ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտորր Հարություն Մարությանի հետ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ National Identity and Historical Memory Национальное самосознание и историческая память / Հարություն Մարության Harutyun Marutyan Арутюн Марутян

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ National Identity and Historical Memory Национальное самосознание и историческая память / Հարություն Մարության Harutyun Marutyan Арутюн Марутян

«Ազգային ինքնություն», «պատմական հիշողություն» արտահայտությունները հաճախ ենք հոլովում մեր գրավոր կամ բանավոր խոսքում: Իրականում դրանք ոչ միայն սերտորեն առնչվում են իրար հետ, այլև խորքային կապ ունեն իրենց հիմքում և պայմանավորված են մեկը մյուսով: Որևէ ժողովրդի ազգային վերազարթոնքի ժամանակ, երբ տվյալ հանրությունը, ասես, կրկին վերարթնանում է տևական թմբիրից, անշուշտ, շարժիչ ուժը անցյալի հիշողությունն է կամ, ինչպես ասում են, պատմական հիշողությունը: Այսինքն՝ «ազգային ինքնություն» և «պատմական հիշողություն» հասկացությունների գիտակցմամբ է ձևավորվում այն կենսամիջավայրը, որը միտված է ազգապահպանությանը: Այլ կերպ ասած՝ պատմական հիշողությունը վերարթնանում է, երբ վտանգվում է ազգային ինքնությունը:
Մեր միջին և ավագ սերունդն Արցախյան շարժման ականատեսն է ու մասնակիցը: Արցախյան շարժումը ոչ միայն ձևավորվեց մեր աչքի առաջ ու մեզ ներառեց իր հորձանուտը, այլև հայության մեջ վերարթնացրեց այնպիսի հիշողություններ, որոնք գործողությունների ելակետ դարձան մեզ համար Արցախյան ազատամարտի տարիներին և հետագա ժամանակներում. այսօր էլ առարկայական դարձած պատմական մեր հիշողությունն է ուղղորդում մեզ մեր ազգային ինքնությանն սպառնացող վտանգներին դիմակայելիս:
Խոսենք օրինակներով:
1988-ի փետրվարի 20-ին Երևանում սկսվեցին զանգվածային ցույցերը: Շուտով հայտնվեցին առաջին ցուցապաստառները: Զուտ լրագրողական հետաքրքրությամբ՝ սկսեցի արտագրել դրանց բովանդակությունը: Նույնիսկ ընկերուհիներս էին օգնում, որ հանկարծ ինչ-որ բան բաց չթողնեմ: Կարծում էի, որ եթե ապագայում կարողանամ գրել Արցախյան շարժման պատմությունը, այդ պաստառները կօգնեն ճիշտ ներկայացնելու պայքարի ընթացքը…
Վաղուց արդեն չկա իմ այդ հավաքածուն, իսկ Արցախյան ազատագրական պայքարի պատմությունը, որպես այդպիսին, չգրեցի… Իսկ այդ պաստառների բովանդակությունները գրառելու իմ մտասևեռումը երբեք չեմ մոռանում… Գուցե գեղարվեստական պատումի հիմք էր դառնալու ցուցապաստառների բովանդակային զարգացումների շղթան, չգիտեմ: Գիտեմ միայն, որ իմ ծանոթների մեջ այլ ոք նման հավաքածու չուներ… Վերջերս միայն իմացա և հաճելիորեն զարմացա, որ որոշ մարդիկ՝ մասնագետներ, ժամանակին զբաղվել են այդ ցուցապաստառներով: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագետ, հասարակագետ պատմ. գիտ դ-ր Հարություն Մարությանն այն դարձրել է ազգագրական ծավալուն ուսումնասիրության նյութ՝ բավական ուշագրավ եզրահանգումներով:


«Վէմ» ռադիոկայան
18. 01. 2017

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
National Identity and Historical Memory
Национальное самосознание и историческая память

Добавить комментарий