ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ ( կենսագրություն )

 

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆԸ  ծնվել է 1957-ին, Իջևան քաղաքում: 1976-ին ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ. 3-րդ կուրսն ավարտելուց հետո փոխադրվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստաիկայի ֆակուլտետ, ավարտել է 1982-ին: 1983–2002 թթ. աշխատել է Հանրային ռադիոյի (նախկինում` Հեռուստառադիոպետկոմ) Արտասահմանի հայության համար հաղորդումների խմբագրությունում (մինչև լուծարվելը): 2002-ից «Վէմ» ռադիոկայանում (FM 101,6) վարում է «Ակունք» հեղինակային ռադիոհանդեսը: Միաժամանակ` 1998–99-ին աշխատել է «Իրավունք» թերթում, 2001–04-ին` «Վասն հայության» շաբաթաթերթում, 2004-ին Գևորգ Յազըճյանի հետ խմբագրել է «Շրջադարձ» ամսագիրը: 2009-ից «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» պատասխանատու քարտուղարն է: Տպագրվում է հանրապետական և Սփյուռքի մամուլում:
Լույս են տեսել Հասմիկ Գուլակյանի հրապարակախոսական նյութերի հետևյալ ժողովածուները.
Դարը` մեր մեջ, մենք` դարի, 4 հատոր, «Գիտություն», 2006–07
Ազգայնականություն. ինչո՞ւ է այն անհրաժեշտ, «Էդիթ Պրինտ», 2008
Հայագիտության և հայապահպանության հարցեր, 2 հատոր, «Էդիթ Պրինտ», 2010

4 идей о “ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ ( կենսագրություն )

  1. Svetlana Petrossian

    Հպարտ եմ քեզնով, իմ շատ սիրելի Հասմիկ, ուրախ եմ, որ բախտ ունեցա տարիներ շարունակ /2002-2011թթ./ աշխատել քո հայի տեսակի հետ և վերջապես հաճելի է հիշել մեր ճամփորդությունները Արցախ, Օձուն և այլուր, ուր և բացահայտեցի քո մարդկային շատ գծերը, որոնք ամբողջացրին Հասմիկ գործընկերոջս հումորային և ընկերային այժմյան տիպարը, որ մշտապես ունեմ մտապատկերիս մեջ, սիրում եմ քեզ շատ, Գուլակյան Հասմիկ ջան !!!

  2. Левон Дягарян

    hАсмикин гитем ШАТ шут 1980-иц hишум эм ерб арачин ангам индз hанраин радиои hамар дзайнагрец Ворпес hмаич кин ев ворпес hрашали hайренасер- hайренанвер ев азгапаhaпан грич -АЙС АМЕНЫ БНОРОШ Э hАСМИКИН

  3. Hasmik Jinyan

    Հարգելի Հասմիկ խնդրում եմ օգնեք ինձ ձեռք բերելու ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ բոլոր գրքերը։ Նախապես շնորհակալություն [email protected]

Добавить комментарий