ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ Ecology and We Экология и мы

 Հասմիկ Գուլակյանի զրույցը Հայաստանի կանաչների միության նախագահ, քիմիական գիտությունների թեկնածու Հակոբ Սանասարյանի հետ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ Ecology and We Экология и мы

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ Ecology and We Экология и мы

Սովետական Միության փլուզումից չնայած քառորդ դար է անցել, բայց մենք դեռևս չենք ձերբազատվել նրա մի շարք շորշոփներից. այդ հասարակարգում բացակա որոշ ոլորտներ բավական դժվարությամբ են կայանում:

Օրինակ՝ բնապահպանությունը: Իհարկե, կայսրության հոգեվարքի տարիներին արդեն ձևավորվում էին բնապահպանական շարժումներ: Մարդիկ ահազանգում էին մարդու առողջությունն ու նրա կենսամիջավայրը վտանգող երևույթների մասին, քննադատում էին կենտրոնական իշխանություններին, որովհետև ամեն ինչ այնտեղ էր որոշվում: Սակայն ցավալի է, բայց փաստ, որ անկախությունից հետո մենք առավել հրեշավոր ձևերով և չափերով սկսեցինք ավերել մեր բնությունը, երկիրը. ասես ուրիշի՝ օտարի հայրենիքի նկատմամբ է ձևավորվել ու արմատավորվել սպառողական այդ անհագուրդ վերաբերմունքը: Այս թեմաներով մի շարք հաղորդումներ ենք հեռարձակել «Հանքարդյունաբերությունը և մենք» թեմայով՝ երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր երջանկահիշատակ Հրաչիկ Ավագյանի հետ, փաստերով քննադատել այդ ոլորտի որոշ ղեկավարների հաճախ ապազգային, հակամարդկային վերաբերմունքն ու քաղաքականությունը:
Փողը, հարստությունը հայրենիք և ազգություն չունեն: Գոյապահպանության հարցերով զբաղվող բնապահպանները և կանաչների միությունները վաղուց են հասկացել այս պարզ ճշմարտությունը, որովհետև, ականատես լինելով իրենց երկրներում տեղի ունեցող բնության ավերածություններին, նրանք հասկացել են, որ դրանք ունեն ընդհանուր կենտրոն: ինչպես Չարենցն է գրում «Երկիր Նաիրի»-ում, «…թելիկային մարդիկ կանեն, ինչ որ ինքը՝ Կենտրոնը կամենա, Կենտրոնասարդը ուզե… Կշարժե նա՝ Կենտրոնաուղեղասարդը, իր հազար և մեկերորդ թելիկը, և ահա Ժնևում՝ Եվրոպայի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն ահեղամռունչ, գահակործան կոչեր…» (հ. 4, էջ 80): Այսինքն՝ «Դրսից եկած հրամանը առանց քննության իրագործում են տեղական «գլխավորաթելերը», «թելիկային մարդիկ» կամ «թելիկներից ամենաթելիկները»… 32
Չարենցին ու նրա անմահ վեպը թողնենք մի կողմ և խոսենք մեր երկրում սկզբնավորված բնապահպանական շարժման մասին, որն ինչ-որ տեղ կարելի է գորբաչովյան «պերեստրոյկայի» ծնունդ համարել. «պերեստրոյկա» արտահայտությունը հատուկ չեմ թարգմանում: 1985-ից հետո, երբ միությունում ամենուր օդում թևածում էին գորբաչովյան տխրահռչակ «գլասնոստ» ու «պերեստրոյկա» կարգախոսները, մշակութային կազմակերպությունների անվան տակ մեր հանրապետության տարբեր հիմնարկներում ստեղծված կառույցները, որոնք իրականում բնապահպանական էին, միավորվեցին, որովհետև Երևանի օդի աղտոտվածութունը հասել էր հրեշավոր չափերի… Հանրապետությունում ոչ միայն էկոլոգիական վիճակն էր աղետալի, այլև վտանգված էին ազգապահպանությունն ու հայոց լեզուն… Նրանք չէին կարող հանգիստ ու անտարբեր նայել, թե ինչպե՛ս են հայ մարդուն օտարում են իր հայրենիքից, ազգային արմատներից…
Տարիների հեռվից թվում է, թե ոչինչ չի փոխվել…

«Վէմ» ռադիոկայան
30. 11. 2016

 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ
Ecology and We
Экология и мы

 

Добавить комментарий