ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT

ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT

ԱՂԹԱՄԱՐ ՏԱՃԱՐ

ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT, sculptor, painter — 10th century

Տասներորդ դարի աոաջին կեսին Վասպուրականում ստեղծված գեղարվեստական դպրոցի ամենաաչքի ընկնող ներկայացուցիչը Մանուել ճարտարապետն է: Նրա կենսագրությունը մեզ հայտնի չէ:Մանուելը հեղինակն Է Աղթամարի հոյակերտ տաճարի և այլ կոթողների, որոնք բացառիկ արժեք ունեն հայ ճարտարապետության պատմության մեջ։
Աղթամարի տաճարը մի նոր էջ բացեց հայ ճարտարապետության ու քանդակագործության մեջ, թեև այն, ինչ հասել է մեզ, ժամանակին այստեղ վեր խոյացող կառույցների մի բեկորն է միայն, անխոս վկան այն ընդարձակ համակառույցի, որն այնպես վառ և պատկերավոր նկարագրում է ականատես պատմիչ Անանուն Արծրունին։
Անկրկնելի այդ կոթողը բարձրանամ Է Վանա լճի համանուն կղզու արևմտյան եզրին, մի կղզի, որն այժմ թեև լքված ու անմարդաբնակ, սակայն ունեցել է իր պատմության փայլուն էջերը, երբ IX—X դարերում այստեղ Էր գտնվում Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաքր, և, շրջապատված բարձրաբերձ պարիսպներով, վեր էին խոյանում թագավորական  պալատներն ու տաճարները, զինանոցներն ու խնջույքի նկարազարդ դահլիճներր։
Աղթամարի, որպես արվեստի ամբողջական մի գործի ստեղծման նախադրյալները ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ Է նկատի ունենալ քաղաքական այն իրադրությունը, որ ստեղծվել Էր IX—X դարերի սահմաններում։ Հզորությամբ համարյա թե չզիջելով Շիրակի Բագրատունիներին, Արծրունյաց իշխաններն ոչ մի միջոցի առջև կանգ չառան Վասպուրականը Բագրատունյաց թագավորությունից անջատերու և իրենց ինքնուրույն թագավությունը ստեղծելու համար: Նրանք նույնիսկ արաբների հետ համագործակցեցին և նրանցից թագ ստանալու գնով պայքարի ելան Սմբատ Երկրորդ Բագրատունու դեմ։ Պաշտպանական նկատառումներից ելնելով Գագիկ Արծրունին որոշում է Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը հիմնադրել Աղթամար կղզում։ Տեղական և շրջապատի ավատական իշխանություններում նորաստեղծ թագավորության հեղինակությունն ու վարկը բարձրացնելու, նրան փայլ ու շուք տալու նպատակով Գագիկ թագավորը այնտեղ կառացում է հոյակերտ պալատական համակառույց, հրաշակերտ տաճար, նավահանգիստ, հասարակական շենքեր, փողոցներ և այլն։
Այնտեղ իրենց ապարանքներն են կառուցում նաև երկրի մյուս իշխանները։ Սակայն ժամանակն ու բարբարոս ձեռքերը կործանել, անհետացրել են այդ հոյակերտ շենքերն ու պալատները, և Գագիկ թագավորի նշանավոր պալատի տեղն անգամ հայտնի չէ այժմ, պալատ, որն այնպիսի հիացմունքով նկարագրում է Թովմա Արծրունու Պատմության շարունակողը։

Հատված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարներից։ / ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT

Հատված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարներից։ / ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT

Նա մանրամասն նկարագրում է տաճարը, սակայն այլևս ոչ մի խոսք չենք գտնում հանճարեղ ճարտարապետի և քանդակագործի մասին։ Հայ պատմիչներն առհասարակ խիստ զուսպ են ճարտարապետական հուշարձանները հիշատակելիս, և Արծրունի պատմիչը մի երջանիկ բացառություն է, որովհետև երբ մեզ չի հասել և ոչ մի պալատական կառուցվածք, ականատեսի նկարագրությունը ստանամ է առանձնահատուկ նշանակություն։
Ինքնին հասկանալի է, որ այդ տաճարը չէր կարող մեծ վարպետի միակ գործը լիներ Վասպուրականում շինարարությունը հիմնականում ընթանամ էր Արծրունյաց իշխանական տան հովանավորությամբ, և բազմաթիվ տեղեկություններ են պահպանվել տարբեր քաղաքներում կառուցված պալատների ու տաճարների մասին։ Մանուելն էլ իսկապես ղեկավարել և իրականացրել է Արծրունյաց տան առավել նշանակալից շենքերի շինարարությունը: Այդ է հաստատում Ոստանի և Աղթամարի պալատական կոմպլեքսների համադրությունը։ Ոստանի մասին Արծրունի պատմիչը գրում է, թե «ամրոցի գագաթը ծովահայաց է և շատ վայելուչ, երբ հողմերից հուզված ալեկոծվում է ծովը, նրա ծաղկաձև ալիքները հաճելի և վայելուչ են դառնամ, իսկ երբ օդը մաքուր է լինում, գրավում է բոլորի աչքերն՝ իր ծավալումը տեսնելու համար։ Որի պատճառով և արքան ձեռնարկում է նրա մեջ կառուցել տաճարներ, սենյակներ ու փողոցներ հրաշալի, պատկերավոր և տեսակ-տեսակ հորինվածքով, որը նկարագրել չեմ կարող։ Պարսպում է նաև ծովակողմը մեծ քարերով, հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում, ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ, զարդարված ոսկեզարդ և պես-պես ներկերով, արեգակնահրաշ, ուրախության համար, իսկ դռներր կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող, միաժամանակ նաև շողարձակ լուսանցույցներ, որոնք արեգակի ծագման ու մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա, տաճարի պատի մեջ են գցում իրենց շողերը:
Արծրունիների շինարարական աշխատանքների պսակը դարձավ Աղթամարը՝ Գագիկ արքայի նորաստեղծ մայրաքաղաքը, որն իր ճոխությամբ պետք է արժանի լիներ քաղաքամայր կոչվելու։ Այդ է պատճառը, որ Գագիկ արքան ոչինչ չէր խնայում իր ամրոց-քաղաքի շինարարության համար։ Միակ հուշարձանը, որ հասել է մեզ՝ Աղթամարի տաճարը, բավական է պատկերացնելու, թե ինչպիսի ճոխություն է ունեցել քաղաքն ընդհանրապես, և որ Արծրունի պատմիչի նկարագրությունները բնավ էլ չափազանցություններ չեն։
Պատմիչը որոշակիորեն չի նշում, թե ով է կառուցել Աղթամարի պալատը։ Մանուելին նա հիշատակում է միայն տաճարի շինարարության կապակցությամբ, սակայն նրա հաղորդման ուշադիր քննությունը կասկած չի թողնում, որ պալատը ևս կառուցել է ոչ այլ ոք, քան նույն Մանուելը։
ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT
Այսպես, նկարագրելով պալատի շինարարությունը, պատմիչը գրում է, որ արքունիք հրավիրված վարպետներից մեկին էլ («…Ումեմն ի նոցանէ ճարտարապետի առն իմաստնոյ և հանճարեղի») Գագիկ արքան հանձնարարում է տաճարի կառուցումը: Պատմության հաջորդ գլխում արդեն, որը նվիրված է պալատական եկեղեցու կառուցմանը, նա նշում է ճարտարապետին. «…ճարտարապետ արուեստին էր Մանուէլն, զոր ի վեր անդր ցուցաք, այր լի իմաստութեամբ և զօրաւոր ի գործս իւր՝ հրաշակերտէ զեկեղեցին զարմանագործ արուեստին»։ Հազիվ թե կարելի լինի կասկածել, որ «ի վեր անդր ցուցաք» արտահայտությունը վերաբերում է հենց այն ճարտարապետին, որին Գագիկ արքան հանձնարարել էր պալատի շինարարությունը: Դժբախտաբար մեզ չի հասել այդ պալատն, ինչպես չի հասել նաև այն մեծ պարիսպը՝ «հրաշակերտ, ահեղակերտ, զարդարված բարձրաբերձ լայնանիստ բուրգերով և վերամբարձ աշտարակներով, որն ուներ հինգ ձիարշավաչափ երկարություն և իր հաստահեղույս աշտարակների» ներսում՝ «զբոսանքի խորանանման գահույքներ»։ Լճի ծփացող ալիքները դարերի ընթացքում խորտակել են արհեստական նավահանգստի հաստահեղույս ամբարտակներն, որոնք ժամանակին երկու թևերի նման պարփակել էին մի զգալի տարածություն, ապաստան ստեղծել այնտեղ հավաքված նավերի համար։
Վառ ու պատկերավոր են նկարագրված պալատի դահլիճը, նրա պատերը զարդարող գունագեղ որմնանկարները։ Պալատը շրջապատված է եղել համեմատաբար փոքր, սակայն դարձյալ գմբեթածածկ բաժանմունքներով, որոնք ունեին «կամարակից խորաններ, գեղապաճույճ անկյուններ, լուսաճաճանչ, ոսկեզարդ և երկնահարկ գմբեթներ», որոնց վրա  բարձրում երևում Է ճոխությամբ բազմած արքան, իր շուրջն ունենալով լուսատեսակ պատանիներ, նրանց հետ գուսանների խմբեր, նազելի աղջկանց խաղ, դրանց այն կողմը՝ սուսերամարտիկների խումբ և ըմբշամարտիկների մենամարտ, այնուհետև աոյուծևերի և այլ գազանների խմբեր, պես–պես պաճուճանքով զարդարված թռչունների երամներ և այլն։ Պալատի փայտե դռները ևս ծածկված էին զարդաքանդակներով: Նրանք երկփեղկ Էին և փակ վիճակում կազմում էին մի ամբողջական պատկեր։
Աղթամարի ճարտարապետական համալիրի զարդն Էր 915-921 թթ. կառուցված պալատական եկեղեցին, որն իր հատակագծային հորինվածքով մոտենամ Է Հռիփսիմեի տիպի տաճարներին, թեև այնտեղ Էական փոփոխությունների ենենթարկվհլ անկյունային մասերը, իսկ արտաքին ծավալները խիստ մասնատված են։ Այս հանգամանքն անշուշտ անմիջական կապ ունի քանդակագործական այն հոյակերտ համակարգի հետ, որն երեք գոտիներով շրջանցում է կաոուցվածքն, արտակարգ հմայք և շքեղաթյուն հաղորդելով տաճարին։ Տեղավորված տաճարի տարբեր նիստերի վրա, այս բարձրաքանդակներն արևի շարժման հետ, օրվա տարբեր ժամերին տարբեր ձևով Էին լուսավորվում և երբ նրանց մի մասը ստվերի մեջ էր արդեն, իսկ մյուսը հազիվ լուսավորված թեք ճառայթներով, ապա մի այլ խումբ, տեղավորված այն նիստերի վրա, որոնք անմիջականորեն լուսավորվում Էին արևի ճառագայթներով, արտակարգ տպավորություն Էր գործում: Սակայն երկար չէր տևում այդ, փոխվում էր արևի դիրքը, շեղվում էին ճառագայթները, նույն այդ լուսավորված քանդակները ստվերի մեջ էին անցնում, և արևի ճառագայթները կարծես նորերն էին հայտնաբերում, մի նոր խումբ էր կարծես բոցավառվում։ Եվ այսպես շարունակ, առավոտից մինչև երեկո տաճարի ճակատներն ու դրանք զարդարող քանդակները կարծես անընդհատ շարժման մեջ էին, կենդանի և խոսուն, արտահայտիչ և անկրկնելի։ Համանման չեն մշակված տաճարը բոլորող քանդակազարդ գոտիները։ Առաջին, հիմնական գոտին մոտ երկու մետր բարձրություն ունեցող հարթաքանդակների մի շարք է, որը սկսվելով արևմտյան ճակատից, շրջանցում է ամբողջ հուշարձանը։ Հաջորդը հնավանդ, կենդանակերպ խորհրդանշանների գոտին է, որտեղ շատ պատկերաքանդակներ ուժեղ ելուստ ունեն և մոտենում են կլոր քանդակին:  Ավելի վեր տեղավորված է որթագալարային գոտին, որտեղ խաղողի գալարների շարժուն ձևերի մեջ պատկերված են ժողովրդական կյանքի ամենատարբեր տեսարաններ, սկսած այգու մշակումից մինչև գինի պատրաստելն ու բերքի պահպանումը։
Ճակտոնապատերի և խաչաթևերի քիվերի վրա եղած գոտին անհամեմատ ավելի բարդ հորինվածք ունի։ Այստեղ տեսնում ենք նույն Վասպուրականի իշխանական տների ավագանու երկու տասնյակից ավելի ներկայացուցիչների դիմաքանդակներր, նրանց տոհմանշաններն ու զինանշանները և իշխանական կենցաղն արտահայտող որսի տեսարաններ։ Այս թեման կրկնվում Է նաև տաճարի թմբուկի քիվի վրա։
Տաճարը բոլորող գոտիներից առավել արտահայտիչն է առաջին, հիմնական գոտին։ Նրա պատկերագրական համակարգի նպատակն Է հիմնականում Հին կտակարանի կերպարների այլաբանական պատկերման միջոցով փառաբանել Արծրունյաց տոհմը:
Առանձնակի տեղ Է տրված Գագիկ արքային։ Նա պատկերված Է և՛ արևմտյան ճակատում, և՛ արևելյան ճակատում, վերջինում արդեն խնջույքի տեսարանում։ Արևմտյան ճակատն ամբողջությամբ գրավում Է Գագիկ արքայի կտիտորական կոմպոզիցիան, որտեղ ձախ կողմում պատկերված Է ինքը՝ Գագիկ արքան, իր իսկ կառուցած տաճարի մոդելը մեկնում է աջ կողմում նույնպես ամբողջ հասակով կանգնած Քրիստոսին։
Տաճարի պատկերագրական համակարգում առանձնակի տեղ են գրավում Արծրունյաց տան անդամները։ Այստեղ, հարավային ճակատի առավել աչքի ընկնող տեղերից մեկում տեսնում ենք Համազասպ և Սահակ Արծրունիներին՝ զոհված դեռևս VIII դարում, արաբների դեմ մղած պայքարի ժամանակ, և այլն։
Եթե վաղ միջնադարյան քանդակագործաթյան մեջ հիմնականը քրիստոնեության փառաբանումն Էր, քրիստոնեական դոգմաների հաստատումն ու տարածումը, և աշխարհիկ կյանքը համեմատաբար թույլ Էր դրսևորվում, ապա միանգամայն այլ պատկեր ենք տեսնում X-XIII դարերում։ Այժմ արդեն աշխարհիկ կյանքն ու աշխարհիկ մտածողությունն Էին առաջատարը, և այդ հանգամանքն իր շատ որոշակի արտահայտությունն Է գտնում մշակաույթի և արվեստի բոլոր բնագավառներում։
Այստեղից Էլ սլացքով, կրքով ա պայքարով տոգորված այն պատկերները, որ տեսնում ենք Աղթամարում, արտեղ այնքան ուշագրավ ձևերով միահյուսվել են հինը, ավանդականը և նորը:
ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT
Հնից են գալիս կտակարանային տեսարանները, Քրիստոսն ու աստվածամայրը, պահպանիչ խորհրդանշանները, սակայն նոր են պայքարի թեմաները, և նույնիսկ հին պատկերագրական սյուժեները (Դանիել, Սամսոն, Դավիթ և Գողիաթ) օգտագործվել են նորի դրսևորման համար։ Եվ եթե աոաջին հիմնական գոտին խորհրդանշում էր Արծրունիների մեծ հավատն ու մեծ պայքարն, ապա նրանից վեր տեղավորված որթագալարի գոտին՝ ժողովրդի աշխատանքի և ուրախության բազմաթիվ տեսարաններով, խորհրդանշում էր արդեն մեծ պայքարի հաղթանակը: Սակայն այստեղ էլ չեն մոռացված Արծրունյաց իշխանները և մեզ հետաքրքրող գոտին, որր սկսվում է արևմտյան ճակատից և երկու թևերով գոտկում ամբողջ հուշարձանը, արևելյան ճակատում պսակվում է Գագիկի և նրա որդիների խնջույքի տեսարանով, խորհրդանշական մի պատկեր, որը պետք է շեշտեր ժողովրդի և նրա իշխանների միասնության գաղափարը։
Ջերմ հույզերով են հագեցված որթագալարի մեջ տեղ գտած պատկերները։ Այստեղ տեսնում ենք և՛ այգեբացը, և՛ խաղողի մշակումը, և՛ բերքահավաքը, և՛ դեռատի կնոջ՝ այգին ճաշ տանելը և այլն, և այլն։
Մանուելն իսկական բանաստեղծ է, որը կերտում է քարի վրա, խոսում քարի լեզվով։ Համակարգում կարծես միահյուսվել են տարբեր ավանդություններ, տարբեր զրույցներ։ Մի տեղ դա իշխանական կյանքի գովերգն է, մի այլ տեղ գեղջկական կյանքի քնարական պատկերումը։
Որթագալարի այս գոտում Մանուելը պատկերեց աշխարհիկ կյանքն իր բոլոր կողմերով։ Այն առաջին քանդակաշարն էր, որտեղ մի կողմ են թողնված վաղ քրիստոնեական էլեգիական պատկերագրական հորինվածքները, և ստեղծվել է մի համակարգ, որը լիարժեք կերպով դրսևորում է իրական կյանքը և աշխատավոր գյուղացուն։ Այնքան կարևոր տեղաշարժ էր այս, որ անշուշտ չէր կարող լինել մի, թեկուզ և հանճարեղ քանդակագործի ստեղծագործական երևակայության արգասիք։ Այն հետևանք էր հասարակական կյանքի և մշակույթի բոլոր բնագավառներն ընդգրկած մեծ խմորումների, աշխարհիկ կյանքի ներթափանցման այնպիսի բնագավառներն, որոնք մինչ այդ, թվում է, անմատչելի էին առօրյա թեմաների համար։ Այս տեսակետից Մանուելի գործն իր արձագանքն է գտնում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ, և տաճարի որմերին պատկերված իրական կյանքի տեսարաններին լիովին համահնչուն են Նարեկացու քնարական տողերը՝ նվիրված մարդուն և նրան շրջապատող բնությանը:  Մյուս կողմից՝ որթագալարի այս գոտին թեմատիկայով և կատարման ձևերով սերտորեն առնչվում է ժողովրդական արվեստի հետ, պատկերված ձևերը լիովին համահնչուն են ժողովրդի դարավոր պատկերացումներին։ Սա ևս, անշուշտ, պատահական և անսպասելի չէր։ Այս առում ով էլ հետաքրքրական է աոաջին և որթագալարի գոտիների միջև տեղավորված գոտին, որը ներկայացնում է կենդանիների (հիմնականում նրանց գլուխների) խիստ ցցուն քանդակաշար։ Այդ բարձրաքանդակները թեև գտնվում են միմյանցից զգալի հեռավորության վրա, սակայն աչքի ընկնելով իրենց յուրահատուկ ձևերով, ստեղծում են մի որոշակի ոտու պատրանք, որը շրջանցում է տաճարն ամբողջությամբ և ներկայացված է նրա բոլոր ճակատներում:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հայկական քանդակագործության պատմության մեջ իրենց այնքան յուրահատուկ տեղն ունեցող պահպանիչ խորհրդանշանների հետ, որոնք սերտորեն առնչվում են հնադարյան հավատալիքների և պատկերացումների հետ, և որոնք չկարողացավ ոչնչացնել քրիստոնեությունն ամբողջ միջնադարի ընթացքում։ Ավելին, ինքը քրիստոնեությունը սրբագործեց նրանց մի մասը և տեղ տվեց իր տաճարների պատերի վրա։
Պահպանիչ խորհրդանշաններն առավել ցայտուն են դրսևորվում տաճարը շրջանցող գոտու քանդակաշարում, որտեղ ամեհի առյուծները, հովազներն ու արջերը,, քարայծերն ու եղջերուները շրջապատելով տաճարը, կարծես պահպանում են նրան ամեն մի չար ուժից,  ամեն մի թշնամուց։
Այս գոտին իր ձևերով եզակի երևույթ է հայ քանդակագործության պատմության մեջ, և թեպետ խիստ վնասված է ու հողմահարված, կերպարները չեն կորցրել արտահայտչականությունը։
Տաճարի պատերը շրջանցող հովազների, առյուծների, արջերի, արծիվների և այլ կենդանիների բարձրաքանդակներն ակնառու կերպով պետք է ցույց տային, թե ինչ հզոր ուժեր Էին կանգնած Արծրունյաց իշխանական տան թիկունքում: Գաղափարանշանների այս գոտին օրգանական միասնության մեջ Է տաճարի ամբողջ քանդակագործական համակարգի հետ, և որսպես այդպիսին որոշակի տեղ ունի կառուցվածքի ընդհանուր գեղարվեստական մշակման մեջ։
Հնավանդ ձևերի հետ է կապվում նաև տաճարը բոլորող զարդագոտիների համակարգն, ընդ որում ակնհայտ է Զվարթնոցում մշակված ձևերի ագդեցությունր։
Տաճարն աչքի է ընկնում հարուստ որմնանկարներով։ Ցածրադիր մասերում որմնանկարներն երեք գոտիներով բոլորում են տաճարի պատերը։ Ոճական տեսակետից դրանք մի կողմից առնչվում են վաղ միջնադարյան հայկական որմնանկարչության հետ, կապվում Արուճի, Լմբատի որմնանկարներին, մյուս կողմից՝ ընդհանրություններ ցուցաբերում IX—X դարերի արվեստի բոլոր ճյուղերն ընդգրկած ոճական նոր ուղղության հետ։ Մեզ հայտնի չէ, թե ով է որմնանկարների հեղինակը, սակայն ակնհայտ է ոճական որոշակի առնչություն տաճարի պատկերաքանդակների և որմնանկարների միջև։
Ճոխ մշակում է ունեցել թագավորական վերնահարկն, որի պատերը նույնպես ծածկված են որմնանկարներով, իսկ առաջնային մասն անջատող պատը՝ կենդանակերպ բարձրաքանդակներով։
Հազարամյա տաճարը մեզ է  հասել համարյա թե առանց էական վերափոխումների։ XIV դարում վերակառուցվել են արևելյան ավանդատների ծածկերը և գմբեթի վեղարը։
XIII դ. վերջին տաճարի հյուսիս–արևելյան կողմում կառուցվում է մի փոքրիկ մատուռ, իսկ XVIII դարում արևմտյան կողմում ավելացվել է մի մեծ, ցածրանիստ գավիթ։ XIX դ. սկզբում քանդվել են թագավորական վերնահարկը տանող աստիճանները և հարավային մուտքի առջև ավելացվել մի բարձր զանգակատուն։
Աղթամարի տաճարն ամբողջությամբ վերցրած, և հատկապես նրա հոյակերտ պատկերաքանդակներն, առանձնակի երևույթ մնաց միջնադարյան հայ արվեստի և ճարտարապետության մեջ։
Աղթամարի պատկերաքանդակներն որոշակի ագդեցություն են ունեցել հայկական քանդակագործության հետագա զարգացման վրա (Բղենո Նորավանք, Սանահին և այլն), ընդ որում, ակնհայտ է այստեղ մշակված ձևերի նշանակությունը Վասպուրականի XIII—XIV դարերում ձևավորված մանրանկարչական դպրոցի կազմավորման գործում։

 ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT
Հեղինակ` Ստ. Մնացականյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան, 1976թ.

2 идей о “ՄԱՆՈՒԵԼ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ MANUEL ARCHITECT

Добавить комментарий