ՓԱՌԱՎՈՐ ԱՆՈՒՆ. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆ A GLORIOUS NAME – HAKOB SARIKYAN СЛАВНОЕ ИМЯ – АКОП САРИКЯН

 Հասմիկ Գուլակյանի զրույցը լրագրող Ռուբեն Սիմոնյանի և պատմաբան Էդգար Հովհաննիսյանի հետ

ՓԱՌԱՎՈՐ ԱՆՈՒՆ. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆ A GLORIOUS NAME – HAKOB SARIKYAN СЛАВНОЕ ИМЯ – АКОП САРИКЯН

ՓԱՌԱՎՈՐ ԱՆՈՒՆ. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆ A GLORIOUS NAME – HAKOB SARIKYAN СЛАВНОЕ ИМЯ – АКОП САРИКЯН

Ամեն անգամ մոռացված անունների հանդիպելիս նախ անզորությունից կուչ եմ գալիս՝ ամաչելով մեր չարած այնքա՜ն անելիք գործերի համար, մյուս կողմից՝ երախտագիտությամբ լցվում առ այն ուսումնասիրողը, որը հերթական անգամ հնարավորություն է տալիս մեզ իրազեկվելու մեր անցյալին, հպարտանալու հանիրավի մոռացված անուններով, փառահե՛ղ անուններով, որոնց գործունեությանը սոսկ ծանոթությունը լիցքավորում է բազում սերունդների, վերալիցքավորում հոռետեսներին ու պարտվողական տրամադրություններ ունեցողներին: Նման ուսումնասիրությունների շնորհիվ է անընդհատ թարմացվում ու հարստացվում ազգի պատմական հիշողությունը:
Վերջերս երջանիկ պատահականությամբ կարդացի վաստակաշատ լրագրող Ռուբեն Սիմոնյանի 2013-ին հրատարակած «Հակոբ Սառիկյան» գրքույկը՝ «Ֆիդային, մանկավարժը, դեսպանորդը, գրողը և թարգմանիչը» բազմաբովանդակ ենթավերնագրով: Փոքրածավալ, սակայն աղբյուրագիտական արժեքավոր հրատարակություն է, և մի տեսակ շփոթի մեջ էի, որ Հակոբ Սառիկյանի մասին չգիտեի…
Մինչ մտորում էի հաղորդում պատրաստել Հակոբ Սառիկյանի գործունեության մասին, ինձ նվիրեցին Հայաստանի ազգային արխիվի հրատարակած Հակոբ Սառիկյանի «Հիշողություններ. 1878–1924» ծավալուն ժողովածուն, որն ավելի հիմնավորեց իմ կարծիքը՝ այս գործչի թողած գրավոր ժառանգությունն իրո՛ք աղբյուրագիտական արժեք ունի:
Այն հրատարակության են պատրաստել պատմ. գիտ. դոկտոր Ամատունի Վիրաբյանը և պատմ. գիտ. թեկնածու Էդգար Հովհաննիսյանը, վերջինս նաև ծավալուն ուսումնասիրություն է զետեղել «Հիշողություններ. 1878–1924» ժողովածուի մեջ «Աշխատության իրադարձությունների ժամանակը և նրա հեղինակը» վերնագրով՝ որպես նախաբան:

Հանրությանն այսպիսի գործչի ներկայացնելիս երախտագիտությամբ եմ լցվում մեր ազգի ու մարդու մե՛ր տեսակի նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնք խոնարհաբար կրել են իրենց խաչը՝ յուրովսանն նպաստելով մեր ազգային ինքնագիտակցության և ինքնության պահպանմանը: Հակոբ Սառիկյանի կյանքի ու գործունեության մանրամասնություններն ուսումնասիրողները, կարծում եմ, նույնպիսի, գուցե առավել ընդգծված զգացումներ են ունեցել հայի՝ մտավորականի ա՛յս տեսակի նկատմամբ:

«Վէմ» ռադիոկայան
13. 07. 2016

ՓԱՌԱՎՈՐ ԱՆՈՒՆ. ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆ
A GLORIOUS NAME – HAKOB SARIKYAN
СЛАВНОЕ ИМЯ – АКОП САРИКЯН

Добавить комментарий