ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հասմիկ Գուլակյանի զրույցը Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Ամատունի Վիրաբյանի հետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Ամատունի Վիրաբյան Amatuni Virabyan Аматуни Вирабян

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Ամատունի Վիրաբյան Amatuni Virabyan Аматуни Вирабян

Հայաստանի առաջին Հանրապետության կայացման և նրա 2,5 տարվա գոյության մասին վկայում են հատկապես արխիվային նյութերի երկու ստվարածավալ ժողովածուներ:

Առաջինը «Հայաստանի առաջին Հանրապետության Պառլամենտի նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.» հատորն է, որին մեր եթերում հանգամանորեն անդրադարձել ենք 2010 թվականին, երկրորդը «Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.» ժողովածուն է, որի մասին խոսելու ենք այսօր: Երկուսն էլ կազմել և հրատարակել է Հայաստանի ազգային արխիվը:
Հայաստանի առաջին Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Պառլամենտի նիստերի արձանագրություններին ծանոթացնելիս մոտավորապես ասացի, որ քաղաքակրթություն ստեղծած որևէ ազգի համար անչափ կարևոր է անկախ պետություն ունենալը: Միայն սեփական պետության մեջ կարող ես զարգացնել ու հզորացնել ազգային մշակույթը, գիտությունը և հավասարի իրավունքով ներկայանալ աշխարհին: Հայերս լավ գիտենք, թե ի՛նչ ճանապարհ ենք անցել առանց պետականության և ինչպիսի՛ ջանքեր ենք գործադրել մեր բնօրրանի այս պատառը պահպանելու համար: Երանի այս գիտակցությունը երբևէ չլքի որևէ հայի՝ անկախ նրա կարգավիճակից…
«Հայաստանի առաջին Հանրապետության Կառավարության նիստերի արձանագրություններ. 1918-1920 թթ.» ժողովածուն եզակի խճանկար է կարճ ժամանակ գոյատևած պետության կայացման, նրա ներքաղաքական կյանքի, նաև վարած արտաքին քաղաքականության:

«Վէմ»ռադիոկայան
26. 10. 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Minutes of the RA Government Meetings (1918-1920)

Протоколы заседаний Правительства Республики Армения (1918-1920)

Добавить комментарий