ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՌՆՎԱԾՔ

ՉՀԱՎԱՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԵՎ ԳՈՌՈԶ

«Չանեմ, չը հավանեմ»: «Մարոն հավնավ Կարոյին,Կարոն չը հավնավ Մարոյին»: «Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չը հավանեց»: «Ճուլուլի՛կ, ես քե հավան, դու ձիկ չհավան»: «Չը գնացինք քոռերու հետ , մնացինք քոքոշներու հետ»:

ՀԱՎԱԿՆՈՏ, ԻՆՔՆԱՀԱՎԱՆ, ՊԱՐԾԵՆԿՈՏ, ՄԵԾԱԽՈՍ ԵՎ ՄԵԾԱՄԻՏ

«Հավ չելած՝ թառ ա թռնըմ»: «Թև չի հանել, թառն ա թռչըմ»: «Հավ չեղի, հավկիթ կածա»: «Հավ դեռ նոր էղե, ղազու (սագ) հավկիթ կածա»: «Ք…  չեղած՝ աթար (ցան) կըլլի»: «Մուկը չեղած դդում կը ծակե»: «Մուկ չեղած պատ կը ծակե»:

ԱԶՆԻՎ (ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԱՆԱԶՆԻՎ (ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ)

«Հալալ զադեն (ազնիվ որդի) կը շինի, հարամ զադեն (փուչ զավակ) կը քանդի»: «Հալալը (արդար) որ մազ դառնա չի կտրվի, հարամը (խարդախ), որ գերան դառնա՝ կը կոտրվի»: «Հալալ մազը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի»:

ԽԵԼՈՔ (ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ: ԱՆԽԵԼՔ (ԱՆԽԵԼՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՀԻՄԱՐ

«Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի»: «Լավ է գիտունի հետ քար քաշես, քան անգետի հետ փլավ ուտես»: «Իմաստունի հետ քար քաշե,հիմարի հետ փլավ մի՛ուտի»: «Խելոք մարդու հետ քար կրելը լավ է, քանց գժի հետ փլավ ուտելը»:

ԵՐԱԽՏԱԳԵՏ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ

«Ինչ աղբրից մարդ ջուր խմի, էն աղբրին քար չի գցի»: «Մարդ պետք չէ մոռանա զեն աղբուր, որ ջուր խմեր է»: «Հավն որ հավ ա, որ ջուր խմա, աստված կիշկա»: