ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN

***

Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած` Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը` ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը` մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրաւ` հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

Հայ դասական գրականության ամենամեծ ներկայացուցիչներից է  Դանիել Վարուժանը (Դանիել Չապուգքյարյան):  Դանիել Վարուժանը ծնվել է ապրիլի 20, 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Դանիելը մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:  Դանիել Վարուժանը սովորել է գյուղի վարժարանում, 1896-ին Պոլսի Աղաջիի Մխիթարյան դպրոցում, Քաղկեդոնի վարժարանում, 1902-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցում, 1905-ին ընդունվում է Բելգիայի Գենտի համալսարան:  Դանիել Վարուժանի դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում, որի վրա նշվել են բանաստեղծի հետևեալ խոսքերը` «ի՜նչ փոյթ կեանքը մեռնող, երբոր երազը կ՛ապրի ,երբոր երազն անմահ է»: Դանիել Վարուժանը 1909-ին վերադառնում է ծննդավայր և երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում:  Դանիել Վարուժանը 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան, իսկ 1912-ին հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով: Գրողին վիճակվեց ստեղծագործել պատմական բարդ ու ծանր ժամանակաշրջանում: Հայրենիքում նա տեսավ խոշտանգվող ժողովրդին, հանդիպեց սգակիր ծերունիների ու կանանց, լսեց որբացած մանուկների լացը: նրան խորապեհ հուզեց պանդուխտի տխուր ճակատագիրը, թշվառ, անոգնական մարդու ցավն ու տառապանքը: Իսկ ապրելով Եվրոպայում, բանաստեղծը համոզվեց, որ տառապում է ոչ միայն հայը այլև մարդն ընդհանրապես, որ ազգային լծից բացի, կա սոցիալական կեղեքում, կյանքի այլասերում, ներհակություններից բզկտվող հասարակություն: Եվ Վարուժանի «մաքուր ու ջինջ» ձայնը, Եղիշե Չարենցի արտահայտությամբ, հորդաց «ամպրոպի որոտի պես թափով»: Նա ծառացավ «վայրագ ոգու» դեմ հակադրվեց բուրժուական կյանքի եսամոլությանն ու կեղծիքին, երազեց ազնիվ, արդար ու ներդաշնակ մի կյանք՝ մարդկայնորեն գեղեցիկն ու լավը գտնելով աշխատավորական շրջաններում, բանվորական միջավայրում և գեղջուկի խաղաղ առօրյայում :

            Խորապես ուսումնաիրելով քաղաքական, սոցիալական, փիլիսոփայական գիտությունները, յուրացնելով հայ ու համաշխարհային դասական գրականության ավանդույթները,  Դանիել Վարուժանը մեր բանաստեղծությունը հասցրեց համաեվրոպական մակարդակին: «Վարուժանը պատկանում է նույն քան Արևմուտքին, որքան Հայաստանին», -իրավացիորեն գրել է ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN - Արաքսի Վարուժանը զավակների և ազգականների հետ ( 1919թ․ )

Արաքսի Վարուժանը զավակների և ազգականների հետ ( 1919թ․ ) ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ DANIEL VARUJAN

             Ստեղծագործելով հազիվ մեկևկես տասնամյակ  Դանիել Վարուժանը կարողացավ իր հուժկու և բազմակողմանի տաղանդով արձագանքել ժամանակաշրջանի սուր ու ցավոտ խնդիրներին: 1915-ին վրա հասավ արյունալի աղետը, արտերը ներկվեցին արյունով… _ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Թուրքերը Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։ Մահացել է (օգոստոսի 26, 1915-ին)։ 1915-ի մեծ եղեռնին զոհ դարձած Վարուժանի արխիվը հարազատների և բարեկամների ջանքերի շնորհիվ փրկվել է կորստից: Մեզ հասած ժառանգություն.  «Սարսուռներ», 1906, «Ցեղին սիրտը», 1909, «Հեթանոս երգեր», 1912, «Հացին երգը», 1921…
«Գեղեցկության արձանին», «Հայր, օրհնե՛», «Մեռած Աստվածներուն», «Մոխիրներուն առջև», «Ձոն», «Վահագն»…..

ՏԵՍ՝ Դանիէլ Վարուժան
ՏԵՍ՝ Daniel Varujan

Daniel Varoujan (right) with his parents
Constantinople (Bolis) in 1890
Դանիել Վարուժանն իր ծնողների հետ,
Կ.Պոլիս 1890

Добавить комментарий