ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ A DIFFICULT BUT REAL WAY ТРУДНЫЙ, НО РЕАЛЬНЫЙ ПУТЬ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը Ռոմիկ Հովնանյանի և Գևորգ Յազըճյանի հետ

ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ A DIFFICULT BUT REAL WAY ТРУДНЫЙ, НО РЕАЛЬНЫЙ ПУТЬ / ASALA

ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ A DIFFICULT BUT REAL WAY ТРУДНЫЙ, НО РЕАЛЬНЫЙ ПУТЬ

Օրերս Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես՝ Ռոմիկ Հովնանյանի «Գաղտնի բանակ. պատմություն կերտողները» և Վլադիմիր Պետրոսյանի «Գաղտնի բանակ. նրա գաղափարախոսությունը»: Երկուսն էլ նվիրված են ԱՍԱԼԱ-ին: Զարմանալի զուգադիպությամբ դրանց վերնագրերում անգամ կրկնվող կարևոր բառակապակցություն կար: Կցանկանայի, սակայն, որ բանակի անվանումն ամբողջական լիներ երկու դեպքում էլ՝ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» իրական ձևով: Ինչևէ:
Բարեբախտաբար, վերջին տարիներին ԱՍԱԼԱ-ի անունը հաճախ ենք լսում, նրա 40-ամյա պատմության մասին որոշակի տեղեկություններ ունենք, բանակի բացահայտված վետերան համարվող մի շարք մարտիկների անձամբ ենք ճանաչում, սակայն, միևնույն է, շատ բան չգիտենք այս կառույցի մասին և չենք էլ կարող իմանալ, որովհետև նրա անվանման վերջին կարևոր բառակապակցությունը՝ «գաղտնի բանակ», դրա հնարավորությունը մեզ չի տալիս:
Անկախ ամեն ինչից՝ այս կազմակերպությունը մեծ խորհուրդ ունի իր խորքում, որովհետև ստեղծվել է արտերկրում ճիշտ այնպիսի երիտասարդների ջանքերով, որոնց հասակակիցներն այսօր հերոսանում են Արցախում՝ հանուն գրեթե նույն նպատակի:

«Վէմ» ռադիոկայան
8. 06. 2016

ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԻՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
A DIFFICULT BUT REAL WAY
ТРУДНЫЙ, НО РЕАЛЬНЫЙ ПУТЬ

Добавить комментарий