ՍՅՈՒՆՅԱՑ ԴՅՈՒՑԱԶՆՈՒՀԻՆ. ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ

Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ

ՍՅՈՒՆՅԱՑ ԴՅՈՒՑԱԶՆՈՒՀԻՆ. ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ

ՍՅՈՒՆՅԱՑ ԴՅՈՒՑԱԶՆՈՒՀԻՆ. ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ

Փառանձեմ թագուհին քաղաքական և պետական գործչի եզակի տիպար է, որի կերպարը, պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի արտահայտությամբ, «…աղճատված էր հայ տղամարդ-պատմագիրների ու պատմաբանների գրչի ներքո»: Նման դեպքերում միշտ եմ ասում, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է տղամարդը կարողանում նախանձել կնոջը: Ցավոք, այդպիսի տղամարդկանց պակաս մեր միջավայրում երբեք չի եղել…

Վերջերս «Հայգիտակ» հրատարակությունը լույս է ընծայել Սփյուռքի մեր ամենանվիրյալ հայագետներից Հրանտ Արմենի «Փառանձեմ թագուհի» մենագրության արևելահայերեն փոխադրությունը, որտեղ հեղինակը խոստովանում է. «…հնագետի նման, որ տարիների փոշիներից և մրից աղավաղված դիմանկարների վրայից մաքրում է օտարոտի շերտը, փորձեցի լույս աշխարհ հանել իսկական պատկերը` ճանաչելի գույներով և գծերով <…>: Որպես 4-րդ դարի պատմիչ, նա (Փավստոս Բուզանդը – Հ. Գուլակյան) միակ աղբյուրն է այս քստմնելի պատմության: Նրան ընդօրինակելով մեր ապագա պատմաբանները, գրեթե մինչև մեր օրերը, կրկնում են այդ քստմնելի սուտը: Եվ Փառանձեմին վերագրված այս ոճիրն է, որ նրա անունն ու վարկը մրոտել է, և նա ատելի է դարձել գալիք սերունդներին <…>: Այդ իսկ պատճառով էլ պարտավոր ենք այդ ահավոր պատմությունը քննել հանգամանորեն: Քանզի եթե դա հերյուրանք է, ապա ինչ դաժան անարդարություն է առաքինի, հայրենասեր, հերոսական հայուհու հանդեպ և այն էլ 16 դար շարունակ»:

 Ինչո՞ւ է Հայոց թագուհին մոռացության մատնվել: Ավելին, ինչո՞ւ է Սյունյաց աշխարհի «զարմանագեղ դստեր». մասին գրող առաջին պատմիչը` Փավստոս Բուզանդը, ինչպես նշում է Հրանտ Արմենը իր երկի նախաբանում, «արգահատելի անճարակությամբ» աղավաղել փաստերը և ամբաստանել թագուհուն: Ո՞ւմ էր ձեռնտու այսքան զազրելի, այսքան հանցավոր անարդարությունը…

«Վէմ» ռադիոկայան
24. 09. 2014

13 идей о “ՍՅՈՒՆՅԱՑ ԴՅՈՒՑԱԶՆՈՒՀԻՆ. ՓԱՌԱՆՁԵՄ ԹԱԳՈՒՀԻ

  1. Sofia Armeni Khachatrian

    Միայն կույր պետկ է լինի մարդ որ չհասկանա որ Փավստոս Բյուզանդ ասորին Փառհանձեմին եկեղեցու պատվերով է վարքաբեկել : Այն ինչ նրա նման թաքուհի չեք հանդիպի մեր պատմության մեջ: Խորհին շնորհակալություններ Հրանդ Արմենին Փառանձեմին նոր հայեցու ձեւով ներկայացնելու 1700 տարի անց իմ սիրած թագուհուն մաքրեցին եկեղեցու կողմից նետված անբարո կեղտից:

  2. Сурик Асмарян

    <Մարտնչող Փառանձեմ>-ի նկարը պատկանում է ամերիկահայ նկարիչ Ռուբիկ Քոչարյանի վրձնին /2012/3 թթ/: Անկախ այն բանի, թե ով՝ ինչ է գրել կամ ինչ է մտածում Փառանձեմի մասին, արվեստագետ նկարիչն ինքնուրույն կերպով էր եկել այն համազմանը, որ, ինչ-որ բան այնպես չէի եղել, ինչը գրել է Արշակ և Պապ թագավորներին ատող Բյուզանդը, ունենալով այն համոզումը, որ Փառանձեմ թագուհին գլխավոր է ոչ միայն Արտագերս բերդի պաշտպանությունն, այլև կռիվ է տվել թշնամուն…

Добавить комментарий