ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱԿՆ ՀԱՐՑԸ HOVHANNES TUMANYAN AND THE ARMENIAN ISSUE ОВАНЕС ТУМАНЯН И АРМЯНСКИЙ ВОПРОС

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանի հետ
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ TUMANYAN IN PHOTOS

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱԿՆ ՀԱՐՑԸ HOVHANNES TUMANYAN AND THE ARMENIAN ISSUE ОВАНЕС ТУМАНЯН И АРМЯНСКИЙ ВОПРОС

Հայկական հարցի մասին Հովհաննես Թումանյանի հրապարակախոսությանը անդրադարձել եմ տարբեր առիթներով և միշտ զարմացել, հիացել դրանց արդիականությամբ և հոգուս խորքում շատ ցավացել: Ցավում եմ, որ մեր ազգային հարցերն այդպես էլ չեն լուծվում: Ավելին, ցավին նոր ցավ է գումարվում… Ինձ հայտնի՝ Թումանյանի առաջին ծավալուն՝ «Հայկական հարցն ու իր լուծումը» վերլուծական հոդվածը տպագրվել է «Հորիզոն» թերթում 1913 թ. հունվարի 2-ին: Եթե չիմանաս ո՛վ է այդ նյութի հեղինակը, կկարծես թե նա պատմաբան է կամ քաղաքագետ: Իր կյանքի հատկապես վերջին 10 տարում Թումանյանը տապակվում էր անասելի ցավի մեջ: Խառնվել էին բանաստեղծի անձնական ու ազգային վշտերը: Նրա հոգում ալեկոծությունները չէին ավարտվում, ավելին, մի փոթորկին հաջորդում էր մյուսը՝ հնարավորություն չտալով բանաստեղծին դուրս գալու հայոց մեծ ցավի օվկիանից… Մեր ժողովրդին պատուհասած աննախադեպ ողբերգությունն ու եղերական ճակատագիրը խլել էին նրա քունն ու հանգիստը: Իր հուշերում պատկերավոր է գրել Լեոն. «Հովհաննես Թումանյանը դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար, չի գժվում»: Թվում է, թե ոչինչ չի փոխվել Հայկական հարցում այդ ժամանակներից ի վեր. Հայկական հարցի լուծումը մնացել է նույն կետում: Այդ գրվածքներում ամենալուսավորը, եթե կարելի է այդպես ասել, բանաստեղծի աներեր հավատն է իր ժողովրդի ապագայի հանդեպ.
Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
Ու կա հատուցում ամեն գործի մեջ…
Սա չի նշանակում, թե նա հուսալքման և հուսահատության պահեր չի ունեցել. անգամ «Հոգեհանգիստ» է գրել…
Հայկական հարցի մասին Թումանյանը գրել է ոչ միայն հրապարակախոսական նյութեր, այլև չափածո գործեր, նաև բազմաթիվ նամակներ: Այդ տարիներին նա դարձել էր, կարելի է ասել մարդ-ինստիտուտ, ավելի ճիշտ՝ մարդ-պետություն. գրեթե չէր ստեղծագործում և զբաղված էր հասարակական աշխատանքով. բազմաթիվ հանձնաժողովների նախագահ էր…
Հովհաննես Թումանյանի թանգարանը հերթական ուշագրավ հրատարակությունն է նվիրել ընթերցողներիս. «Արևելք-Արևմուտք» մատենաշարով հրատարակել է «Հայկական հարցն ու իր լուծումը՝ ըստ Հովհ. Թումանյանի» ժողովածուն, որտեղ մեկտեղված է, կարելի է ասել, թեմատիկ ողջ նյութը: Ժողովածուն կազմել է թանգարանի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանը:

«Վէմ» ռադիոկայան
27. 07. 2016

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱԿՆ ՀԱՐՑԸ
HOVHANNES TUMANYAN AND THE ARMENIAN ISSUE
ОВАНЕС ТУМАНЯН И АРМЯНСКИЙ ВОПРОС

Добавить комментарий