ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Զրույց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանի հետ

Մոսկվայում լույս է տեսել «Հայերը Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918)» փաստաթղթերի ժողովածուն: Հրատարակվել են պատերազմի մասնակից ռուսահպատակ և թրքահպատակ հայերի հահամահավաք ցուցակները՝ ըստ Հայաստանի ազգային և Ռուսաստանի ռազմական պատմության պետական արխիվների վավերագրերի: Ընդ որում, հայերի ռազմական սխրանքների մասին բազմաթիվ փաստաթղթեր և նյութեր տպագրվել են առաջին անգամ: Հանգամանորեն ներկայացվել են Կովկասյան ճակատում կամավորների և զինծառայողների սխրանքները, հրապարակվել են Գեորգիևյան խաչի, «Սուրբ Գեորգի» և «Գեորգիևյան զենք» շքանշանների արժանացած անձանց անունները, Ֆրանսիայում ձևավորված «Արևելյան լեգեոնին» վերաբերող փաստեր, պատերազմի հետևանքները՝ Արևմտյան Հայաստանում, գիտական տեղեկատու աղբյուրներ և լուսանկարներ՝ պատերազմական շրջանի վերաբերյալ:

Պատմական այդ բարդ ժամանակաշրջանը մեզ համար ճակատագրական էր բառիս ամենողբերգական իմաստով: Պատերազմ էր, և այն էլ` համաշխարհային, հայերը չունեին պետություն, բայց ունեին հզոր դաշնակիցներ, որոնք հաղթեցին: Սակայն այն կործանարար եղավ հե՛նց հայերիս համար… Հայ ժողովուրդն իր դաշնակիցներին նվիրվածության համար վճարեց ցեղասպանությամբ…

***

Ժողովածուին ծանոթանալիս կրկին տխրեցի մեզ համար անլուծելի դարձած մի հիմնահարցի պատճառով: Ոչ միայն համաշխարհային, այլև տարածաշրջանային պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակները հայտնվում են հակառակորդ ճամբարներում և կռվում իրար դեմ…

«Վէմ» ռադիոկայան
25. 03. 2015

Одна идея о “ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

  1. Hakob Mkrtchyan

    Սխալ են «Հայերին ցեղասպանեցին իր դաշնակիցներին նվիրված լինելու…» կարգի դատողությունները: Հայերիս ցեղասպանությունը նախապես՝ Համաշխարհային պատերազմից տարիներ առաջ, նախապես՝ որոշված և մանրակրկիտորեն ծրագրված է եղել:

Добавить комментарий