ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ. ԿՈՄԻՏԱՍ KOMITAS

«Մոռանալով Կոմիտասին» Բանախոս՝ կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյան
ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ. ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС

ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ. ԿՈՄԻՏԱՍ KOMITAS КОМИТАС

1931թ․-ին, մահից չորս տարի առաջ ԿՈՄԻՏԱՍԸ տվել է հարցազրույց, այս նկարում գրված է այդ հարցազրույցից հատված․․․

Ես Կոմիտասի կյանքի գործը կնմանեցնեի հիմք գցելուն: Այդ հիմքը լուսեղեն է, ներդաշնակ և միաժամանակ ամուր խարսխված հարազատ հողին:
… Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված
ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից: Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական:
Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը: Կոմիտասն է հարթել առաջին ուղիները:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սովետ. արվեստ, 1969, N 10, էջ 1-2

Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմքն է: Ինձ թվում է, որ ոչ մի հայ կոմպոզիտոր չի կարող իր վրա չկրել Կոմիտասի բարեբեր ներգործությունը: Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը:
Ամեն մի հայ կոմպոզիտոր պետք է իմանա Կոմիտասի ստեղծագործությունները, պետք է խորհի դրանց մասին: Ես միշտ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Էջմիածին, 1969, N ԺԲ, էջ 20

Ամենագլխավորն այն է, որ նրան հաջողվեց հավաքել մեր ժողովրդի հոգու հարստությունը, որը նրան է հասել դարերի խորքից, ինչպես որ մարգարիտն են հանում ծովի հատակից: Կոմիտասի ամեն մի երգ հայ ժողովրդի մարգարիտն է…
Կոմիտասը ոչ միայն հանճարեղ կոմպոզիտոր է` խմբերգերի մեծ վարպետ, այլև իր ստեղծագործությունների փայլուն, անկրկնելի մեկնաբանը:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երեկոյան Երևան, 1969, 15 նոյեմբ.

Գեղեցիկ չէր: Նույնիսկ պիտի ըսեմ հակառակը` իր սև երկայն ռտենկոթին բռնազբոսիկ պաշտոնականությանը մեջ: Իր ոսկրոտ դեմքով ինծի կհիշեցներ Սոկրատի ինչ-ինչ դիմաքանդակները:
Պահ մը վերջը, սակայն, երբ տրվեցավ ինծի լսել իր մատներուն տակ հառնող առաջին ներդաշնակությունները դաշնամուրին ու մանավանդ իր արձակած առաջին երկարաձիգ կանչերը մեր ամեհի ու քաղցր լեռներեն կարծես փրթած` խորհեցա վերստին Սոկրատին, բայց այս անգամ Պղատոնի այն էջին վերհիշումով, ուր Պղատոն զայն կնմանեցնե աթենացի քանդակագործներու աշխատանոցներուն մեջ տեսնվող այն խոշոր, տգեղ ու տարօրինակ «իլէն»-ներու քանդակներուն, որոնք պահոցներ են սակայն, կըսե, որ երբ բացվին աստվածներու վեհորեն գեղեցիկ արձանիկներ հայտ կբերեն:

ՇԱՀԱՆ ՌԵԹԵՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 83

ԾԱՆՈԹԱՑԵՔ  ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՆ

Հատուկ Շնորհակալություն «Ծիրանի» ՀԿ-ին կազմակերպած բանախոսության համար

Արթուր Մեսչյան Arthur Meschyan

ԿՈՄԻՏԱՍԸ  ԲԱՆԱՍՏԵՂԾ

(Նմուշներ)
ԱՂՈԹՔ

(Նվեր օրիորդ Լուիզ Գավուքչյանին)

Վա՛րդ, դու կաթե՛ կարմիր ոգիդ,
Ճերմակ շուշան` սիրտ ու հոգիդ,
Մանուշա ՜կ
Անուշակ`
Գուրգուրե
Ու բուրե:
Տո ՜ւր, սուսունիկ` ոսկի արև,
Հո ՜ւյս անթառամ` կյանք հարատև:
Օրե օր
Նորե նոր
Հար գարուն
Զարդարուն:

1914, 25/ԺԱ, Կ.Պոլիս

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու`
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

«Կոմիտաս: Փըշուր մը: Քնարերգություն» գրքից.- Ե., 2004

Երգում է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ «Մոկաց Միրզա»
original voice of Komitas Vartabed

ԵՐԳՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ- «Լոռվա գութաներգ»
The plowing song of Lori

Միջնադարյան տաղ, Ս.Գրիգոր Նարեկացի — ՀԱՎՈՒՆ (AVUN)

«… Սիրտս լցուած է.

Տես աչքովդ, թէ ինչպէս մարդիկ աւերում, կործանում են

պատիւ,

անուն,

եկեղեցի,

սրբութիւն,

ազգայնութիւն

եւ գործիք են դառնում չարի ձեռքին

եւ ապա մի լցուիր,

մի լար,

մի ողբա Խորենացու պէս…

Նյարդերս թուլացել են, այլեւս տոկալու հնար չունեմ։

Որոնում եմ հանգիստ՝ չեմ գտնում,

ծարաւի եմ ազնիւ աշխատանքի` խանգարւում եմ,

փափագում եմ հեռու մնալ,

խցել ականջներս՝ չլսելու համար,

գոցել աչքերս՝ չտեսնելու համար,

կապել ոտքերս՝ չգայթակղուելու համար,

բայց զի մարդ եմ` չեմ կարողանում։

Խիղճս մեռնում է,

եռանդս պաղում է,

կեանքս մաշւում է

եւ միայն վարանմունքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում…»

ԿՈՄԻՏԱՍ (երէկ, այսօր, վաղը…)

ԿՈՄԻՏԱՍ KOMITAS

6 идей о “ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ. ԿՈՄԻՏԱՍ KOMITAS

Добавить комментарий