Ալբերտ Մուշեղյանի հայագիտական նոր բացահայտումները

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի հետ

Ալբերտ Մուշեղյանի հայագիտական նոր բացահայտումները

Ալբերտ Մուշեղյան – Albert Musheghyan

Ամեն անգամ բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, խորենացիագետ, Ալբերտ Մուշեղյանի պատմաբանասիրական ուսումնասիրություններին անդրադառնալիս, մեր եթերում թե իմ բարեկամների հետ զրուցելիս, հաճույքով նշում եմ, որ վաստակաշատ գիտնականը հերթական բացահայտումով է ներկայացել գիտական հանրությանը:

Դեռ 2010 թվականի վերջերին` մի զրույցի ժամանակ, պարոն Մուշեղյանն ասաց, որ հայտնաբերել է Հայկազյան թագավորի անուն, որին հրապարակավ ներկայացրել է Վանաձորում` Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին նվիրված գիտաժողովում: Այս թեմային նա անդրադարձել է նաև 2012-ին Երևանում տեղի ունեցած «Հայկազունիներ. առասպել և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովի իր ելույթում, որը վերջերս հրատարակվել է «Հայկազունիներ» ժողովածուի մեջ: Ալբերտ Մուշեղյանի այս բացահայտումը տպագրվել է նաև «Անդին» (2014, թիվ 3) ամսագրում:
Ինչի մասին է խոսքը: Հայկյան թագավորների պատմության գիտական քննությունը նրան բերել է այն համոզման, որ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության մեջ ներկայացված «արմենիոս թագավորը ոչ այլ ոք է, քան Խորենացու Հայկյան 9 թագավորների շարքում 7-րդը` Հայկակ, որ կոչված է մյուս Հայկակ` ի տարբերություն ավելի վերև, Հայկյան նահապետների շարքում հիշատակված Հայկակի: Նշանակում է, Քսենոփոնը հայ վիպերգուներից լսած Հայկակ անունն է հունարեն թարգմանել արմենիոս կամ արմենիոս անունն է հայ վիպերգության մեջ թարգմանվել Հայկակ»:
Հուրախություն այս թեմաներով հետաքրքրվողների ասենք, որ հիշյալ հրապարակումներում կա նաև մեկ այլ շատ արժեքավոր բացահայտում, այն է` «…Ուրարտու պետությունը, այսինքն` Արարատյան թագավորությունը չի կործանվել մ. թ. ա. 590 թվին, այլ այդ պետության մեջ Տուշպա մայրաքաղաքում իշխած Վանյան, ավելի ստույգ` Ռշտունյաց հարստությանը հաջորդել է Հայկազունիների հարստությունը, որի արքայանիստն էր Այրարատ ոստանի Էրեբունի բերդաքաղաքը»:
Ալբերտ Մուշեղյանը` որպես խորենացիագետ, հատուկ վերաբերմունք ունի Պատմահոր նկատմամբ. նաև նրա շնորհիվ է, որ, իր իսկ արտահայտությամբ, «…Խորենացու Հայկյան նահապետների և արքաների ցանկերը հետզհետե ավելի մեծ պատմական արժեք են ձեռք բերում հունա-հռոմեական և այլ օտար աղբյուրների վկայություններով դառնում առավել արժանահավատ»: Տեղին է հիշեցնել գիտնականի մեկ այլ դիտարկում. «…հայոց բնիկ նախնի Հայկի տոհմը` Հայկազունիները, Պատմահոր ուշադրության առարկան են եղել նրա ողջ կյանքում` պատանեկան քերթվածքից մինչև անմահ «Պատմութիւն Հայոց»-ը»: Իսկ նրա յուրաքանչյուր բացահայտումն այս ոլորտում է՛լ ավելի է բարձրացնում 5-րդ դարի հայ հանճարի համաշխարհային վարկը:
«Հայկազունիների հարստության վերականգնումը Ուրարտուում մ. թ. ա. 585 թ. և նրա հիմնադիր Արմենիոս թագավորը» ուսումնասիրության մեջ Ալբերտ Մուշեղյանն անդրադարձել է պատմագիտության մի շարք երեսակների: Հայ և օտար գիտնականները միաձայն խոսում են Ուրարտական թագավորության անկման կամ կործանման մասին, իսկ նա այլ կարծիքի է. «Մ. թ. ա. 585 թ. Հայկազունիների հարստության վերահաստատումը Ուրարտուում և նրա հիմնադիր Արմենիոս-Հայկակ նոր թագավորի բացահայտումը առ ոչինչ են դարձնում այն սնանկ վարկածը, իբր մ.թ.ա. 6-րդ դարում հայ ժողովուրդը թևակոխել է կազմավորման երկրորդ փուլ, որն այլ բան չէ, քան մ.թ.ա. 6-րդ դարում արմենների եկվորության մերժված վարկածի փոխնակը կամ փոխակերպումը: Պատահական չէ, որ այդ երկու հակագիտական վարկածներն էլ համառորեն կառչում են մ. թ. ա. 6-րդ դարից»:

«Վէմ» ռադիոկայան
1. 10. 2014

 

10 идей о “Ալբերտ Մուշեղյանի հայագիտական նոր բացահայտումները

  1. Roza Arvahi

    Վաստակաշատ Ալբերդ Մուշեղյանը բացառիկ խորենացիագետ լինելով իրհուժկու հարվածն է տվել մեր պատմության զեղծարարներին իր խորը գիտական հայտնագործություններով մեր խոնարհումն նրա մեծությանը

  2. Gohar Arshakyan

    Պատմության տրամաբանական վերլուծությունն այդ է ապացուցում…չէր կարող անակնկալ մի ողջ քաղաքակրթություն գոլորշիանար և մեկ այլն էլ օդից ընկներ, երբ լուռ, քարե վկաները մինչ օրս գոյություն ունեն… առավել ուրախ եմ, որ վերջապես միտումնավոր շատ հորինվածքների, պիատրովսկիների և շատ այլ ստեղծագործական շինծու մտքերի վերջը կտեսնենք…

  3. Simon Aghajanyan

    Պար. Մուշեղյան Արարատյան թագավորությունը կազմավորվել է ք.ա IXդ կսերին և պատմագիտությանը հայտնի է Ուրարտու անվան տակ: Այդ երկրի հիմնադիրը եղել է Իսպուինին, որի անունը գրաբար «զ» սաստկացուցիչով տալիս է հայերեն զսպել բայը: Վանի արձանագրություններում «իսպուիվի կուռ Աշշուր» «զ» սաստկացուցիչով այդ արտահայտությանը տալիս է՝«զսպվի Աշշուրի երկիրը» իմաստը, հայերեն իս>զիս հոլ. անցումով: Մ. Խորենացու հիշատակած Պարույր անունը որպես Արարատյան թագավորության հիմնադիր նույնպես կապված է զսպել բայի հետ հնխ sper նախաձևից, որ «ի» նախդիրով այդ նախաձևին տալիս է «իսպ» իսկ «զ» սաստկացուցիչով դարձյալ վերը նշած զսպել բայը՝ զսպող սաստող իմաստով: Իսկ ձեր հիշատակած Արմենիոսը ոչ թե Քսենոփոնի հիշատակած արմենների անանուն թագավորն է այլ նրա հայրը, Տիգրան I- ի պապը, որ բնիկ հայկազուննեի վերջից երրորդ մյուս Հայկակ կոչվածն է, և որին համապատասխանում է Ուրարտական արքայատոհմի դարձյալ վերջից երրորդ Էրիմենա՝ Արմեն թագավորը: Իսկ Ուրարտու կոչած Արարատյան թագավորությունը ոչ թե կործանվել, այլ վերանվանվել է Արմենիա և ք.ա. 521թ վերածվել Աքեմենյան սատրապության Արմինա-Ուրաշտու երկակի անվան տակ: Այնպես որ ուրարտագիտություն կոչվածը ոչ թե գիտություն, այլ հակահայկական տգիտություն է Ուրարտու ավան տակ:

  4. Сурик Асмарян

    Ռ.Մուշեղյանը մեծ ու հասկայական գործ է անում… և նա ունի մի սահմանում. < Խորենացուն քննադատելուց առաջ, անհրաժեշտ է Խ Ո Ն Հ Ա Ր Վ Ե Լ Խորենացու առաջ>, որ < Պատմահայրը մեզ դարձրեց պատմության Տ Ե Ր, մեզ տվեց Ծ ն ն դ յ ա ն վկայական> /Ստ. Մալխասյանց/:
    Մնացածը… աղբյուրները ինչպես օգտագործելու խնդիր է: Օրինակ, ես չէի թողնի մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դդ Ասսուրի /Ասորեստան/ Նինոս, որը Շամշի-Ադադ Ա էր, նրա որդի Իշմե Դագանի, սրա կնոջ Սամմիրամաթ-Շամիրամի, մարերի նահապետ Զրադաշտի, Բաբելոնի արքա Համմուրապի, նաև Հեթիթների պարծենկոտ միապետ Անիտայի պատմությունը, և չէի գնա՝ հասնի մ.թ.ա. 4-3-րդ դդ հույն պատմիչների ժամանակները, քանի որ վերև նշված Միջագետքի տիրակալները, որոնց < պատմագրությունն> < հավաստի են> համարում՝ եղել են մեր Հայկյան Արամի, Արա Գեղեցիկի, Արայան Արա Կարդոսի ժամանակակիցները, ավելին բացեք Միջագետքի վերը նշված միապետների < ժանանակագրությունները>, և թորձեք համեմատել 19-րդ դարում Միքայել Չամչյանի < Հայկյան արքայատոհմի ժամանակագրությու>-ն հետ, և ակնհայտ կդառնա, որ Հայկյան Արամի հակառակորդներ էին Նինոս Ա, որը Ասսուրի Շամշի-Ադադ Ա էր, Իշմե-Դագանը և Համմուրաբին, նաև Շամիրամը, որոնք Արա Գեղեցիկի ժամանակաիցներ էին, և Կարդոսը, որը հայ-ասորական բանակի, և Շամիրամի հետ միասին, ջախջախեցին Միջագետքը նվաճած Բաբելոնին. իսկ Արա Կարդոս, կամ վավերագրերով՝ ԱՐԻՆԸ, առնվազը երկու տարի՝ Բաբելոնի արքան էր հռչակված
    /տես՝ Եվ. Կեսարացի, նրա երկը < ժամանակագրած> ֆրանս. քահանա-ժամանակագիր ԲԼԻԵՐԻ ժԱԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ….

Добавить комментарий