ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանի հետ

ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ The Issues of Endangered Identity in Armenian Literature Проблемы поврежденной идентичности в армянской литературе

ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ The Issues of Endangered Identity in Armenian Literature Проблемы поврежденной идентичности в армянской литературе

Սաթենիկ Ավետիսյանի հայեցակարգային մտածողությանն ու փիլիսոփայական ընդհանրացումներին «Վէմ» ռադիոկայանի ունկնդիրը ծանոթ է մեր մի շարք հաղորդումներից:

Գրականագետը շատ հստակ ներկայացրել է մեր ազգային ինքնությանն սպառնացող վտանգները, որոնք առկա են հայ իրականության մեջ՝ սկսած «Սասնա ծռեր» էպոսի ստեղծման ժամանակներից: Նրա՝ որպես քաղաքացու մտահոգությունների կիզակետում նույնպես հայի վտանգված ինքնություն հիմնահարցն է: Հայի հոգետիպի զննման, ուսումնասիրման նրա մոտեցումներն ու գնահատումները ներդաշն են հատկապես 20-րդ դարի մեր մի շարք գրական հսկաների՝ Չարենցի, Մահարու, Մնձուրու, Հրանտ Մաթևոսյանի, ժամանակակիցներից՝ Վահագն Գրիգորյանի, Վարուժան Ոսկանյանի, Լևոն Խեչոյանի գրական հավատամքին ու դավանանքին: Այս գրողներն իրենց մի շարք երկերում ոչ միայն ներքին աչքով տեսնում ու բազմակողմանիորեն ներկայացնում են մեր ինքնությանն սպառնացող վտանգները, այլև հաճախ հուշում են դրանց լուծումները:
Ավելի քան մեկ տասնամյակ Սաթենիկ Ավետիսյանն իր գրականագիտական հոդվածներում ուսումնասիրել է «Սասնա ծռեր» էպոսն ու հիշատակածս և այլ գրողների ստեղծագործությունները՝ որոնելով նաև իրեն հուզող հարցերի պատասխանները: Դրանցից մի փունջ վերջերս հրատարակել է մեկ գրքով՝ «Գիր և ինքնություն» ժողովածուի մեջ: Իր տրամաբանական կառուցվածքով այն վտանգված ինքնության մասին ամբողջական և հույժ կարևոր աշխատություն է, ավելի ճիշտ՝ ծրագրային կարևոր գործ, որի առանցքային գաղափարը տագնապն է մեր վտանգված տեսակի համար: Այդ տագնապի մասին է մեր զրույցը:

«Վէմ» ռադիոկայան
7. 12. 2016

Այստեղ՝ ՄԱՍ Բ

ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
The Issues of Endangered Identity in Armenian Literature
Проблемы поврежденной идентичности в армянской литературе

ՄԱՍ Ա

 

Добавить комментарий