ՎՐԱՍՏԱՆԻ 1918-Ի ԽԱՐԱՆԸ…

Հասմիկ Գուլակյանի զրույցը ֆիզմաթ գիտ. դոկտոր Վլադիմիր Հարությունյանի հետ

ՎՐԱՍՏԱՆԻ 1918-Ի ԽԱՐԱՆԸ… Клеймо грузин 1918 года... The 1918 Stigma of the Georgians...

ՎՐԱՍՏԱՆԻ 1918-Ի ԽԱՐԱՆԸ… Клеймо грузин 1918 года… The 1918 Stigma of the Georgians…

1918 թվականը բազում իրադարձություններով լի ժամանակահատված էր ոչ միայն հայերիս, այլև այս տարածաշրջանի մյուս ժողովուրդների համար` թուրքական արշավանք Արևելյան Հայաստան՝ հայության վերջին բեկորները վերջնականապես ոչնչացնելու նպատակով, հայոց Մայիսյան հերոսամարտեր, Անդրկովկասի Սեյմի փլուզում, երեք նոր անկախ հանրապետությունների հռչակում, օտարերկրյա միջամտություններ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներին՝ հյուսիսից և արևմուտքից, և այս խորապատկերին՝ հայ-վրացական կարճատև պատերազմ 1918-ի տարեվերջին: Վերջինս այնքան անսպասելի էր և այնքան թրքաբարո, որ, որպես խարան, հավերժագրվել է Վրաստանի ճակատին:
Պատմաաշխարհագրությունից գիտենք, որ հայերն ու վրացիներն այս տարածաշրջանում հազարամյակների ընթացքում հաճախ բախտակիցներ էին. որպես քրիստոնյա կղզյակներ՝ եղել են մահմեդական և քրիստոնյա աշխարհների սահմանաբաժանին և բավական դժվար ճանապարհ են անցել իրենց ազգային ինքնության պահպանման համար: Պատահել է, որ միասին են դիմակայել նույն թշնամու հարձակումներին: Բայց, ահա, լուսավոր 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջերին նրանք իրար հետ փորձեցին խոսել զենքի լեզվով: Ընդ որում, վրացիները զենք բարձրացրին հայերի վրա, երբ թուրքական պետական մեքենան գործում էր նույն եռանդով. Հայոց ցեղասպանությունն ավարտված չէր, և հասկանալի էլ չէր, թե ե՛րբ է հագենալու թուրք բորենին…
Այդ շրջանում Վրաստանի ախորժա՛կն էլ բացվեց և փորձեց տիրանալ Լոռուն:
Այս մասին մեր պատմաբանները երբեմն երկյուղածորեն են խոսում՝ չաղարտելու համար հայ-վրացական դարավոր եղբայրության լեգենդը, երբեմն ամաչում են հարևան դավանակից ժողովրդի փոխարեն: Ինչպիսի վերաբերմունք էլ դրսևորենք, միևնույնն է, դրանից ոչինչ չի փոխվի, ինչպես գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Բայց անցյալի դասը շատ կարևոր է ապագայի համար, որովհետև ցայսօր վրացիներն իրենց տարածքում անասելի ախորժակով են սեփականաշնորհում հատկապես մեր պատմամշակութային հուշարձանները, իսկ եթե չեն հաջողում, պարզապես ոչնչացնում են՝ մաքրելով հայկական մշակույթի հետքերը: Այս առումով, բազմիցս եմ ասել՝ չգիտեմ, թո՞ւրքն է վրացու ուսուցիչը, թե՞ հակառակը… Սա մեկ անգամ ևս հավաստում է այն ճշմարտությունը, որ ինչ ստեղծել ես օտարի հողում, նրա՛ համար ես ստեղծել… 

«Վէմ» ռադիոկայան
1.09.2017

ՎՐԱՍՏԱՆԻ 1918-Ի ԽԱՐԱՆԸ…
   Клеймо грузин 1918 года…
The 1918 Stigma of the Georgians…

Добавить комментарий