ՄՈՍԿՎԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԼԵՆԻՆԻ ԵՎ ՏՐՈՑԿՈՒ, ՊՆԴՈՒՄ ԷՐ ԷՆՎԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼ

ՄՈՍԿՎԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԼԵՆԻՆԻ ԵՎ ՏՐՈՑԿՈՒ, ՊՆԴՈՒՄ ԷՐ ԷՆՎԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼ
ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵՑԻՆ ԽՂՃԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՎՃԻՌԸ

Երիտթուրքերին և նրանց պարագլուխներին իրենց գործած չարագործությունների համար առաջինը դատել են հենց իրենք՝ թուրքերը 1919 թ. Ստամբուլում: Երիտթուրքերի պարագլուխները՝ դատաստանից ճողոպրած մարդասպաններ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, հեռակա կերպով դատապարտվել էին մահվան: Թուրքական ռազմական տրիբունալի դատավճիռը, սակայն, չէր իրագործվի, եթե չլիներ հայ վրիժառուների վճռականությունը: 1921թ. մարտին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի Հարտենբերգ պողոտայում գնդակահարեց Թալեաթին: Մի տարի անց Թիֆլիսում օրը ցերեկով Արտաշես Գևորգյանը և Պետրոս Տեր-Պողոսյանը մի քանի կրակոցով վերջ տվեցին ադմիրալ Ջեմալին: 1921-ին էր նաև, որ Արշավիր Շիրակյանը Հռոմի կենտրոնում ոչնչացրեց Սայիդ Հալիմ փաշային, մեկ տարի անց Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինի կենտրոնում սպանեցին Տրապիզոնի ջարդարարներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազըմիին: Երիտթուրքերի պարագլուխներից վերջինի՝ Էնվերի դատավճիռն իրագործեց Յակով Արկադիի Մելքումովը: Էնվերն իր հանցակից ադմիրալ Ջեմալից շատ ապրեց ընդամենը 10 օր:

Լուսանկարում՝ Յակով Արկադիի Մելքումովը՝ (Հակոբ Արկադիի Մելքումյան) դահիճ Էնվերի մահվան դատավճիռն իրականացնող վրիժառուն: ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵՑԻՆ ԽՂՃԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՎՃԻՌԸ / ՄՈՍԿՎԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԼԵՆԻՆԻ ԵՎ ՏՐՈՑԿՈՒ, ՊՆԴՈՒՄ ԷՐ ԷՆՎԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼ

Լուսանկարում՝ Յակով Արկադիի Մելքումովը՝ (Հակոբ Արկադիի Մելքումյան) դահիճ Էնվերի մահվան դատավճիռն իրականացնող վրիժառուն: ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐՆ ԻՐԱԳՈՐԾԵՑԻՆ ԽՂՃԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՎՃԻՌԸ

Յակով Մելքումովը Ղարաբաղից էր: Աշխատանքի որոնումները նրան տարել էին Միջին Ասիա, որտեղից էլ զորակոչվել էր ցարական բանակ: Ծառայել էր հեծելազորում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել Արևելյան Պրուսիայում, հետագայում տեղափոխվել Կովկասյան ճակատ: Այն ժամանակ նա ռոտմիստրի կոչումով ծառայում էր ատաման Մատվեյ Պլատոնովի անվան կազակական գնդում: Մասնակցել էր Սարիղամիշի նշանավոր ճակատամարտին: Հունվարի 31-ի գիշերը կազակական հարյուրակի հրամանատարությամբ հետապնդել էր Էնվեր փաշային և համարյա հասել նրան: Բայց անսպասելի կերպով լսել էր հայերեն խոսք և մտածել, թե սխալվել է: Այն ժամանակ Մելքումովը չգիտեր, որ Էնվերին պահպանում էին հայերը՝ Հովհաննես Չաուշի գլխավորությամբ…

Յակով Մելքումովը Ռուս-թուրքական պատերազմում պարգևատրվում է Ս. Գևորգի երեք շքանշանով: 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից քիչ առաջ գործուղվում է հեծելազորային հրամանատարների բարձրագույն դասընթացներ՝ ուսումնառության: Խորհրդային կարգերի հաստատումից հետո մասնակցում է քաղաքացիական կռիվներին: 1920թ. Մելքումովը գործուղվում է Թուրքեստան: Այդ շրջանի ռազմական խորհրդի հրամաններից մեկով Թուքեստանյան Գիսարային հեծելազորի բրիգադի առաջին առանձին գնդի հրամանատար Յակով Արկադևիչ Մելքումովը երկրորդ անգամ պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով մարտական սխրագործությունների՝ 1921 թ. Էնվեր փաշայի բանդայի ջախջախման համար:

Էնվերը մեծ ազդեցություն ուներ մուսուլմանական արևելքում: Նա փայփայում էր նոր մուսուլմանական պետություն ստեղծելու ծրագրերը, որը պետք է ընդգրկեր Պարսկաստանի, Աֆղանստանի, Միջին Ասիայի մուսուլմաններին, ինքն էլ այդ պետության գլուխ կանգներ: Այդ ծրագրերն իրագործելու համար էր նա թափառում Արևելքի երկրներում: Մինչ այդ Բաքվում Արևելքի ժողովուրդների համագումարում Էնվերը պատգամավորներին դիմել էր գրավոր հայտարարությամբ, որում իրեն հռչակել էր կոմունիստների ազգային քաղաքականության կողմնակից: Սկզբնական շրջանում նա վայելում էր Մոսկվայի վստահությունը: 1921-ին Էնվերը դառնում է Բուխարայի ռազմական ուժերի հրամանատարը և նախապատրաստում Բուխարայի ապստամբությունը: Էնվերի զորքերի շտաբը Կոֆրուն ղշլաղում էր: Այստեղ է նա սկսում իր հեծելազորի կանոնավոր զորքերի կազմավորումը: Այստեղից է նա բազմաթիվ ֆարմաններ հղում մուսուլման «ուղղափառներին»՝ կոչ անելով հավաքվելու իսլամի կանաչ դրոշի ներքո: Էնվերը լուրեր էր տարածում, թե իրեն օգնության են գալիս անգլիական հեծելազորայինները և թուրք կամավորները՝ փղերով ու հրետանիով: Մելքումովը հետագայում հիշում էր, որ Էնվերի տարածած ստահոդ տեղեկությունները լուրջ ազդեցություն ունեին, չնայած սթափ տրամաբանություն ունեցողները հասկանում էին, որ փղերը լեռներում կռվելու համար պիտանի չեն: «Որքան էլ անհավանական էին փղերի մասին լուրերը,— հիշում էր Յակով Մելքումովը,- այնքան համառորեն էին դրանք կրկնվում. չէ՞ որ Ալեքսանդր Մակեդոնացին, ըստ ավանդության, Միջին ասիա փղերով էր մուտք գործել, ասում էին՝ Էնվերն ինչո՞վ էր նրանից պակաս»:

Թախտա-Ղարաչինյան լեռնանցքի հին ճանապարհով, որն Արևելյան Բուխարայի վրայով Միջին Ասիա է տանում, ժամանակին անցել է Ալ. Մակեդոնացին: Այս նույն ճանապարհով է անցնում 1920-ական թվականներին Յակով Մելքումովը՝ նպատակ ունենալով ջախջախել Բուխարայի էմիրին: Եվս մի անգամ զորահրամանատարը նույն ճամփան է կտրում 1922 թ.-ի հունիսին՝ իր հեծելազորը նպատակաուղղված տանելով Էնվերի վրա: Այստեղ մի անգամ ևս դրսևորվում է հայ զորահրամանատարի ռազմական տաղանդը: Էնվերի ղեկավարած ռազմական ուժերը քանակով մի քանի անգամ գերազանցում էին Մելքումովի ղեկավարած զորամիավորմանը: Ահա թե ինչ է այդ մասին պատմել Յակով Մելքումովը Հայկ Հայրապետյանի հետ զրույցներում:

«Էնվերը բասմաչների շարքային հրամանատար չէր: Գերմանիայում ստացած ռազմական կրթությունը, իմպերիալիստական պատերազմի մարտական փորձը և, վերջապես, քանակական գերազանցությունը նրան վտանգավոր հակառակորդ էին դարձնում: Նրա դրոշի տակ 17 000 ընտիր հեծյալներ էին, իսկ ես ունեի 1 500 հեծյալ և 800 հետևակային: Հակառակորդի քանակական գերազանցության գործոնը շարքից հանելու համար վճռեցի անակնկալ հարձակվել լուսաբացին: Մշուշի քողով ծածկված մենք առանց նկատվելու ընդհուպ մոտեցանք հակառակորդին: Երբ սարերի գագաթի վրա փայլատակեց արևը, և մշուշը ցրվեց, հեռադիտակով Կոֆրուն ղշլաղի ծայրին երևաց նրա վրանը՝ մեծ կանաչ , ոսկեզօծ կիսալուսնով դրոշը վրան: Ես ուրախացա. դա նշանակում էր, որ Էնվերը ջոկատի հետ էր: Սարիղամիշում ես նրան կորցրել էի, այստեղից չպիտի ճողոպրեր: Հենց այդ ժամանակ շտաբից ծրար հասցրին: Ճակատի հրամանատարը գրում էր. «Մոսկվան՝ ի դեմս Լենինի և Տրոցկու, պնդում է Էնվերին կենդանի բռնել: Պատասխանատվությունը դնում ենք բրիգադի հրամանատար Մելքումովի վրա»: Ծրարը վերադարձրի և զգուշացրի. «Դուք ինձ չեք գտել»: Տեղնուտեղը կանչեցի հետախուզության հրամանատար Սարուխանովին և հայերեն ասացի. «Էնվերն ինձ պետք է միայն մեռած»: Իմ հրամանով հրետանին կրակ բացեց: Կոտորածը դաժան էր: Թշնամին չդիմացավ: Էնվերն առանց խալաթի և ոտաբոբիկ (նա, հավանաբար, դեռ անկողնում էր, երբ մենք վրանին էինք հասել) փախավ լեռները: «Չե՜ս փախչի, արյունարբու, քո խղճին իմ ժողովրդի արյունն է»,- երդվեցի ես: 25 վերստ մենք նրան հետապնդում էինք, հասանք Չեգեն ղշլաղի փողոցներում: Մենք սպանեցինք ոչ թե իսլամի բանակների գլխավոր հրամանատարին, այլ պարզապես դահիճ Էնվերին: Նրա անձնական կնիքը, «Իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա և Մուհամեդի տեղապահ»,-այսպես էր ստորագրում Էնվերը, վերցրի ես, իսկ անձնական Ղուրանը և ոսկեզօծ խալաթը հանձնեցի իշխանություններին: Հատուցումն անխուսափելի էր»:

ՄՈՍԿՎԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԼԵՆԻՆԻ ԵՎ ՏՐՈՑԿՈՒ, ՊՆԴՈՒՄ ԷՐ ԷՆՎԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼ

Հասմիկ Սարգսյան

21 идей о “ՄՈՍԿՎԱՆ՝ Ի ԴԵՄՍ ԼԵՆԻՆԻ ԵՎ ՏՐՈՑԿՈՒ, ՊՆԴՈՒՄ ԷՐ ԷՆՎԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՊԱՀԵԼ

  1. Qnar Sayadyan

    Նորից մի գերազանց օրինակ,գործելու խղջի,պարտքի՝ Հայրենիքի հանդեպ,նաև արդարության պահանջով,և ոչ թե Մոսկվայի պահանջով:Այդպիսիների անուններն են գրվում մեր պատմության էջերում ոսկե տառերով,և ոչ թե այսօրվա «տերերը» երկրի:

    1. Armen Sarkisyan

      1-ին համաշխհարայինի սկզբում Թուրքիայի հայերը զորակոչվել էին բանակ ու կռվում էին ԱՆՏԱՆՏԻ դեմ , Սարիղամիշի օպերացիայի ժամանակ Էնվերին փրկել են Արևմտյան Հայաստանի հայ զինվորները, իմիջայլոց ռուսներից, Կոստանդնապոլիս վերադառնալուց հետո Էնվերը հատուկ շնորհակալագիր է ստորագրել քաջարի հայ ազգի մասին , իսկ գաղտնի Թալեաթի հետ վերջնական վճռել են չուշացնել հայերի ոչնչացումը: Բոլոր հայ զինվորներին տեղափոխում են շինարարական ստորաբաժանումներ , զինաթափում ու գնդակահարում: Որովհետվ շները հասկացան ,որ զինված հայի դեմ իրենք անզոր են : Որովհետեվ Էդ շները քաջ են մենակ անզեն կանանց , երեխաների ու ծերերի դեմ :

  2. Nune Alexanyan

    Շնորհակալություն սիրելի Հասմիկ: Մի նախադասության մասին ավելին ինչպես կարող եմ իմանալ՝ Էնվերին պահպանում էին հայերը՝ Հովհաննես Չաուշի գլխավորությամբ: Ճիշտն ասած, ես առաջին անգամ եմ լսում: Շատ ուրախ կլինեմ տեսնել հավաստի փաստաթղթեր: Չեմ ուզում հավատալ, որ հայը էնվերին պաշտպաներ……..

    1. Хаса Саргсян

      Էնվերին պաշտպանող հայերի մասին պատմությունը հաղորդվել է հենց հայ վրիժառուի կողմից, այն անձնավորության, ում մասին է այս հոդվածը: Նրա վկայությունների հավաստիությունը կասկածի տակ առնելու ոչ մի հիմք չկա: Իհարկե, շատ ցավալի է նման փաստերի մասին լսելն ու կարդալը, բայց դա միակ դեպքը չէ: Շատ հայեր հավատարմորեն ծառայել են թուրքական բանակում՝ իբրև այդ երկրի հպատակներ: Նրանցից շատերը, ի դեպ, նահատակվեցին թուրքերի ձեռքով դեռ 1915-ին՝ հայ տղամարդկանց զորակոչից հետո: Բնական է, Էնվերի թիկնապահ անձնակազմի մասին փաստաթղթեր չկան մեր տրամադրության տակ, կարծում եմ՝ ընդհանրապես չկան: Հայազգի զորականները քաջ ու հավատարիմ են եղել նրանց, ում երդվել են ծառայել, ով վստահել է իրենց իր անձը, գույքը, պատիվը: Պարսից զորքերի կազմում վաղ միջնադարում ծառայել է հայոց հեծելազորը, որի քաջության շնորհիվ պարսից զորաբանակը պարտություններ չի կրել: Եվ պատմության բոլոր շրջաններում նման փաստեր եղել են:
      Բայց հոդվածի գլխավոր միտքը սա չէ,՛ այլ այն, որ իրենց սրտերում կրելով ազգին ծառայելու վեհ գաղափարը, այդուհանդերձ, հենց հայերի ձեռքով պատժվել են մարդակեր հայասպանները, չեն մնացել անպատիժ:
      Դա մարդու որակից է գալիս, դաստիարակությունից, նրան ներարկված արժեհամակարգից, մանկուց տրված դաստիարակությունից, իր ժողովրդի հանդեպ տածած զգամունքների որակից: Ահա այս է օրախնդիրը: Արդյո՞ք այդ արժեհամակարգը կայուն ու մբողջական է այսօր, արդյո՞ք ճիշտ ուղիներով և գրագետ կերպով է այն հաղորդվում, հասարակությունը գիտակից և պատրա՞ստ է այն զարգացնելու, հղկելու փոխանցելու սերունդներին: Սա արդեն գերխնիր է:

    2. Nune Alexanyan

      Hasa Sargsyan Շնորհակալ եմ Հասմիկ ջան: Հենց հիմա ես կարդում եմ ՛՛Սողոմոն Թեհլիրեան, Արդահատոյցը՛՛ հատորը՝ Տէր և Տիկին Արմանտ եի Սոնիա Սիմոնյաններու մեկենասությամբ, հրատարակված 2014, Պեյրութ, ուրում հենց Սողոմոնի հուշերն են մինչև վրիժառությունը և դատավարության իրական սղագրությունը՝ թարգմանված գերմաներեն բնագրից: Արմատներս Վանից, Ալաշկերտից ու Կարսից են, այնպես, որ այս ամենն ինձ մորս կաթի հետ է փոխանցվել: Հավելեմ նաև, որ Ջոն Կիրակոսյանը (կարծեմ գիտեք ում մասին է խոսքը, նա խորհրդային տարիներին առաջիններից էր, որ գիտականորեն հիմնավորեց, հայոց ցեղասպանության հրեա-թուրքական արմատները և այլն…..) մայրիկիս քեռին էր: Իսկ ինչ վերաբերվում է արժեհամակրգերի փոխանցմանը, դա արդեն ուրիշ պատմություն է: Ինչ անենք՝ մենք պետք է անենք, առանց պետական այրերի վրա հույս դնելու: Նրանք ուրիշ արժեմակարգի մեջ են և ցավոք ամբողջ ցեղով, դժվար էլ դուրս գան:

    3. Хаса Саргсян

      Ո՜վ չգիտե Ջոն Կիրակոսյանին: Մեծ մտավորականի և իրապես հայրենասերի կյանքի և գործի մասին տեղյակ եմ, և լավ կլիներ, որ մեր օրերում էլ ավելի շատ խոսեին այդ մեծ գիտնականի, հայրենիքի նվիրյալի և իր աշխատության մասին, աշխատություն, որը գրելն ու հրապարակելը համարձակ ու կարևոր քայլ էր խորհրդային երկրում: Հիմա՝ ազատ խոսքի պայմաններում հեշտ է խոսել հայոց հարցին վերաբերող թեմաներով, գրել, կուրծք ծեծել, իսկ այն ժամանակ նա միակն էր, ու նրա խոսքն անկեղծ էր, հիմնավոր էր, առաջի՛նն էր մեզանում, հեղաշրջի՛չ էր:

  4. Nune Alexanyan

  5. Хаса Саргсян

  6. Armen Sarkisyan

    1-ին համաշխհարայինի սկզբում Թուրքիայի հայերը զորակոչվել էին բանակ ու կռվում էին ԱՆՏԱՆՏԻ դեմ , Սարիղամիշի օպերացիայի ժամանակ Էնվերին փրկել են Արևմտյան Հայաստանի հայ զինվորները, իմիջայլոց ռուսներից, Կոստանդնապոլիս վերադառնալուց հետո Էնվերը հատուկ շնորհակալագիր է ստորագրել քաջարի հայ ազգի մասին , իսկ գաղտնի Թալեաթի հետ վերջնական վճռել են չուշացնել հայերի ոչնչացումը: Բոլոր հայ զինվորներին տեղափոխում են շինարարական ստորաբաժանումներ , զինաթափում ու գնդակահարում: Որովհետվ շները հասկացան ,որ զինված հայի դեմ իրենք անզոր են : Որովհետեվ Էդ շները քաջ են մենակ անզեն կանանց , երեխաների ու ծերերի դեմ :

Добавить комментарий