անմահացել էր ռազմի դաշտում: Չավարտված պատերազմի պայմաններում նրանց օրինակով սերունդ աճեցնելն ու կրթելը, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելը պահանջում էր ամենօրյա տքնաջան աշխատանք, որի պտուղները քաղեցինք նաև վերջերս՝ ապրիլի առաջին օրերին Արցախի արևելյան սահմանի ողջ երկարությամբ ռազմական գործողությունների սրացման ժամանակ: «Վարդանանք» ակումբի անդամ տարբեր ֆակուլտետների մի շարք ուսանողներ, որոնք, Նժդեհի արտահայտությամբ, «Մահը հեգնել գիտեն», կամավոր մեկնեցին առաջապահ դիրքեր և ցայսօր այնտեղ են:
***
20-ամյա ակումբի համբավը վաղուց դուրս է եկել ԵՊՀ շրջանակից, և ակումբը դարձել է ոգեղենության խորհրդանիշ. նրա միջոցառումներին ներկա են լինում ոչ միայն երիտասարդներ այլ բուհերից, այլև տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդիկ: Ակումբը հրատարակում է նույնանուն պաշտոնական պարբերականը:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը կյանքի համալսարան է հատկապես երիտասարդների դաստիարակության համար:

«Վէմ» ռադիոկայան
25. 05. 2016

ՎԱՐԴԱՆԱՆՔԻՑ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»
From Vardanank to Vardanank
Из Вардананка в «Вардананк»

Добавить комментарий