ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ., պրոֆ., ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ

armenian-girl-from-shatakh-c-1900 / Armenian girl from Shatakh, c. 1900. Փոքրիկ հայուհին Շատախից․․․ / ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ Scientific Substantiations for Reparation and Demand Научные обоснования для компенсации и требований

Նոյեմբերի 22–23-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» միջազգային գիտաժողովը

Թեմատիկ առումով այն եզակի էր, որովհետև առաջին անգամ էր մեզանում Հայոց ցեղասպանության համար հատուցման հարցը քննվում գիտական՝ ակադեմիական մակարդակով: Այս երևույթի պետական մեկնարկը կարելի է ասել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին էր՝ այդ առթիվ 2015 թ. հունվարի 29-ին հրապարակված համահայկական հռչակագրում, որտեղ փոքր չափաբաժնով, ինչ-որ տեղ երկյուղածորեն, բայց հստակ խոսվում է նաև հատուցման խնդրի մասին: Այս հույժ կարևոր համազգային հարցը ներկայացվեց պետական մակարդակով. չմոռանանք, որ անկախության տարիներին հանրապետության 3 նախագահներն էլ տարբեր ձևակերպումներով, երբեմն մի քանի անգամ, ասել են, որ ՀՀ-ն Թուրքիայից հողային պահանջներ չունի: Ըստ իս՝ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հնարավորություն տվեց, որ հայոց պահանջատիրության հարցը գիտական շրջանակից անցնի նաև քաղաքականության ոլորտ, որպեսզի համատեղ ուժերով ձևավորեն իմ արտահայտությամբ, «հայոց պահանջատիրության կերպարը»: Եթե այս արտահայտությունը նաև ուրիշներն են գործածել, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, ես տեղյակ չեմ: Գիտաժողովը բավական բովանդակալի ծրագիր ուներ: Առավել ուշագրավը հիմնախնդրի լուծմանը միտված առաջարկություններն էին, որոնց իրականացման համար հարկավոր են անասելի ջանքեր, նաև միջազգային ծանրակշիռ մասնագետների հետ համատեղ աշխատանք: Պատմության ինստիտուտն այս խնդրի լուծման առաջամարտիկն է: «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» գիտաժողովն էլ կազմակերպվել էր նրա նախաձեռնությամբ՝ ակադեմիայի հայագիտական ինստիտուտների և ԵՊՀ գործընկերների, նաև արտերկրի մասնագետների մասնակցությամբ:

«Վէմ» ռադիոկայան
7. 12. 2016

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Scientific Substantiations for Reparation and Demand
Научные обоснования для компенсации и требований

Добавить комментарий