«Հավ չելած՝ թառ ա թռնըմ»:
«Թև չի հանել, թառն ա թռչըմ»:
«Հավ չեղի, հավկիթ կածա»:
«Հավ դեռ նոր էղե, ղազու (սագ) հավկիթ կածա»:
«Ք… չեղած՝ աթար (ցան) կըլլի»:
«Մուկը չեղած դդում կը ծակե»:
«Մուկ չեղած պատ կը ծակե»:
«Իր գլուխը չի կարում կապի, ուզըմ ա հարսանիքին հարսի գլուխը կապի»:
«Խորոզ (աքլոր) չեղած՝ կը կանչե»:
«Կատու չեղած մուկ կը բռնե»:
«Նոր է ոտքի էլեր ռեյվանի (արագընթաց ձիու քայլ) քալել կուզե»:
«Ինձանից էլե, ինձ լող ա սորվացնում»:
«Էլե մենես (ինձանից), կուտա վերես»:
«Հավկթեն է էլի, զհավկիթ չհավնի»:
«Կճեպից ա դուրս եկել, կճեպին հավան չի կենում»:
«Քաստանիցն (շագանակ) է դուրս եկել, կճեպին չի հավնում»:
«Կոտ կիրիրեն (կրիա) կոտից (պատյան) էլեր ա, կը թքու վըր կոտին»:
«Հորթը որ կովի առաջն ընկնի՝ գելը կը տանի»:
«Հորթը կովի առաջն ընկավ, գիլի բաժին կը դառնա»:
«Ուզում ես կաքավաերիշ (կաքավ քայլք) էթաս, ագռավինն էլ ես մոռանում»:
«Ագռավը ուզեց կաքավաերիշ էթա, իրանն էլ մոռացավ»:
«Կռիկ ուզեց կաքվու քելք քելել, կռկանն էլ մոռցավ»:
«Ագռավն ուզեց սինամ հավքի պես քելեր, հա՛մ զուր մոռցավ, հա՛մ զընդրան»:
«Նոր-նոր հավեր են դուս եկե, երկաթե ձու են ածում»:
«Պուճուր մարդիկ մեծ երազ կը տենան»:
«Մուկն էլ ա աղանձ ուտում»:
«Մուկն էլ ա արոն (որոճալ) անում»:
«Կրակ պիտի թողա ի պրակ»:
«Օրդուի (քանակ) ձիանք նալեցին, կիրիրեք լե ոտ վերուցին»:
«Զձիան նալեցին, իշվան ոտներ վերուցին»:
«Ձին կը նալեին, աթոռն իր ոտքն ալ վերուց»:
«Դավաներին (ուղտերին) տարան նալելու, գորտերն էլ ոտները պարզեցին»:
«Ըղտերու ոտքեր նալեցին, կիրիրեքն էլ ոտքեր վերուցին»:
«Պզտիկ քուն կը քնանա, մեծ երազ կը տեսնա»:
«Մուկը ինքը պուճուր ա, երազները մենծ-մենծ են»:
«Կաղ էշով քարվան կը խառնվի»;
«Քոռ էշով քերվան (կարավան) չեն խառնվիր»:
«Մեկ իշով քարվանճութեն պտի էնա»:
«Մեկ եզնով քարվանի մեջ ա մտնում»;
«Շատ պարծեցողը պարկը կը մտնի»:
«Շատ մի՛ պարծենա, պարկը կը մտնես»;
«Բանն արա, հետո պարծեցիր»:
«Շատ պարծենցող ջորին լեռը կը մնա»:
«Շատ պարծեցողը շուտ կը ցածիգնա»:
«Համադան գացի, յոթ կորի կը թռնեի: __Համադանը հեռու, կորին մոտ, արի, թռի»:
«Ղարաբաղա հողումը քսան գազ կը թռչեր: __Ահա, էս գազը, էս էլ հողը, արի, տաս գազ թռի»:
«Գյանջա հեռու, գյազը մոտիկ»:
«Առուն թռիր, նոր քե գովամ»:
«Առաջ ածե, հետո կականես էրե (կչկչալ)»:
«Աշխարքումը մին դո՛ւ, մին էլ ես»:
«Շունը պառկեր է սելին հովը, գիտե իր հովն է»:
«Շունը դեզի հովը նստե, կըսե՝ էս ինչխ մենծ (մեծ) շուք ունիմ»:
«Խելքերը մեզաթն (աճուրդ) են հաներ, իր խելքին է հավներ»:
«Իր խելքս ես հավնիլ իմ, քու խելքդ դու հավնիլ իս»:
«Էշն իր զռալուն վրա մայիլ լըլլի (հիանալ)»:
«Քաչալն յուրան փափախին հավան կը կենա»:
«Ղուռպաղային (գորտ) հարցուցին քի՝ ինչո՞ւ տայմա (շարունակ) կը պոռաս:__Ձայնիս զմայլված եմ, ըսավ»:
«Մեյմ օր շարժիմ, աշխարք կարժիմ»:
«Դուն քեզ մի գովեր, թող ուրիշը գովե»:
«Պուտուկն ասեց՝ տակս ոսկի ա, շերեփն ասեց՝ ե՞ս որդի եմ»:
«Պուտուկն ասաց՝ իմ տակ ոսկի ա, շերեփն ասաց՝ ես հո՞ւստ կուգամ»:
«Գիտուն աղվեսը էրկու ոտով թալաք (թակարդ) կընկնի»:
«Ճարպիկ մուկ էրկու ոտով կընկնի թալաք»:
«Ինքը պզտիկ՝ լեզուն մենծ»:
«Ինքը պզտիկ՝ կիճը (խայթ) մեծ»:
«Ինք քանց լում, լեզուն քանց սունմ»:
«Անհունար (ապաշնորհ) մարդի լեզուն երկար կըլնի»:
«Գլուխը դարտակ մարդու լեզուն էրկեն կըլլի»:
«Գոդի (ծույլ, վատ) մարդու լեզունէրկեն կեղնի»:
«Ձեռնեն մին բան չի գալ, լեզուն բողազ (կոկորդ) կը ճղի»:
«Լեզվիդ լեզու չի հասնի, անկաջիդ՝ խոսք»:
«Լեզուն չըլնի, ագռավները աչքերը կը հանեն»:
«Մեծ բրդուճ (պատառ) կեր, մեծ մի խոսի»:
«Մեծ զրուցողին՝ մեծ լոխման (պատառ) բերանը կը մնա»:
«Մեծ զըրցողին՝ ոտքը կուգա»:
«Մեծախոսի ձեռքեն բան չը գա»:
«Փիադեն (հետիոտն) ձիավորի վրեն ծիծաղումա»:
«Մի ասեղ պտի առնի, պողպատի փութն ա հարցնըմ»:
«Մեկ ասեղ պտի առնի, երկաթի փութն է հարցնում»:
«Ձևել չի գիտեր, մկրատը ձեռքեն չի ձգեր»:
«Կտավ գործողը ապրեշում գործողին չի հավնի»:
«Բանձր տեղն ի ձեռ մի թալե (ձգե)»:
«Վարը նստած, վեր մի՛ խոսիր»:
«Մանր տրեխով՝ մեծ ռեխով (երախ)»:
«Խոշոր մի բրդիր գդալդ կու գա»:
«Մենծ խոսելով փլավ չի եփվի, եղ ու բրինձ է հարկավոր»:
«Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան»:
«Մարդ կա՝ ո՛չ մարդանման, խոսքերն է մարդասպան»:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ ) ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ