ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՅՐԸ THE MAN SIMON SIMONYAN ЧЕЛОВЕК СИМОН СИМОНЯН

 Հասմիկ Գուլակյանի զրույցը Թորոս Թորանյանի և Գևորգ Յազըճյանի հետ
ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՅՐԸ THE MAN SIMON SIMONYAN ЧЕЛОВЕК СИМОН СИМОНЯН

the-man-simon-simonyan / ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՅՐԸ THE MAN SIMON SIMONYAN ЧЕЛОВЕК СИМОН СИМОНЯН

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՅՐԸ THE MAN SIMON SIMONYAN ЧЕЛОВЕК СИМОН СИМОНЯН

Սփյուռքի մեր բազում արժանավոր հայրենակիցների անուններ հանիրավի օտարված է եղել Մայր հայրենիքում:

Պատճառը հիմնականում գաղափարական էր, որովհետև այդ մարդիկ, հիմնականում՝ բարձրակարգ մտավորականներ, գաղափարական մարտիկներ էին, հանդես էին գալիս առավելապես հայոց պահանջատիրության դիրքերից, քարոզում էին հայության՝ իրենց բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում, կենտրոնանալու, այսինքն՝ ժամանակավորապես բռնագրավված Հայրենիքին վերատիրելու գաղափարներ, որը սովետական տարիներին անհարիր էր ինտերնացիոնալիզմի ջատագով երկրի որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականությանը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ռուս-թուրքական քաղաքական սիրախաղը վայրիվերումների ելևէջումներով էր դրսևորվում, ինչպես այսօր, և ժամանակը երբեք մեր օգտին չէր:
Մեր անկախության քառորդդարյա ժամանակաշրջանն էլ առանձնապես բան չի փոխել մեր կյանքում՝ բազում պատճառներով, ըստ իս, բոլորն էլ՝ անարդարացի: Դրսում մեր հայրենակիցների ստեղծած արժեքներին գրեթե անտեղյակ ենք. Դրանք հիմնականում անհասանելի են հանրությանը, ավելի ճիշտ՝ չենք կարողանում երկրի ներսում ստեղծածներին մարդավարի տիրություն անել: Այս ամենի հետևանքով մեր երկրում մեծացող անկախության առաջին սերունդը գրեթե անտեղյակ ու անհաղորդ է իր ոչ հեռավոր անցյալի նախորդների գործունեությանն ու ժառանգությանը: Չգիտեմ, օրինակ, թե մեր հանրության ո՞ր տոկոսն է ծանոթ արձակագիր, խմբագիր, հրապարակախոս, մանկավարժ Սիմոն Սիմոնյանի գործունեությանը, նրա կազմած դասագրքերին, բանասիրական ուսումնասիրություններին:
Հայագիտության և հայերենագիտության դաշտում ստեղծված այդ բացթողումները լրացնելու նպատակով, հնարավորության դեպքում, փնտրում ենք անձանց, որոնք տեսել ու ճանաչել են մեր վաստակաշատ հայրենակիցներին, առնչվել նրանց գրավոր ժառանգությանը, որպեսզի կարողանանք, թեկուզ հուշերի կամ հիշողությունների միջոցով ամբողջացնել այդ գործիչների անուրանալի դերը:
Սիմոն Սիմոնյան անունն անանց արժեք է, առանց որի անհնար է պատկերացնել 1970-ական թթ-ին արտերկրում սկզբնավորված հայ ազգային-ազատագրական զինյալ պայքարի գաղափարախոսությունը: Գրեթե նման միտք հայտնել եմ վերջերս Գևորգ Աճեմյանին նվիրված մեր հաղորդաժամին:
Սիմոն Սիմոնյանը և Գևորգ Աճեմյանը գաղափարակիցներ էին, նաև բարեկամական մոտ կապ ունեին: Այս պարագայում կարևորը նրանց գաղափարական ելակետն էր, ստեղծած արժեքները, որոնք, Գուրգեն Յանիկյանի կրակոցների հանգույն, միտված էին Հայկական հարցը թմբիրից հանելուն: Գարեգին Նժդեհի նախաձեռնած Ցեղակրոն շարժման, ապա Հայկ Ասատրյանի հետ նրա գլխավորած Տարոնականությունից հետո, շուրջ կես դար անց, հայությանն անվերապահ ուծացումից և ձուլումից սթափեցնող շարժում սկզբնավորվեց հենց թվարկածս երեք անմահ հայորդիների՝ Գուրգեն Յանիկյանի, Սիմոն Սիմոնյանի և Գևորգ Աճեմյանի ջանքերով:
Սիմոն Սիմոնյանը եղել է անկախ և հետապնդել միայն հայ ժողովրդի միասնականության և գերագույն շահերը:
***
Ամեն անգամ մեր մեծերից որևէ մեկին ներկայացնելուց հետո նույն զգացողությունն եմ ունենում. ինքնախոստովանության պես ինքս ինձ ասում եմ. «Հպարտ եմ, որ հայ եմ: Այլ կերպ չէր կարող լինել»: Սա ամենևին չի նշանակում, թե իմ ազգին գերագնահատում եմ, մյուսներին՝ թերագնահատում: Պարզապես ես չէի կարող հայ չլինել: Դա ոչ միայն ճակատագիր է, այլև պարտականություն ու առաքելություն՝ միաժամանակ:

«Վէմ» ռադիոկայան
20. 07. 2016

ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՅՐԸ
THE MAN SIMON SIMONYAN
ЧЕЛОВЕК СИМОН СИМОНЯН

Добавить комментарий