ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ KHACHIK DASHTENTS

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ KHACHIK DASHTENTS

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ KHACHIK DASHTENTS

Տեսանյութ՝ «Ֆայտոն Ալեքը»:

       Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1967), ՍՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից: Դաշտենց գրական անունն է ստացել հայրենի գյուղի՝ Դաշտադեմի անունով:

      Ծնվել է 1910-ի մայիսի 25-ին, Արևմտյան Հայաստանի  Բիթլիսի նահանգի խութ-Բռնաշեն գավառի Դաշտադեմ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական, Գյումրի) ամերիկյան մանկատանը: Ուսուցչություն է արել Գյումրիի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում: 1932-ին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը, 1940-ին՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը: 1932-34-ին որպես բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: 1940-41-ին դասախոսել է Երևանի համալսարանում, 1941-48-ին՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-66-ին՝ Կ.Մարկսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում: 1965-74-ին ավագ գիտաշխատող է եղել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինտիտուտում: 1965-ին «Բայրոնը և հայերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Պ. Սրապյանի հեղինակցությամբ անգլերենի դասագիրք է կազմել հայկական դպրոցների համար: Թարգմանվել և առանձին գրքերով ռուսերեն լույս են տեսել նրա «Խոդեդան» վեպը (Երևան, 1961) և «Ռանչպարների կանչը» վիպասքը (Մոսկվա, 1984): Մահացել է 1974-ի մարտի 9-ին, Երևանում:

Одна идея о “ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ KHACHIK DASHTENTS

Добавить комментарий