Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Հակոբ Սիմոնյանի հետ

Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ What Mysteries are Hidden in Armenian Soil Какие тайны скрыты в армянской земле Հակոբ Սիմոնյան / Hakob Simonyan

Հակոբ Սիմոնյան / Hakob Simonyan Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ What Mysteries are Hidden in Armenian Soil Какие тайны скрыты в армянской земле

Սիրելի հայրենակիցներ, «Վէմ» ռ/կ-ի եթերում «Ակունք» ռադիոհանդեսի 2017 թ-ի առաջին թողարկումն է:

Ռադիոկայանի և մեր ստեղծագործական խմբի անունից շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի առթիվ և մաղթում այս դժվար ու խառնակ ժամանակներում արժանավայել ապրելու կամք և կորով, մեր բանակին, մեր սրբություն սրբոցին՝ հայ զինվորին՝ խաղաղ ու անամպ հորիզոններ, բարի ծառայություն: Ուզում եմ, որ 2017-ը բարեբեր տարի լինի ողջ Երկիր մոլորակի ու հատկապես մեզ բաժին ընկած հայոց սրբազան այս փոքրիկ երկրամասի համար՝ իր երկու հանրապետություններով: Ուզում եմ, որ 2017-ը մեզ վայրկյան առաջ մոտեցնի մեր կոտորակված հայրենիքի ամբողջացմանը, մեր ոգեղենության հաղթանակին, որպեսզի կարողանանք շենացնել մեր սուրբ հայրենին:
Իմ այս հակիրճ բարեմաղթանքում մի քանի անգամ գործածեցի «սուրբ» արտահայտությունը, որովհետև մեր հայրենիքը իրո՛ք աստվածատուր է. Հայկական լեռնաշխարհը եղել է սրբազան օրենքների երկիր, որի հողը ցայսօր խնամքով պահել-պահպանել է Հայոց անձնագիրը: Այդ անթեղված գանձը, իր տարբեր երեսակներով, մայր հողից կորզել հնարավոր եղավ միայն երկրի անկախության պայմաններում՝ կոտրելու համար գիտության մեջ արհեստականորեն ստեղծված մի շարք կարծրատիպեր: Սա մեզ պարտավորեցնում է ավելի, քան կարող ենք առաջին հայացքից պատկերացնել: Մեր հայրենի հողն այսօր ինքնին պատմական հուշարձան է, որի յուրաքանչյուր միլիմետրի պահպանությունը բոլորիս պարտքն է: Բարձրյալին է միայն հայտնի, թե ինչե՛ր են անթեղված հայոց հայրենիքի բռնագրավված տարածքներում… Մեր մի բուռ հանրապետությունում և Արցախ աշխարհում վերջին տարիներին պեղվել են այնպիսի հնավայրեր, որոնք իրենց վրա են բևեռել աշխարհի մի շարք գիտնականների, հատկապես՝ հնագետների ուշադրությունը: Այդ մասին խոսեցինք նաև 2016-ի մեր վերջին հաղորդաժամին, երբ հյուրընկալել էինք հնագետ Բորիս Գասպարյանին: Եվ քանի որ այս ոլորտում բազմաթիվ բացահայտումներ են արվել 2016-ին, որոշեցի 2017-ի մուտքը ևս նշանավորել մեր հնագետների անցած տարվա աշխատանքների հանրագումարով: Կարծում եմ՝ հայկական հնագիտությունը դեռ շատ է զարմացնելու աշխարհին՝ հայոց հինավուրց քաղաքակրթությանն առնչվող նորանոր՝ բացառիկ մասունքների հայտնաբերմամբ՝ հարստացնելով Հայկական լեռնաշխարհի բազմադարյան անձնագրի տվյալները:

«Վէմ» ռադիոկայան
4. 01. 2017

 
Ի՞ՆՉ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՀԱՅՈՑ ՀՈՂՈՒՄ
What Mysteries are Hidden in Armenian Soil
Какие тайны скрыты в армянской земле

Добавить комментарий