ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՍ Ա)

 Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի հետ

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Ա) Post-Centenary Analyses (Part I) Рассуждения после 100-летия (часть 1)

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Ա) Post-Centenary Analyses (Part I) Рассуждения после 100-летия (часть 1) / Rafayel Tadevosyan Ռաֆայել Մկրտչյան Рафаел Тадевосян

Հայոց ցեղասպանության մասին աշխարհում ահռելի գրականություն է ստեղծվել: Բազմաթիվ լեզուներով: Պատմաբաներ, քաղաքագետներ, դիվանագետներ, դավանանքի հետամուտ այլազան առաքելությունների ներկայացուցիչներ, հուշագիրներ և ուրիշներ հանգամանորեն անդրադարձել են Մեծ եղեռնի բուն իրողությանը՝ տեղահանություններին ու ջարդերին: Օսմանյան կայսրության պարագայում լիովին կամ գրեթե լիովին բացահայտված են վերջինիս իրականացրած Հայոց ցեղասպանության ռազմաքաղաքական, ֆինանսատնտեսական, գաղափարախոսական և այլ բնույթի դրդապատճառները: Նույնը, սակայն, պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի կարծիքով, չի կարելի ասել Հայոց ցեղասպանությանը եվրոպական գերտերությունների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի մեղսակցության վերաբերյալ, դեռևս ուսումնասիրության կարոտ մեծ ծավալի աշխատանքներ կան Հայոց ցեղասպանություն-եվրոպական գերտերություններ առնչություններում և այլն: Այս խորապատկերին նա առանձնացրել է մի շարք հարցեր ու փորձել պատասխանել դրանց: Այդ հարցերի ու պատասխանների արդյունքը ստվարածավալ ուսումնասիրություն է «Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան» վերնագրով:
Աշխատությունը հրատարակվել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ: Խոսքն այստեղ միայն 1915-ի մասին չէ, և 1915-ն էլ միայն 1915 չէ…
Հայոց մեծ ողբերգության գաղափարը կայծակնային արագությամբ չի երկնել ոճրագործը: Մեր հանրությունն այս մասին լավ գիտե: Այդուհանդերձ, կատարվածի տարբեր երեսակների վերաբերյալ կան բազմաթիվ հարցականներ: Ինձ առավել տանջում է մեղքի զգացողության հարցը՝ ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք զոհերի թիվը նվազեցնելու համար… Եվ ամեն անգամ հիշում եմ այն հերոսամարտերը, որոնց շնորհիվ փրկվեցին բազմահազար կյանքեր… Իտալացի հրապարակախոս, հեղափոխական գործիչ Ամիլկար Չիպրանոն 1899-ին մի քանի հոդված է հրապարակել «Դրօշակ» թերթում: Նրանցից մեկում, որը վերնագրել է «Կոչ հայ ժողովրդին», գրում է. «Եթե դուք մի մեծ պատերազմի, մի մեծ հեղափոխության մեջ զոհեիք ձեր 300 000 խողխողված եղբայրները, դուք ազատ կլինեիք: Մի ժողովրդի անպատիժ չեն սպանում, բացի այն պարագայից, երբ այդ ժողովուրդը ինքն է իր վիզը երկարացնում դահճին: Եթե [նա] գիտե, ուզում է պաշտպանել ինքն իրեն նույնիսկ իր եղունգներով ու ատամներով, չի՛ հաղթվի, չի՛ նվաճվի, չի՛ ջնջվի, չի՛ կորչի»:
Այսօր՝ Մեծ եղեռնից ավելի քան հարյուր տարի անց, այդ արյունահեղության սպառնալիքը չի վերացել, որովհետև թուրքը ժամանակին չի կարողացել վերջնականապես լուծել իր առաջ դրած խնդիրը, Շահան Նաթալու պատկերավոր արտահայտությամբ, «հայն ու Հայաստանը վերացնելը»: 2016-ին եղեռնագործի ձեռագիրը կրկին տեսանք Թալիշում… Եվ միանգամայն հասկանալի է Ռաֆայել Թադևոսյանի՝ այդ ողբերգությունն ավելի՛ խորությամբ, ավելի՛ համընդգրկուն, ավելի՛ քննադատաբար ուսումնասիրելու և վերարժևորելու ձգտումը:
«Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան» աշխատության մեջ, ինչպես գրում է հեղինակը, փորձել է անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք ցայսօր վրիպել են ուսումնասիրողների ուշադրությունից կամ կամ բավարա՛ր չեն լուսաբանվել: Իսկ դրանց մի մասը միտված է նաև մեր ներկային ու ապագային…

«Վէմ» ռադիոկայան
26.04.2017

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Ա)
Post-Centenary Analyses (Part I)
Рассуждения после 100-летия (часть 1)

 

Добавить комментарий