ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Գուլակյանի զրույցը արաբագետ, պատմ. գիտ. թեկնածու Սարգիս Գրիգորյանի հետ

 

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Islamic Radicalism: Problems and Policy (Part I) Исламский радикализм: проблемы и политика (часть 1)

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Islamic Radicalism: Problems and Policy (Part I) Исламский радикализм: проблемы и политика (часть 1)

Մերձավոր և Միջին Արևելքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները տագնապալի են ու վտանգներով հղի նաև հայերիս համար, որովհետև այնտեղ սկսված ու անվերջ թվացող ռազմական գործողությունների խորապատկերին փոշիանում են հատկապես հայկական գաղթավայրերը: Դրանց մի մասն ստեղծվել է վաղ անցյալում ու ստվարացել Մեծ եղեռնից հետո, մյուսներն էլ հիմնադրել են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայության խլյակները:
Անկախ այն բանից, թե ինչպես են այնտեղ կազմավորվել հայկական համայնքները, հստակ է մի բան՝ իրենց հիմնավորված տեղերում հայերն ստեղծել են ազգային հոգևոր-մշակութային հաստատություններ՝ պահպանելու համար իրենց ինքնությունը, զարգացրել են իրենց մշակույթը, նաև նպաստել են իրենց բնակության երկրների տնտեսական, հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին, ձեռք բերել բարի համբավ՝ որպես տվյալ երկրի քաղաքացիներ: Նրանց խաղաղ ու ստեղծարար կյանքը խաթարվել է միայն այն ժամանակ, երբ վտանգ է կախվել այդ երկրների գլխին: Նման դեպքերում, որպես հավատարիմ քաղաքացիներ, նրանք կանգնել են այդ պետությունների պաշտպանության դիրքերում, իսկ ներքաղաքական հակամարտությունների պարագայում պահպանել են խելամիտ չեզոքություն: Այդ առումով մեր հայրենակիցները խնդիրներ չեն ունեցել ոչ մեկի հետ… Վերջին տասնամյակներին, սակայն, Մերձավոր և Միջին Արևելքի այս կամ այն շրջանը պարբերաբար վերածվում է եռացող կաթսայի… Այդ դժբախտությունները չեն շրջանցում տեղի հայությանը… Լիբանան, Իրաք, Սիրիա… Ինչե՜ր տեսան նրանք վերջին տասնամյակներին… Հայահոծ Լիբանանից արտագաղթը չի դադարում, Իրաքում հիմա գրեթե հայություն չկա, իսկ Սիրիայի համար պատուհաս դարձած իսլամիստների գործողությունների հետևանքով հատկապես հալեպահայությունը ցաքուցրիվ է եղել… «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն օդից չհայտնվեց տարածաշրջանում, ոչ էլ մեկ օրում ձևավորվեց: Այս կառույցի միջոցով են ոմանք փորձում Մերձավոր և Միջին Արևելքում լուծել իրենց հարցերը, որի հետևանքով տուժում են բոլորովին անմեղ մարդիկ: Արաբական աշխարհի սրտում ձևավորվել է մի ռազմական-ահաբեկչական կառույց, որպիսին չի եղել նախորդ ժամանակներում… Այսպիսի նկրտումներ նախորդ շրջանի արմատական իսլամիստները կարծես թե չեն ունեցել… Նաև այս ծավալի ավերածություններ ոչ մի կազմակերպություն չի գործել աշխարհում…
«Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունները, էթնիկ-դավանական հակամարտությունները, Միջին Արևելքի քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումները կարող են ուղղակի և անուղղակի մարտահրավեր դառնալ ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը…»: Սարգիս Գրիգորյան


«Վէմ» ռադիոկայան
29.03– 5.04.2017

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մաս Ա
Islamic Radicalism: Problems and Policy (Part I)
Исламский радикализм: проблемы и политика (часть 1)

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Մաս Բ
Islamic Radicalism: Problems and Policy (Part II)
Исламский радикализм: проблемы и политика (часть 2)

Добавить комментарий