ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Declassified Documents Рассекреченные документы

 Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբան Գևորգ Յազըճյանի հետ

 ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Declassified Documents Рассекреченные документы / Գևորգ Յազըճյան Kevork Yazedjian Геворг Язечян Gevorg Yazdjyan

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Declassified Documents Рассекреченные документы / Գևորգ Յազըճյան Kevork Yazedjian Геворг Язечян

Մարդիկ երբեմն իրենց իսկ ապրած օրերի մասին, ասենք, 20–30 տարի անց վավերագրական նյութեր կարդալիս հանդիպում են անակնկալ նորությունների, մանրամասների ու անձանց անունների, որոնց մասին ժամանակին չէին կարող ենթադրել: Այդ ամենը պատմության համար հավաքագրվում է անտեսանելի ձեռքով, որի մասին վաղ թե ուշ տեղեկանում են բոլորը:

Ահա թե ինչու պատմաբանները չեն շտապում գրել իրենց օրերի պատմությունը, քանի դեռ բազմաբովանդակ փաստաթղթեր չեն հավաքվել արխիվներում կամ համապատասխան այլ հաստատություններում: Ուշագրավ է Գևորգ Յազըճյանի կազմած «Սփիւռքահայ քաղաքական հոսանքներն ու գաղութները խորհրդային գաղտնի փաստաթուղթերու մէջ (1945-1991, ընտրանի)» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 90 արխիվային նյութ: Ներկայացված վավերագրերի մի մասը տպագրվել է առաջին անգամ, իսկ մեծ մասը` առաջին անգամ` արևմտահայերեն թարգմանությամբ: Նյութերի մեծ մասն ունի արդիական նշանակություն և կարոր է հատկապես պատմական ճշմարտության բացահայտման տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ ՍՍՀՄ-ը երբեմն` ուղղակիորեն, հաճախ էլ անուղղակիորեն ազդում էր Սփյուռքի հայկական գաղթավայրերում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Մի կողմից՝ Մոսկվան սփյուռքահայության միջոցով տարածում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը, մյուս կողմից՝ զգուշանում էր սփյուռքահայ ազգայնական կազմակերպությունների գործունեությունից, որովհետև կայսրության մեջ լուծված չէր ազգային հարցը:
Դիվանագիտության քողի տակ աշխարհով մեկ գործում էր սովետական հետախուզությունը: Արտերկրում սովետական բազմաբնույթ կառույցների աշխատակիցները պարբերաբար զեկուցագրեր ու հաշվետվություններ էին ներկայացնում Մոսկվայի իրենց վերադասին: Դրանց կրկնօրինակներն ուղարկվում էին Երևան, որպեսզի հանրապետության կոմկուսի ղեկավարությունն իրազեկվեր հայկական գաղութներ ունեցող երկրներում տեղի ունեցող ներքին խմորումների մասին:
Այդ փաստաթղթերից է պատմաբանն ընտրել առավել ուշագրավները, խմբագրել, ծանոթագրել և դասակարգել որոշակի տրամաբանությամբ: Ժողովածուի առաջին մասում, ըստ բաժինների, ներկայացրել է ընդհանուր բնույթի, սփյուռքահայ համայնավարներին, ՀՅԴ-ին, ՀԱՀԳԲ-ին և ՀԺՇ-ին, ՍԴՀԿ-ին, ՌԱԿ-ին վերաբերող փաստաթղթեր, երկրորդ մասում` դարձյալ ընդհանուր բնույթի և Սփյուռքին ու նրա գաղութներին վերաբերող փաստաթղթեր:

«Վէմ» ռադիոկայան
17. 09. 2016

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Declassified Documents
Рассекреченные документы

Добавить комментарий