Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ. ԿՈՏՐՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը հնագետ Բորիս Գասպարյանի հետ

boris-gasparyan / Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ. ԿՈՏՐՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ Breakable Scientific Stereotypes Ломающиеся научные стереотипы

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ. ԿՈՏՐՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Ամեն անգամ «Ի՞նչ առեղծվածներ են թաքնված հայոց հողում» հաղորդաշարի հերթական թողարկումից հետո իմ այս հարցադրում-վերնագրին ուզում եմ հենց ինքս էլ պատասխանել՝ ասելով. «Հայոց անձնագի՛րն է անթեղված հայրենի հողում…»:

Խոստովանենք՝ շատ հաճախ մենք ենք մեղավոր, որ աշխարհը տեղյակ չէ մեր մշակութային նվաճումների մասին: Դա համակողմանի, բարդ, աշխատատար և մեծ ֆինանսներ պահանջող ծրագիր է, որը պետք է հովանավորի պետությունը… Երանի գոնե այդպես մտածող անհատ բարերարներ կամ առանձին կազմակերպություններ ունենայինք…
Մի քանի տարի առաջ, օրինակ, Արենիում հայտնաբերվեց գինու հնգույն հնձանն աշխարհում, բայց վրացիները հասցրին գինին իրենց անունով գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Դրան անմիջապես հետևեց ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնգիտության ինստիտուտի աշխատակից, հնագետ Բորիս Գասպարյանի դժգոհությունը. «Հուշարձանը գտնելուց հետո մե՛նք պետք է առաջինը բարձրացնեինք այդ հարցը, բայց բարձրաստիճան մարմինների կողմից ես որեւէ վերաբերմունք չեմ նկատել: Հնագետը չէ, որ պետք է որոշի նրա ճակատագիրը, քանի որ այն բոլորինս է: Եթե զբաղվող լիներ, նման բան չէր լինի»:
Բորիս Գասպարյանը բազմաթիվ արշավախմբերի է մասնակցել: Նրանք մի շարք արժեքավոր բացահայտումներ են արել: Որոշ աշխատանքների կփորձենք անդրադառնալ մեր այսօրվա՝ 2016-ի վերջին հաղորդաժամին:

«Վէմ» ռադիոկայան
28. 12. 2016

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ.
ԿՈՏՐՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

Breakable Scientific Stereotypes
Ломающиеся научные стереотипы

 

Добавить комментарий