ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բարձր, բարձր, հեռաւոր ու մենաւոր,
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոր,
Դեռ խաւար է այնտեղ՝ դաժան ու լռին:
 
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արեւն այնտեղ հուր կը թափէ եւ ոսկի,
Եւ կը ցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարօտ կեանքի եւ խօսքի:
 
Եւ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանգես իմ ողջոյնին լիառատ,
Կը լսեմ ես դարձեալ աղմուկ ու շառաչ
Ու կը սիրեմ հեքիաթային առօրեադ:
 
Լռութիւն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդէն արշալոյս է՝ յարութի՜ւն,
Ողջո՜յն ձեզ մութ ուղիներում երկրային,
Իմ եղբայրնե՜ր, հեռուներում եւ բանտում…
 
1912 թւական

***

Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ:

***

Պետք է ազգային հանդերձով ներկայացնել մարդուն: Բայց ոչ թե ազգային հանդերձ` առանց մարդու:

***

Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա:

Շարունակելի…

Одна идея о “ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ