ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՄԱՍ Բ)

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի հետ

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Բ) Post-Centenary Analyses (Part II) Рассуждения после 100-летия (часть 2) / Rafayel Tadevosyan Ռաֆայել Մկրտչյան Рафаел Тадевосян

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Բ) Post-Centenary Analyses (Part II) Рассуждения после 100-летия (часть 2) / Rafayel Tadevosyan Ռաֆայել Մկրտչյան Рафаел Тадевосян

Մեր նախորդ հաղորդաժամին խոսեցինք պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի «Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան» աշխատության մասին և ձեզ ծանոթացրինք նրա թերևս ամենացավոտհարցադրմանը, այն է՝ «Հայոց ցեղասպանության մեջ հայ ժողովուրդն ունի՞ արդյոք պատասխանատվության և մեղքի իր բաժինը»:
Բնական է, որ պատասխանն էլ շատ ցավոտ պետք է լիներ: Իսկ այդ ցավը, որ արդեն հարյուր տարուց ավելի, չգիտեմ, քաջության պակասի, անցյալի դասերը հաշվի չառնելու կամ էլ գուցե թե մի ինչ-որ երրորդ պատճառով մի տեսակ սառեցրել ենք մեր հիշողության մեջ՝ մոռանալով, որ դրա հետևանքները դեռ երկար ենք «ճաշակելու»
Հստակ է մի բան՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրված գործողություն էր՝ որպես Հայկական հարցի լուծման թուրքական պետական քաղաքականության դրսևորում: Այդ հրեշավոր նախագիծը ոչ ոք չէ՛ր կարող տապալել: Իսկ ի՞նչ արեցինք մենք՝ հայերս, այդ արհավիրքից նվազագույն կորուստներով դուրս գալու համար…
Այստե՛ղ պետք է խոստովանենք մեղքի մեր բաժինը՝ կանխելու համար ապագայում դրա կրկնությունը… Պանթուրքիզմի կենսունակ գաղափարախության պայմաններում, որն այսօր էլ նույնքան ագրեսիվ է, որքան իր սաղմնավորման պահին էր, մեր ազգային անվտանգությունը յուրաքանչյուր պահի կարող է հայտնվել այս բորենու թիրախում: Առհասարակ, ասում են, թե պետական խոշորամասշտաբ հանցագործությունների դեպքում չի կարելի մեղադրել տվյալ երկրի ժողովրդին: Այսինքն, եթե որևէ պետություն պատերազմ է հրահրել, իսկ պատերազմը բավական ծանր հանցագործություն է, ապա մեղավորը նրա իշխանություններն են, և ոչ թե այդ երկրի ժողովուրդը: Երկրորդ համաշխարհային պատերազմը, օրինակ, սանձազերծել է ֆաշիստական Գերմանիան: Եվրոպայում հրեաների, սլավոնների, ազգային և որոշ այլ փոքրամասնությունների զանգվածային ոչնչացումը Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստների ծրագիրն էր, որը պետությունն իրականացնում էր իր բանակի միջոցով, հիմնականում՝ գազախցիկներում: Իսկ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում հայերի ոչնչացմանը լծվել էր կայսրության պետական մեքենան՝ իր ողջ հզորությամբ ու խաժամուժով. կանոնավոր բանակից զատ ընդգրկել էր նաև շարքային թուրքերին, քրդերին, չերքեզներին, բանտերից ազատ արձակած քրեական հանցագործներին և այլ տարրերի: Այսինքն՝ Թուրքիայի ժողովրդին: Խոսքս ամենևին էլ բացառությունների՝ առանձին անհատների մասին չէ, որոնք նույնիսկ փրկել են սակավաթիվ հայերի: Պատճառների մասին այսօր չխոսենք: Հայոց ցեղասպանության պարագայում յուրաքանչյուր դահիճ նայել է իր զոհի աչքերի մեջ և հակառակը: Այսինքն՝ Թուրքիայի կառավարությունն ի՛նքն է իր ժողովրդին դարձրել հանցագործ: Եվ բնական եմ համարում Ռաֆայել Թադևոսյանի «Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան» աշխատության մեջ նրա առաջադրած 10-րդ հարցը. «Թուրքական պետությունը և թուրք ժողովուրդը երբևէ ընդունելո՞ւ են իրենց մեղքը Հայոց ցեղասպանության համար, իսկ հայ ժողովուրդն էլ երբևէ ներելո՞ւ է ցեղասպան Թուրքիային և թուրք ժողովրդին «1915»-ի համար»:
Պատասխանը պայմանավորված է Հայոց ցեղասպանության ճանաչման կամ սեփական պատմության հետ առերեսվելու թուրքական պատմագիտության կամ այդ պետության քաղաքական հայեցակարգով: Իսկ թուրքական պատմագիտությունն այդ կայսրության քաղաքականության ածանցյալն է… 

«Վէմ» ռադիոկայան
3. 05. 2017

ՀԵՏՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Մաս Բ)
Post-Centenary Analyses (Part II)
Рассуждения после 100-летия (часть 2)

Добавить комментарий