Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս

Հայերը և հատկապես հայկական զինվորականությունը Հյուսիսային Աֆրիկա են թափանցել դեոևս նախապատմական ժամանակաշրջանում:  19-րդ դարի անգլիական հետազոտողները, ուսումնասիրելով Սահարայի բնակչության մարդաբանական կազմը, հայտնաբերեցին, որ նրանց մեջ իշխում է ոչ թե նեգրոիդների, այլ սպիտակամորթների, ավելի կոնկրետ՝ հայկական արմենոիդների գենոֆոնդը: Ուսումնասիրելով հայտնաբերված բրուտագործական իրերի մնացուկներն ու ժայռապատկերները, հնարավոր եղավ դա ապացուցել նյութական ժառանգության միջոցով: Նաև պարզվեց այն ճանապարհը, որով Հայկական Լեռնաշխարհից մարդը թափանցել էր Հյուսիսային Աֆրիկա և Սահարա անապատ: Պարզվեց, որ դա տեղի է ունեցել երկու ճանապարհով. Մեկը՝ Հայկական Լեռնաշխարհ, Միջագետք, Արաբական թերակղզի, Աֆրիկա, մյուսը՝ Ռուսաստանի հարավային տափաստաններով, Եվրոպայի հարավով (այժմյան Իսպանիա) և Ջիթրալթարով: 5000 տարի առաջ Սահարան սկսեց վերածվել անապատի, որի հետևանքով էլ այնտեղ բնակվող սպիտակամորթ արմենոիդները տեղափոխվեցին Նեղոսի հովիտ՝ հիմք դնելով եգիպտական քաղաքակրթությանը:    Նորագույն    հայտնագործությունները հաստատեցին, որ այդ բնակչությունը, դեռևս Սահարայում կարողանում էր կառուցել ջրանցքներ, ջրամբարներ, բարդ ճարտարապետական կառույցներ, ինչպես նաև ծանոթ էր մումիայի պատրաստման արվեստին: Հետագայում էլ հայկական զինված ուժերը մի քանի անգամ մտել են Եգիպտոս:

Հայ զինվորականության հետ Եգիպտոս էր բերվում Հայկական Լեռնաշխարհում ձևավորված բարձր մշակույթը, արհեստները, գյուղատնտեսությունը: Հիքսոսների շնորհիվ Եգիպտոսում տարածվեց մարտակարգը, մետաղների ձուլումը, ձին, շաղուֆը (ջրամբարձ կռունկ), իսկ Ք.ա. 12-րդ դարում Հայաստանից դուրս եկած զինվորներն ու նրանց հետևող բնակչությունը հիմնեցին Երուսաղեմը, այնտեղ տարածելով երկաթե գործիքները:

Պողոս Նուբար Փաշա - Ես կյանքս նվիրեցի Եգիպտոսին, որովհետև բախտն իմ առջև այս գործս հանեց, հրապուրվեցա և կապվեցա, բայց օտար երկրի մեջ այդ գործունեությունս երբեք ինձի չմոռացուց, որ ես հայ մըն եմ։ - Boghos Nubar - Погос Нубар

Պողոս Նուբար Փաշա — Ես կյանքս նվիրեցի Եգիպտոսին, որովհետև բախտն իմ առջև այս գործս հանեց, հրապուրվեցա և կապվեցա, բայց օտար երկրի մեջ այդ գործունեությունս երբեք ինձի չմոռացուց, որ ես հայ մըն եմ։ — Boghos Nubar — Погос Нубар / Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս North Africa, Egypt

Հելլենիզմի դարաշրջանում հայ զինվորակսւնությունը նույնպես որոշակի տեղ ուներ Եգիպտոսի հելլենիստական պետության մեջ:

Ըստ Թովմա Արծրունու՝ հելլենիստական Եգիպտոսի Պտղոմեոս թագավորի միջնորդությամբ, հայկական զինվորների հետ Եգիպտոս է տեղափոխվել Ասուդ Արծրունին, որը մինչև մահանալը եղել է Եգիպտոսի կառավարիչը, իսկ Պտղոմեոս թագավորի բացակայության ժամանակ՝ տեղապահը: Հռոմեական և Բյուզանդական կառավարումների շրջանում որոշ թվով հայ զինվորականներ եղել են Հյուսիսային Աֆրիկայում և Եգիպտոսում: Իրենց գործունեությամբ հայտնի են հայ զորահրամանատարները, որոնք ծառայել են Հուստինիանոս առաջինի օրոք: Նրանցից են՝ Ներսես Բասենցին, Ներսես Կամսարականը, Հովհաննես և Արտավան Արշակունի եղբայրները, որոնք եղել են հայկական լեգեոնի հրամանատարներ:

Արաբների գրավումից հետո Եգիպտոսում մեծ թիվ են կազմել հայերը, բայց դժվար է պարզել նրանց ընդհանուր քանակությունը, որովհետև նրանց մեծ մասն ընդունել էր իսլամը: Քչերին է հայտնի, որ ռազմարվեստի պատմության նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Սա դա Դինը, (Սալահ ադ Դին Յուսուֆ Իբն Այուբը (առավել հայտնի որպես Սալադին)) ծագումով հայ էր՝ Անի քաղաքից, բայց լինելով մուսուլման, համաշխարհային պատմության մեջ նրան համարում են քուրդ: Նա կարևորություն չէր տալիս իր ծագմանը, սակայն պահպանել էր հայ ռազմիկին հատուկ գծերը: Սա դա Դինի (Սալահ ադ Դին Յուսուֆ Իբն Այուբը (առավել հայտնի որպես Սալադին)) ոխերիմ թշնամի խաչակիրները մշտապես նշում էին նրա անձնական քաջությունը, ազնվությունը, սառը դատելու ընդունակությունը և պարտված թշնամու նկատամամբ ողորմածությունը: Գծեր, որոնք իրականում բացակայում էին ոչ միայն նրա շրջապատում, այլև նրա հակառակորդ խաչակիրների մոտ:

Համաշխարհային պատմության մեջ հայկական ծագում ունեցող արաբ զորավարներից ընդունվում էին միայն նրանք, որոնց գործունեությունից և անունից բացահայտ երևում էր նրանց հայ լինելը՝ ինչպիսիք էին Վարդան ալ Ռումին, Ալիալ Ռուխին կամ Հասան ալ Արմանին: Հայերի ռազմական և քաղաքական տեսակարար կշիռը Եգիպտոսում բարձրացավ Ֆաթիմյանների կառավարման շրջանում: Նրանց կառավարման շրջանն ընդունված է կոչել նաև հայ վեզիրների, կամ մեծ վեզիրների շրջան, որովհետև 11-12-րդ դարերի ընթացքում գլխավոր վեզիրները եղել են հայեր: Կարևոր է նաև այն, որ նրանց ճնշող մեծամասնությունը պահպանել են իրենց քրիստոնյա հավատը՝ ապրելով իսլամական կրոնապետության մեջ: Այդպիսի վեզիրներից, իրենց ռազմական և քաղաքական ունակություններով, հատկապես աչքի են ընկել Բադլ ալ Ջամալին, ալ Ավդալին, Ալի Ահմադը, Բեհրամ ալ Արմանին, Թալայ բին Ռուզզին: Այնքան մեծ էր հայերի հեղինակությունը արաբների մոտ, որ Կիլիկիայի թագաժառանգ Մլեհը, վիճելով իր հոր հետ գնաց Անտիոք և արաժնացավ ջերմ ընդունելության ու աջակցության: Եգիպտոսում հայ առաջին մեծ վեզիրը դարձավ Բադր ալ Գամլին, որը ստրուկ էր, բայց իր տաղանդի շնորհիվ դարձավ Դամասկոսի, այնուհետև Պաղեստինի վերակացու: Նա կարողացավ Ասորիքի հայերից կազմել իր բանակը ե 1073 թ. գրավեց Կահիրեն, որի շնորհիվ էլ դարձավ վեզիր: Նա հարևան արաբական երկրներին զարմացրեց իր քայլով, որոնք վստահ էին, որ Բադրն իրեն կհռչակի Եգիպտոսի թագավոր: Բայց նա հայտարարեց, որ արաբական երկրռւմ պետք է իշխի ոչ թե քրիստոնյա հայը, այլ մուսուլման արաբը: Նա 22 տարի լինելով գլխավոր վեզիր, անզիջում պայքար մղեց կենտրոնախույզ ուժերի դեմ, հանդես եկավ որպես բարենորոգիչ և ժողովրդական զանգվածների իրավունքների պաշտպան: Հաշվի առնելով գյուղացիության ծանր վիճակը, երեք տարով նրանց ազատեց հարկերից, իրականցրեց հողերի վերականգնման և ջրարդի հողերի, ոռոգելի հողերի ավելացման ծրագիր: Արաբ պատմիչ Մակրիզին վկայում է, որ Կահիրեի պարիսպները և նրա դռները, ինչպես նաև քաղաքի կարևորագույն շինությունները կառուցվել են Բադրի ժամանակ, և նրանց ճարտարապետները Եդեսիայից եկած հայերն էին: Բադիրն է նաև կառուցել այդ ժամանակվա ամենամեծ և երկար ջրանցքը, որը նրա պատվին կոչվել է Բադրի ջրանցք:

Բադրին փոխարինեց նրա որդին՝ Աֆադալ Շահնշահը, իսկ նրա մահից հետո որդիները հաջորդաբար դարձան գլխավոր վեզիրներ: Հայ վեզիրների մեջ նաև կարևոր նշանակություն ունեցան Պահլավունիները, որոնք փոխելով իրենց անունը (Վահրամ Պահլավունին ընդունեց Բահրամ ալ Արմանի անունը)՝ պահպանեցին իրենց կրոնը, ազգային դիմագիծն ու ապրելակերպը: Նրա մասին մեծ գովեստով են գրել արաբ պատմիչները, նշելով, որ նա եղել է շնորհալի զորահրամանատար և հայկական գնդերի օգնությամբ 1135 թ. գրավել է Կահիրեն ու ստիպել սուլթան Հաֆիզին իրեն խալիֆ ճանաչել: Մամլուկյան Եգիպտոսում նույնպես մեծ դեր է ունեցել հայկական ծագման զինվորականությունը և նրանցից շատերը դարձել են զորահրամանատարներ ու սուլթաններ: Մանուկ հասակից (ստիպողաբար), կտրված լինելով ընտանիքից ու հայկական միջավայրից, նրանք ունեցել են ընդգծված հակահայկական դիրքորոշում: Նույնիսկ Կիլիկիայի հայկական թագավորության կործանման մեջ էական դեր են ունեցել հայկական ծագման մամլուկները: Հայերի դերի բարձրացման նոր շրջան սկսվեց 18-րդ դարի վերջերից: Ծովային մամլուկ Նիկողայոսը, որն իր հիշողության մեջ ոչ միայն պահել էր իր հայկական ծագումը, այլև լավ հարաբերություններ ուներ հայերի հետ: Դաոնալով ծովակալ, նա իր նավատորմը համալրեց հույներով և հայերով: Նրա նավատորմն իր արագաշարժությամբ և զինվածությամբ չէր զիջում եվրոպականին, որի համար էլ կարողացավ հզոր ղիմադրություն ցույց տալ Նապոլեոն Բոնապարտի նավատորմին՝ 1798 թ. թույլ չտալով նրան ափ իջնել: Նապոլեոն Բոնապարտի հաղթանակները ծագումով ալբան Մամլուկ Մահմեդ Ալիին հնարավորություն տվեցին Եգիպտոսում հաստատել իր իշխանությունը և պայքար սկսել Օսմանյան Թուրքիայի դեմ: Եգիպտոսը զարգացնելու համար նա հիմնականում հենվում էր հայ առևտրականների, արհեստավորների և ձևավորվող արդյունաբերողների վրա: Պատմաբան Ջակատտին, խոսելով Մահմեդ Ալիի մասին, գրում է. «Հայ խոջաները (հայ առևտրականները) Մահմեդ Ալիի մոտիկ կանգնած մարդիկ են, նրա շահընկերները՝ առևտրի բոլոր բնագավառներում, նրանք ամենահեղինակավոր մարդիկ են և խորհրդատուները»:

Հիքսոսական զորահրամանատար

Հիքսոսական զորահրամանատար / Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս North Africa, Egypt

Միայն առևտրի ոլորտում չէր, որ հայերը կարևոր տեղ գրավեցին նրա կառավարության մեջ, կամ բանակում: Հայ մամլուկների մի մասը Նապոլեոն Բոնապարտի արշավանքի ժամանակ հայազգի մարշալ Մյուրատի և Բոնապարտի համհարզ հայզգի Ռոստամի միջնորդությամբ մտան ֆրանսիական բանակ և հասան ամենաբարձր զինվորական աստիճաններին, մյուսերը՝ մնալով Եգիպտոսում, դարձան կարևոր ուժ եգիպտական նոր ձևավորվող բանակում: Նա կարողացավ կարճ ժամանակահատվածում միավորել ողջ արաբական աշխարհը: Մուհամեդ Ալիի ժամանակ սկսվեց Պողոս Յուսուֆյանի փայլուն քաղաքական առաջխաղացումը: Սկզբում նա հանդես եկավ որպես առևտրական գործըկեր, այնուհետև նշանակվեց արտաքին գործերի և առևտրի տնօրեն, իսկ հետո՝ Մահմեդ Ալիի առաջին խորհրդական և Եգիպտոսի վարչապետ: Ինչպես եգիպտական, այնպես էլ եվրոպական պատմաբաններն ամենաբարձր գնահատականն են տվել Յուսուֆյանի գործունեությանը: Նույնիսկ գրում են, որ Եգիպտոսի 6000-ամյա պատմության մեջ երբեք Եգիպտոսը չի հասել նման ծաղկման՝ երբ անապատների և խոպան հողերի հսկայական տարածքներ վերածվեցին այգիների: Նա, լինելով իսկական հայ, նաև խոշոր ռազմական գործիչ էր, լավ էր հասկանում կրթության գինը և մեծ լումա ունեցավ հայկական ու արաբական դպրոցների բացման գործում: Բազմաթիվ շնորհալի երիտասարդներ նրա անմիջական աջակցությամբ կրթություն ստացան եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմական ուսումնարաններում:

Նրա գործի անմիջական շարունակողն էր Արթին Չրաքյանը, որին Պողոս Ցուսուֆյանն ուղարկել էր Եվըոպա՝ միաժամանակ սովորելու և տնտեսագիտության, և միջազգային իրավունքի ոլորտնելտւմ: Նախ՝ լինելով արտաքին գործերի և առևտրի նախարար, նա ի վերջո ղարձել է Եգիպտոսի վարչապետը՝ ստանալով մեծ ինքնուրույնություն և արտոնություններ: Եվրոպայից շատ առաջ Արթին Չրաքյանն աշխարհում առաջինն էր, որ հասկացավ թե ինչ մեծ վնաս կարող է տալ տնտեսության մենաշնորհի իրավունքը և ընդունեց հատուկ օրենք, որով արգելվում էր առևտրի մենաշնորհը որևէ ապրանքի նկատմամբ:

Նուբարը նրա քեռորդին էր, որը ծագումով ղարաբաղցի էր: Նրա ծնողները Ղարաբաղից տեղափոխվել էին Զմյուռնիա: Երիտասարդ հասակում, երբ նա աշխատում էր արքունի դիվանատանը, ջերմ հարաբերություններ ուներ գահաժառանգ Իսմայիլի հետ: Իսմայիլը, դառնալով Եգիպտոսի թագավոր, Նուբար փաշային նշանակում է արտաքին գործերի նախարար: Այս պաշտոնում Նուբար փաշան հրաշքներ է իրականացնում: Պոլիսում Բարձր Դռան հետ բանակցությունների ժամանակ նա կարողանում է իր տաղանդի շնորհիվ հասնել Եգիպտոսի բացարձակ անկախության ճանաչմանը: Ֆրանսիացի ակադեմիկոս Վոգյունն այդ մասին գրել է. «Նուբար փաշայի ճարտարությունը հաջողեցավ՝ նախ ստեղծել այն գործիքը, որուն պետք ուներ: Իսկապես, անկախ Եգիպտոս մը՝ սուլթանին անվանական գերիշխանության տակ: Ճարպիկ բանակցողը Պոլիս եկավ ոսկի բանալիներով, Երկրորդ Դռնեն խլեց 1867թ. Ֆերմաները և խստիվ երկդիմի տիտղոսը, որ եգիպտական ինքուրույնությունը կնվիրագործեր, հետո իր դիվանագիտական տաղանդը»: Նուբար փաշան հոգ էր տանում հասարակ ժողովրդի մասին: Նրա օրոք իրականացվեցին մի շարքբարեփոխումներ, որոնք ուղղված էին ժողովրդի վիճակի բարելավմանը: Կառուցվեցին մեծ թվով ջրանցքներ և նոր ոռոգելի հողեր բաժանվեցին հողազուրկ գյուղացիներին, որի համար էլ եգիպտացի ժողովուրդը նրան կոչել է Աբու Ֆելլահ՝ ժողովրդի հայր: Մինչև իր կյանքի վերջը Նուբար փաշան վարել է հայանպաստ գործունեություն: Նա մի դեպքի կապակցությամբ ասել է. «Ես կյանքս նվիրեցի Եգիպտոսին, որովհետև բախտն իմ առջև այս գործս հանեց, հրապուրվեցա և կապվեցա, բայց օտար երկրի մեջ այդ գործունեությունս երբեք ինձի չմոռացուց, որ ես հայ մըն եմ»:

 

Հայ զինվորականությունն ու կազակությունը
նրանց դերը համաշխարհային պատմության մեջ
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

10 идей о “Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս

  1. Спартак Асоян

    Այսպիսի հրապարակումները համացանց պետք է մտնեն տարբեր լեզուներով, մշտապես նորացնելով:Ավելին, տարբեր լեզուներով գրքույկներ պետք է հրատարակել հազարավոր տիրաժներով և տարածել ամենուր:Թե չէ մենք կարդում ենք , ինքներս մեր շրջապատում հպարտանում ՝ անցնում գնում է:Գրքի միջազգային փառատոներին նաև այդ գրքույկներով պիտի մասնակցել:Շքեղ կազմ թող չունենա, բովանակությունն էլ բավական է: Իսկ գումար կճարվի:Լավ ուզելու դեպքում մերժողներ չեն լինի:

  2. Paruyr-Narine Minasyan

    hazar neroxutiun iharke, baic Salah Ad Din Yusuf Ibn Ayube cagumov hay chi yexel, inqe cagumov qurd e exel, haykakan Dvin qaxaqic, na Sultan Nur Ad Dinni zoravar Shirquhi yexbor vordin er. Mlehe voch te hor, ail yexbor Toros Rubinyani het ( areres) vicheluc heto gnac, u voch te antioq arabneri mot ( Antioqn aid jamanak Xachakir Bohemund Kakazi tirapetutian tak er, ail voch arabneri), ail gnac sultan Nur Ad Dinni arquniq. vstah patmutiunn aispes e yexel.

  3. Tamar Grigoryan

    Իմանալ այս ամենը և’ հաճելի է և’ օգտակար: Հաճելի է ինքնության գիտակցման համար: Օգտակար պետք է լինի հասկանալու համար, թե ինչպես այդ ամենը ծառայեցնել ներկայիս Հայաստանի հզորացմանը ու բարգավաճմանը որպես գերագույն նպատակ: Դրա ելքը տեսնում եմ միայն այս կերպ: Երբ հայ իշխանությունները կգիտակցեն, որ հայ մարդը գնահատված ու կարևորված պետք է լինիՀ այաստանում: Նրա անհրաժեշտությունը ամենից առաջ Հայաստանում է զգացվում:

  4. Harutyun Qeheyan

    Վերջինի կապակցությամբ տեղին է հիշել Նժդեհի դիպուկ բնորո-շումը. «Զինվորի և ռազմավարի մեր բազուկից ավելի օտարն օգտվեց, քան հարազատ երկիրը: Անպարտելի էր օտար բանակը, երբ նրա կողքին օտար զենքի հաջողության համար կկռվեր և Հայը, մանա-վանդ, երբ դա կառաջնորդվեր հայ զորավարի կողմից»:
    3 Ահա, այս առումով Նժդեհյան պատգամը. «Ինքնապաշտպանությունը հայ ժողովուրդի – ահա Հայ եկեղեցու նոր հավատամքը: Չընդունե՞ց այս ճշմարտությունը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամեն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտ-պանության գործին – կործանված է դա»:

Добавить комментарий