ԱՅԴՈՂԱՆ ԹՈՓԱԼ — Aydoğan Topal

Գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՅԴՈՂԱՆ ԹՈՓԱԼ - Aydoğan Topal

ԱՅԴՈՂԱՆ ԹՈՓԱԼ — Aydoğan Topal

Իր մեղմ, հուզախառն ձայնով ու երգերով Թուրքիայի համշենցիների շրջանում լայն ճանաչում ու սեր վայելող երիտասարդ երգիչ Այդոդան Թոփալին անձամբ չէի ճանաչում, թեև քանիցս եղել էի Արդվինի նահանգի Խոփայի գավառի նրա հայրենի Հենդեք գյուղում, որտեղ բոլորը հպարտանում էին իրենց տաղանդավոր հայրենակցով:

Նա 1982թ. ծնվել է Տրապիզոնում: 1999թ. ավարտելով Խոփայի լիսեյը 2000թ. ընդունվել է Ստամբուլի Անատոլիական համալսարանը և մնացել է Ստամբուլում: Այդողանը դեռևս մանկուց է տարվել երգ-երաժշտությամբ, սովորել է լարային, ստեղնային, հարվածային նվագարաններ, հորինել է երգեր: Հետագայում տարբեր երաժշտախմբերի հետ ելույթներ է ունեցել, բայց նրան ճանաչում բերեցին իր «Հեյյամո» (2009թ.) և «Քուզեյ» (հյուսիս) (2012թ.) խտասկավառակները, որոնցում նա երգում է հայերեն՝ համշեցնակ,թուրքերեն և լազերեն երգեր, որոնցից մի քանիսն ինքն է հորինել: Անցյալ տարի նրա մասին մի ռադիոհաղորդում էի պատրաստել, որը նա լսելով, համացանցով ինձ մի հուզիչ նամակ էր ուղարկել և իր երախտագիտությունը հայտնել: Եվ ահա, 2013թ. նոյեմբերի սկզբին, երբ Ստամբուլում մասնակցում էի իսլամացված հայերին նվիրված գիտաժողովին, ստամբուլաբնակ համշենցիների «Հադիգ» միությունում կազմակերպված իմ հետ հանդիպմանը նա նույնպես եկել էր և ինձ նվեր էր բերել իր խտասկավառակը: Ծանոթացանք, ջերմորեն զրուցեցինք: Ի դեպ, նա երգում է նաև «Կարմատե» (լազերեն նշանակում է ջրաղաց) խմբում և համանուն խտասկավառակում ունի համշեցնակ երգ: Անհամբերությամբ սպասելով նրա նոր ստեղծագործություններին, այս անգամ մեր ընթերցողներին եմ ներկայացնում նրա երկու երգերի թարգմանությունները, քանզի հիշյալ ռադիոհաղորդման համացանցում տարածվելու շնորհիվ, Այդողան Թոփալը Հայաստանում ևս իր երկրպագուներն ունի և նրանք հաճախ են ինձ դիմում նրա երգերը արդի հայերեն թարգմանելու խնդրանքով:

Լսեք Ստամբուլաբնակ համշենցի երգիչ Այդողան Թոփալի երգերը Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով:

Aydogan Topal «Ardesuk» Արդէցուք

***

Քա՛, թուն ինձի համա՞թա, օրթի’,
Քուլաս օրթի’, լա մի’, օրթի’,
Յէս էգօղ չիմ ան աշխարան, օրթի’,
Թուն ձիձաղի, լա’ մի, օրթի:

Գալաշէ փէչօղ ա,օրթի՛,
Արդէցուքնիյէթ սըրփօղ ա,
Ինձիգի օբօլ էնիս անա,
Թաք քուքքու մէ գանչօղ չա:

Թուն շիմին վաան ասնիս անա,
Լուսնիկա մէ փօսն էնգօղ ա,
Մէդօղումին մէշնիվա, օրթի՛,
Քէզի համա լուս էնօղ ա:

Այդողան Թոփալ

Արտասուք
(թարգմանություն)

Քա՛,դու ինձ համա՞ր ես,որդի՛,
Լաց լինում,որդի՛,մի՛ լար,որդի՛,
Ես այն աշխարհից չեմ գալու,
Դու ծիծաղի՛ր, մի՛ լար,որդի՛:

Քամին փչելու է, որդի՛,
Արտասուքներդ սրբելու է,
Որ ինձ թողնես,
Մի կկու էլ չի կանչի։

Դու որ շեմի վրայով անցնես,
Լուսինը հայտնվելու է,
Խավարի միջով, որդի՛,
Քեզ համար լույս է անելու։

Սիյօղ
Սիյօղն էլավ,էրգէնցավ
Ջէրմագ արջէցն հէդնիվէ,
Յէս ալ աման էրգէնօմ
Իմ սէվդային հէդնիվէ:

Թուն էնթին ու յէս ասթիս,
Մէնացաք այրի,այրի,
Քէզի գարքօղ ուն դէյի,
Ասէ մի ինձի բարի:

***

Բաղեղ
(թարգմանություն)
Բաղեղը ելավ,երկարեց
Ճերմակ կաղամախու հետն ի վեր,
Ես էլ այդպես երկարեմ,
Իմ սիրածի հետն ի վեր:
̧
Դու այնտեղ ու ես այստեղ,
Մնացինք առանձին,առանձին,
Որ քեզ ամուսնացնելու են,
Գոնե ինձ մի ասա:

Խոսքի և երաժշտության հեղինակներն անհայտ են, ասացել են Սաիթ Թոփալը ̈և Հավվա Թոփալը:

Բացատրություններ՝

1- Համշեցնակ — Թուրքիայի հայախոս համշենահայերն իրենց խոսվածքն անվանում են համշէցնակ:
2- Բնագրում՝ սիյօղ — բուսանուն է, թարգմանվում է պատուտակ, բաղեղ: Համշեցնակ սիյօղ նշանակում է փաթաթվող, սիյուշ — փաթաթվել, գրկել, այստեղից էլ ծագել է այս փաթաթվող բույսի անունը: Պատատուկ — բաղեղը լինում է փաթաթվող կամ գետնատարած:
Տերևները թաթաձև են, սրտաձև հիմքով, ծաղկաբույլերը՝ հովանոցաձև։ Մերձարևադարձային անտառներում կարող են
բարձրանալ մինչև 30 մետր: Անվան հոմանիշներն են՝ լիան, գեղձ, վրանածաղիկ, ծատրծաղիկ, պատաղիճ, մագլցիկ, սողոսկող, գետնասող, պատատաբույս, ասպուզան, մամրիչ, շաղապատուկ և այլն: Պատատուկ-բաղեղն ունի 15 տեսակ:
3- Բնագրում՝ բարի, թուրքերեն է, նշանակում է գոնե, ծայրահեղ դեպքում, գեթ, թեկուզ, միայն թե:

1- Քա — դիմելաձև իգական սեռին:
2- Օրթի – որդի, նշանակում է ընդհանրապես զավակ, տղա կամ աղջիկ:
3- Բնագրում՝ օբօլ էնիս, որը նշանակում է նաև լքես, մոռանաս, սրտիցդ հանես:
4- Համշենցիների համար կկվի կանչելը բնության զարթոնքի, գյուղատնտեսական աշխատանքները սկսելու ավետաբեր է, ուստի ուրախանում են կկվի ձայն լսելիս, իսկ քաղաքներում ապրողները գյուղացի ծանոթների հետ խոսելիս հետաքրքրվում են, թե կկուն կանչե՞լ է։

 

Թարգմանությունները՝  ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՁԱՅՆ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ

Տես նաև՝

1- ՀԱՄՇԵՆ-HAMSHEN

2- ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ

3- ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2 идей о “ԱՅԴՈՂԱՆ ԹՈՓԱԼ — Aydoğan Topal

Добавить комментарий