ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈ՞ւՄ, ԹԵ՞ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ…

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈ՞ւՄ, ԹԵ՞ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ… Artsakh Movement or Armenian Revolution? Арцахское движение или армянская революция? Հարություն Մարության Арутюн Марутян Harutyun

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈ՞ւՄ, ԹԵ՞ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ… Artsakh Movement or Armenian Revolution? Арцахское движение или армянская революция? Հարություն Մարության Арутюн Марутян Harutyun Marutyan

Մեկ տարի անց՝ 2018-ի այս օրերին նշելու ենք Արցախյան շարժման 30-ամյակը: Մեր պատմության աստեղային այդ ժամը հավերժագրել ենք ապագա բոլոր սերունդների համար: Հայոց միասնականության ու միասնակամության կամքն այդ օրերին ցնցել էր ողջ մոլորակը: Ի՞նչ էր կատարվում մեր բնօրրանից հայկական մնացած նրա 1/10-ական մասում: Այդ մասին լավ գիտե աշխարհը, առավել՝ մեր ոչ բարեկամները: Ազգային ինքնագիտակցությունն ու արժեհամակարգը դրոշ դարձրած հայությունը ոտքի ելավ՝ ադրբեջանական շուրջ 70-ամյա գերությունից ազատագրելու Արցախ աշխարհը: Դժվար է ասել, թե ո՛վ առաջինը համազգային այդ վերազարթոնքն անվանեց «Արցախյան շարժում»: Համենայնդեպս, 1988–90 թթ-ի պատմության մեջ այդպես արձանագրվեց մեր ընդվզումը, որին հետևեցին Արցախի ազատագրման ռազմական գործողությունները: Այդ օրերի մեր հիշողությունն այնքա՜ն թարմ է, որ հաճախ ամսաթվերով ենք հիշում, թե որտե՛ղ և ի՛նչ տեղի ունեցավ: Կայսրության Կենտրոնի՝ Մոսկվայի դեմ մեր պայքարը սահմանադրական էր: Մինչ այդ սահմանադրության անունը միայն գիտեինք, բայց հանկարծ ազգովին սկսեցինք սերտել մեր օրինական իրավունքների մասին հոդվածները՝ կետ առ կետ: Հաճելիորեն զարմանում էինք, երբ նույնիսկ մի ինչ-որ գործարանի բանվոր իր խոսքը համեմում էր սովետական սահմանադրությունից մեջբերումներով: Գաղափարական նախանձելի հասունացում… 

Արցախյան շարժումը, որպես այդպիսին, տարբեր առիթներով լուսաբանել, գնահատել, վերլուծել, մեկնաբանել են թե՛ հայերը, թե՛ օտարները: Նրանց գաղափարական, քաղաքական, իրավական, սոցիալ-հոգեբանական և այլ տեսակետններն ու կարծիքներն առանձնապես շատ չեն տարբերվել իրարից: Հասկանալի է, խոսքը թուրքական կամ թրքամետ արժևորումների մասին չէ: Սակայն մեր հայրենակիցներից մեկի եզրահանգումը տարբերվում է ցայսօր մեզ հայտնի կամ ծանոթ կամ ընդունված գնահատականներից: Հարություն Մարությանն այն անվանում է հեղափոխություն: Ավելին, ոչ միայն անվանում է, այլև հիմնավորում: Իսկ նրա դասական փաստարկները բավական համոզիչ են:

«Վէմ» ռադիոկայան
22. 02. 2017

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈ՞ւՄ, ԹԵ՞ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ…
Artsakh Movement or Armenian Revolution?
Арцахское движение или армянская революция?

Добавить комментарий