ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմ. գիտ. թեկնածու Վահե Սարգսյանի հետ

ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ Forgotten Names: Grigor Vantsyan Забытые имена: Григор Ванцян / grigor-vantsyan

ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ Forgotten Names: Grigor Vantsyan Забытые имена: Григор Ванцян

Գրիգոր Վանցյանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեր մտավորական երախտավորներից է. նա մանկավարժ էր, լեզվաբան, բանահավաք, գրաքննադատ:
Այս գործչի կենսագրությունն ուշագրավ է հենց մանկությունից`դառն ու տտիպ աղքատություն, ծայրահեղ չքավորություն, ինչպես իր բազմաթիվ ժամանակակիցներինը, ու նաև եղերական վախճան: Բարի մարդկանց շնորհիվ նա կարողացել է դուրս գալ մանկության տարիներին իրեն պատուհասած ծայրահեղ ծանր սոցիալական կացությունից, կրթություն ստանալ և ծավալել ազգօգուտ գործունեություն: Ցավոք, կարճ է ապրել. Աստծու` իրեն պարգևած կյանքին ինքը վերջակետ է դրել 38 տարեկանում:
Այնուամենայնիվ, լավ կրթություն է ստացել, թեև ոչ կատարյալ: Սովորել է Բեռլինի համալսարանում: Եղել է Թումայանի ընկերներից: 1890-ին ընկերների ջանքերով Մոսկվայում տպագրվել է Հ. Թումանյանի առաջին գիրքը`«Բանաստեղծություններ» ժողովածուն:
Արժեքավոր է Գ. Վանցյանի «Հայ բոշաներ» ուսումնասիրությունը: Նրա «Հայ հեղինակներ» ձեռնարկը կամ աշխատությունը հրատարակվել է 5 անգամ (1906-14): «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» ծավալուն աշխատության մեր արծարծել է լեզվաբանական և հայերենագիտական խնդիրների, քննել լեզուների ազգակցական կապեր, անդրադարձել ժողովուրդների ծագումնաբանության հարցերի և այլն: «Բազմավէպ» պարբերականն անդրադարձել է տարբեր առիթներով: 1907 թ. հունիսի համարում «Մամուլի կարծիքը» խորագրի ներքո հրապարակված հոդվածում մասնավորապես կարդում ենք. «Գր. Վանցեանի հետ կը շրջինք ո´չ միայն մերձաւոր անցեալին, այլ եւ խորագոյն հնութեան մէջ: Իր գիրքը կրթութիւն մ’է եւ զբօսանք. հաճոյական է, ինչպէս դալարագեղ դաշտի մը մեջ հնախօսական պեղում մը»: Նույն պարբերականը 1910 թ գրել է. «Պր. Վանցեանի երկը շահեկան է ոչ միայն արեւելեան լեզուի, այլեւ գրաբարի պատմութեամբ հետաքրքուողներուն. նա կը ջանա ցուցանել գրաբարէն ալ հին հայերէն մը` մեր արդի գաւառաբարբառներուն մէջ…. Վանցեանի յիշատակը կապուած պիտի մնայ այսուհետեւ իր Պատմական քերականութեան հետ. ուրեմն մահարձանի չի կարօտիր…»:

«Վէմ» ռադիոկայան
28. 09. 2016

ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆՈՒՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆՑՅԱՆ
Forgotten Names: Grigor Vantsyan
Забытые имена: Григор Ванцян

Добавить комментарий