Հայերի ներդրումը համաշխարհային պարարվեստում Contribution of Armenians to World Dance Art Вклад армян в мировое танцевальное искусство

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի հետ

Artsvi Bakhchinyan / Արծվի Բախչինյան / Арцви Бахчинян / Հայերի ներդրումը համաշխարհային պարարվեստում Contribution of Armenians to World Dance Art Вклад армян в мировое танцевальное искусство

Հայերի ներդրումը համաշխարհային պարարվեստում Contribution of Armenians to World Dance Art Вклад армян в мировое танцевальное искусство

Ապրիլյան օրերից հետո մի տեսակ չես կարողանում այլ թեմաների մասին խոսել՝ կատարվածի ու գալիքի սպասումներով պայմանավորված: Բայց քանի որ մեզ բոլոր ոլորտներում հաղթանակներ են հարկավոր, որոշեցի անդրադառնալ նաև այս թեմային, որովհետև Արծվի Բախչինյանի որդին նույնպես այսօր Արցախի պաշտպանների շարքում է, երկրորդ՝ հայերի ներդրումը համաշխարհային պարարվեստում նույնպես հաղթանակ է, որի համար հպարտանում է մեզանից յուրաքանչյուրը: Շատ կուզենայի, սակայն, որ այդ հաղթանակներն առաջին հերթին հայոց մշակութային դաշտում լինեին՝ համաշխարհային լինելուց առաջ, որովհետև ազգային յուրաքանչյուր նվաճում նաև համամարդկային է: Արծվի Բախչինյանը հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների՝ «Ծագումով հայ են (կենսագրական բառարան)», «Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը (կենսագրական հանրագիտակ)», «Նապոլեոն Բոնապարտը և հայերը», «Հայերը համաշխարհային կինոյում», «Սառա Բեռնարը և հայերը (հայերեն և ֆրանսերեն)», «Հայերը սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային առնչությունները» ևն: Նա առանձին սիրով է պրպտում հայկական հետքը քաղաքակրթության մեջ: «Հայերը համաշխարհային պարարվեստում» ժողովածուն այդ շարքի առայժմ վերջին հրատարակությունն է, որտեղ ամփոփված նյութն էլ մեր այսօրվա զրույցի թեման է: Իր ստվարածավալ այս ուսումնասիրության մեջ հեղինակը ներկայացրել է 19-րդ դարից մինչև մեր օրերը աշխարհի մոտ 40 երկրում գործած և գործող շուրջ 750 հայ և հայազգի պարող-պարուհիների, պարուսույցների, պարերի բեմադրողների և պարարվեստին առնչվող այլ մասնագետների: Այս ոլորտի բազմամյա ուսումնասիրությունից հետո հանգել է այն եզրակացության, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ պարարվեստի բնագավառում նույնպես ներկայանալի անուններ են համաշխարհային մակարդակով, որ նրանք իրենց գործունեությամբ զարգացրել, կատարելագործել ու հարստացրել են թե՛ տվյալ երկրի բալետն ու պարարավեստը, թե՛ համաշխարհային պարարվեստը՝ առհասարակ: Որոշ ժողովուրդների համար նրանք հիմնադրել են թատերապարի դպրոցներ, երբեմն դարձել պարարվեստի հիմնադիրներ այդ երկրներում, աշխարհում ամենակատարյալ՝ ռուսական բալետի ավանդույթները փոխանցել Արևմուտքի երկրներ, եղել պարողներ, պարուսույցներ և այլն:

«Վէմ» ռադիոկայան
29. 06. 2016

 
Հայերի ներդրումը համաշխարհային պարարվեստում
Contribution of Armenians to World Dance Art
Вклад армян в мировое танцевальное искусство

Добавить комментарий