ՊՒՏԱՆԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՎՈՐ : ՀԱՄԵՍՏ ԵՎ ԽՈՀԵՄ

ՊՒՏԱՆԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՎՈՐ : ՀԱՄԵՍՏ ԵՎ ԽՈՀԵՄ

ՊՒՏԱՆԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՎՈՐ : ՀԱՄԵՍՏ ԵՎ ԽՈՀԵՄ

***

«Մեկ կա` հազար աժե, հազար կա` մեկ չաժե»:

«Մեկը կա տասն աժի, տասը կա մին չաժի»։

«Մարդ կա հազար արժե, հագար կա՝ մեկ չարժե»:

«Մարդ կա’ մարդ ա, մարդ կա՝ զարդ ա»:

«Լավութենին լավութուն՝ ամեն մարդու բանն ա, վատութենին լավութուն’ մարդ մարդու բանըն ա»:

«Ածան հավը կըրկչան կըլնի»:

«Ձու ածող հավը կչկըչան կըլնի»:

«Ածան հավը կռկռան կ’ըլլի»:

«Կրկըչան հավը ձու ածող կ’ինի»:

«Բարատու (պտղատու) ծառը qլուխը կախ կը գցի»:

«Ծառը քանի բար շատ ունենա, գլուխը կախ կը քցի»։

«Պտղատու ծաոին ճղները քաշ են լինում»:

«Լիքը սմբուլը (հասկ) գլուխը կախ կանի»։

«Բարատու ծառին քար քցող շատ կըլի»:

«Մեյվի (պտուղի) ծառին քար քցող շատ կեղնի»։

«Կարմիր խնձորին քար քշտող շատ կըլլա»։

«Կաթնատուր կովի պտկին չեն թքի»։

«Կաթ տվող կովի պտուկը չեն կտրի»։

«Ինչքան որ գիտուն ըլնես, չիմացածդ մի անգետից հարցրու»։

«Մարդը ինչքան խելքով էղնի՝ թըղ ծռուն (խենթ) խոսք հարցրու»։

«Վարը նստի, որ վերևը քեզ տեղ տան»։

«Պստիկից սկսե, որ մենծին հասնես»։

«Քչեմեն կցե՛ (սկսիր), վուր շատին հասնիս»:

«Քիչն ղաբուլ արա (համաձայնվիր), որ աստուձ շատ տա»:

«Իշից բռնացրա, որ ձիուն հասնես»:

«Քըզանա մեծին մհար (համար) պահած տեղում նստես ոչ»։

«Շատ գիտես, քիչ խոսա»։

«Խաբարը (խոսք) բերնիդ մեջ էփի, նոր ասա»:

«Շատ տեսնում իս, քիչ ասա»։

«Քիչ խոսա, շատ լսի»։

«Մեկ խոսե, տաս լսե»:

«Էրկու լսե՛, մեկ խոսի՛»:

«Մեկ խոսե, տաս լսե»:

«Շատ կեր, քիչ խոսա»։

«Շատ բան շինե՛, քիչ խոսի՛»։

«Երկու անկան, մեկ բերան, իմա­ցի՛ր ասածիդ սըրան (հերթ)»:

«Առաջ միտք արա, հետո գործ սկսի»։

«Առաջ միտք արա, հետո խոսք ասա»։

«Տասը չափի, մեկ կտրի»։

«Օխտը չափի, մին կտրի»:

«Հազար չափե, մեկ մը կտրե»:

«Ծանդր նստի, որ լիդր (ծանրության չափ) գաս»։

«Ծանդր տեղդ մի թեթևացնի»։

«Հազար խոսքին մեկ խոսք, հազար ճնճղուն մեկ քար։

«Ծանդր քարը իր տեղումը կը մնա»։

«Մտնելուց առաջ միտք արա, թե ինչպես դուրս գաս»։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ ) ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ

Добавить комментарий