ՑԱՐԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊՈՒՄ

Խ. Ա­բով­յանն ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել է մի այն­պի­սի ժա­մա­նա­կաշըր­ջա­նում, երբ դեկաբրիստ­նե­րի ու Պուշ­կի­նի Ռու­սաս­տա­նը, նի­կո­լաևյան դա­ժան ռեակ­ցիա­յի ու հաշվեհարդա­րի պայ­ման­նե­րում ան­գամ, տի­րա­կա­նո­րեն իշ­խում էր հա­սա­րա­կա­կան մտքին: Պարս­կա­կան տիրա­պե­տութ­յու­նից իր ժո­ղովր­դի ա­զա­տագր­վե­լը տե­սած Ա­բով­յա­­նը նոր էր ոտք դրել Դորպատ, երբ Ֆրան­սիան ու Բել­գիան ինք­նա­կա­լութ­յան դեմ բարձ­րաց­րին հեղափոխության դրո­շը: Հա­ջոր­դեց Լե­հա­կան ապս­տամ­բութ­յու­նը: Նույն ժա­մա­նակ խռովություն էր բռնկվել նաև Նով­գո­րո­դում՝ Նի­կո­լայ Ա­ռա­ջի­նին դնե­լով «ա­հա­վոր սար­սա­փե­լի վի­ճա­կի մեջ», «ո­րի պատ­ճա­ռով նա հար­կադր­ված էր ի­րեն շրջա­պա­տել հոս­պի­տա­լից դուրս գրված զինվորներով» (Գեր­ցեն):

Խաչատուր Աբովյան Khachatur Abovyan

ՑԱՐԻԶՄԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ Խ. ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊՈՒՄ

Չնա­յած լե­հա­կան ապս­տամ­բութ­յա­նը հա­ջոր­դած ժա­մա­նա­կաշր­ջա­նում Նի­կո­լայ Ա­ռա­ջինն ավե­լի խստաց­րեց հա­լա­ծան­քի ու հե­տապնդ­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը՝ մարդ­կանց տաժանակ­րութ­յան քշե­լով ա­մե­նաչն­չին կաս­կա­ծի դեպ­քում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ նրան չհաջողվեց պաշտ­նեշ կանգ­նեց­նել հե­ղա­փո­խա­կան տրա­մա­դրու­թյուն­նե­րի դեմ:

Օ­րի­նա­կան հարց է ա­ռա­ջա­նում, թե այդ բուռն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հոր­ձա­նու­տում Դորպատի հա­մալ­սա­րա­նում տա­րի­ներ շա­րու­նակ սո­վո­րած, Պե­տեր­բուր­գի, Մոսկ­­վա­յի մտավոր շրջան­նե­րի հետ շփում­ներ ու­նե­ցած Ա­բով­յա­նը տե­սա՞վ ­հա­սա­րա­կու­թյան երկփեղկվա­ծութ­յու­նը, և ե­թե` ա­յո՛, ի՞նչ­ ընտ­րութ­յուն կա­տա­րեց, ո՞ր ­Ռու­սաս­տա­նի դրո­շի տակ կանգ­նեց: Մեր նպա­տա­կից դուրս հա­մա­րե­լով Ա­բով­յա­նի հա­սա­րա­կա­­կան գոր­ծու­նե­ութ­յան և ստեղ­ծա­գոր­ծութ­յան հա­կա­ճոր­տա­տի­րա­կան բո­վան­դա­կու­թ­­յան վեր­հա­նու­մը՝ բա­վա­րար­վենք «Վեր­քով»` այս­տեղ էլ սահ­մա­նա­փակ­վե­լով եր­կու Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ ու­նե­ցած նրա որո­շա­կի, գի­տակց­ված ու հե­տ­ևո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քով: Եվ քա­նի որ Աբով­յա­նի վերաբերմուն­քը Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ այն­­քան հիմ­նա­վոր ու ա­ներկ­բա է, որ նրա թ­ևա­վոր խոսքերն ա­մեն մի դպրո­ցա­կան ան­գիր գի­տի, այս­տեղ էլ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում պա­հենք պաշ­տո­նա­կան Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ «Վեր­քում» տեղ գտած դիր­քո­րո­շու­մը:

Նախ` «Վերք Հա­յաս­տա­նի», ա­պա, դրա­նով էլ չբա­վա­րար­վե­լով՝ «Ողբ հայ­րե­նա­սի­րի»: Ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տից ու պարս­կա­կան դժո­խա­յին տիրապետութ­յու­նից ժո­ղովր­դի ա­զա­տագր­վե­լուց հե­տո ի՞նչ ­վեր­քի մա­սին է խոս­քը, որ դառնում է հայ­րե­նա­սեր զա­վա­կի ող­բի ա­ռար­կան: Չէ՞ որ Արևել­յան Հա­յաս­տա­նի՝ Ռուսաստանի տի­րա­պե­տութ­յան տակ անց­նե­լով` պետք է վե­րա­ցած լի­նեին և՛ վեր­քե­րը, և՛ ողբե­րը: Սա­կայն ի­րա­կա­նում այդ­պես չէր: Ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը, ո­րը նվա­ճած երկրնե­րը բա­ժա­նում էր միայն տա­րած­քա­յին սկզբուն­քով՝ չճա­նա­չե­լով ազգ ու ազ­գա­յին հարց, հա­յե­րի նկատ­մամբ ժա­մա­նա­կա­վոր բա­ցա­ռու­թ­­յուն ա­նե­լով, Ե­ր­ևա­նի ու Նա­խիջևա­նի խանութ­յուն­նե­րը դարձ­նում է մի վար­չա­կան միա­վոր՝ «Հայ­կա­կան մարզ» ան­վա­նու­մով: Այս հայ­կա­կա­նի մեջ, սա­կայն, հայ­կա­կան ինք­նա­վա­րու­թ­­յան հետք ան­գամ չկար. դա զուտ ցարական-բյու­րո­կրա­տա­կան ա­պա­րատ էր, ո­րի ա­ռա­ջա­դիր խնդի­րը ազ­գա­յի­նի հետևողական ան­տե­սումն էր, նվաճ­ված ժո­ղո­վուրդ­նե­րի հպա­տա­կե­ցու­մը: Այդ էլ բա­վա­կան չհա­մա­րե­լով՝ 1840 թ. ցա­րը վե­րաց­նում է ան­վա­նա­կան հայ­կա­կան մար­զը: Դա այն վեր­ջին հար­վածն էր, որ փշրեց ա­վե­լի քան մե­կու­կես դար հայ ա­զա­տագ­րա­կան մտքի ա­ռանցք դարձած պատ­րան­քը, որ «ցա­րա­կան աստ­վա­ծա­հաս­տատ գա­հա­կալ­նե­րի օգ­նութ­յամբ» հայերը կա­րող են ձեռք բե­րել ազ­գա­յին ինք­նու­րույ­նութ­յուն: Պատ­րանք­նե­րի փլուզ­ման գաղափա­րա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը հենց «Վերք Հա­յաս­տա­նի» վեպն է: Պա­տա­հա­կան չէ, որ ան­ցու­մա­յին մի ամ­բողջ պատ­մաշր­ջան ընդգր­կող այդ հան­ճա­րեղ գործն ստեղծ­վեց Հայկական մար­զի վե­րա­ցու­մից ան­մի­ջա­պես հե­տո և նվիր­վեց մար­զի վեր­ջին կա­ռա­վա­րիչ Գևորգ Սմբատ­յա­նին: Ա­հա պատ­մա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այս շղթա­յի մեջ է իր արդարացու­մը գտ­­նում ա­զա­տագր­ված հայ­րե­նի­քի մա­սին գրված «Վերք Հա­յաս­տա­նի, ողբ հայրենա­սի­րի» վեր­նա­գի­րը:

Ա­վե­լին: Երբ մի կողմ ենք դնում պարս­կա­կան տի­րա­պե­տութ­յան սար­սափ­նե­րի ու պատ­մա­կան ո­րոշ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի եր­կա­րա­պա­տում նկա­րագ­րութ­յուն­նե­րը և հե­տա­մուտ լի­նում առաջա­դիր խնդրին, տես­նում ենք, որ Ա­բով­յա­նը, Ռու­սաս­տա­նի ու ռուս ժո­ղովր­դի նկատ­մամբ երախ­տա­գի­տութ­յան ա­մե­նա­ջերմ զգաց­մունք­նե­րին զու­գա­հեռ, մարտն­չում է ցա­րիզ­մի հետապն­դած նպա­տակ­նե­րի դեմ, ցա­րա­կան հա­մա­հար­­թող քա­ղա­քա­կա­նութ­յա­նը հա­կադ­րում ինք­նու­րույն գո­յութ­յան ի­րա­վուն­քի, ազ­գա­յին դրո­շի շուր­ջը հա­մախմբ­վե­լու հրա­մա­յա­կա­նի գաղա­փա­րը:

«Վեր­քի» «Հա­ռա­ջա­բա­նը» բաց­վում է լի­դաց­վոց Կրե­սոս թա­գա­վո­րի և նրա 20 տա­րե­կան համր որ­դու մա­սին խո­րի­մաստ ա­վան­դութ­յամբ. որ­դիա­կան սե­րը, պարտ­քի գի­տակ­ցութ­յու­նը «բնութ­յան դրած ժնջիլն» ան­գամ փշրում է: Ազ­գա­յին ինք­նութ­յա­նը սպառ­նա­ցող վտան­գով տագ­նա­պած Ա­բով­յա­նը նույն «Հա­ռա­ջա­բա­նը» փա­կում է կրակ­ված սրտից դուրս ժայթ­քած եր­դում-բա­ցա­կան­չութ­յամբ. «Ով թուր ու­նի, ա­ռաջ իմ գլխիս խփի, իմ սիրտս խրի, ա­պա թե ոչ՝ քա­նի բեր­նումս լե­զու կա, փո­րումս սիրտ, ես լե­ղա­պա­տառ ձեն կտամ. «Էդ ո՞ւմ վ­րա եք թուր հա­նել, հա­յոց մեծ ազ­գին չե՞ք ­ճա­նա­չում»: Ճշգրիտ չի լի­նի, ե­թե այս խի­զախ մար­տահ­րա­վե­րը հաս­ցեագ­րենք պարս­­կա­կան տի­րա­պե­տութ­յա­նը, որն ար­դեն տաս­նե­րեք տա­րի էր, ինչ վերացել էր: Չէ՞ որ հենց նույն «Հա­ռա­ջա­բա­նում» ի­րեն հու­զող հրա­տապ հար­ցե­րի կենտրոնում Աբով­յա­նը դնում է ազ­գի գո­յութ­յան ու նրա հա­րատևութ­յան խնդի­րը: «Մեկ ազգի պա­հողն էլ՝ լե­զուն ա ու հա­վա­տը, թե սրանց էլ կորց­նենք, վայն ե­կել ա մեր օրին»:

«Թե սրանց էլ կորց­նենք….»: Փայ­փա­յած պատ­րանք­նե­րի փլու­զու­մից հե­տո ազ­գա­յին գոյության հնա­րա­վոր վե­րաց­ման տագ­նապն է Ա­բով­յա­նին մղում մե­ծա­գոր­ծու­թյան, ստի­պում խի­զախ վճռա­կա­նութ­յամբ կանգ­նել ա­մե­նա­զոր ցա­րա­կան ինք­նա­կա­լութ­յան դեմ հան­դի­ման: Այս­տեղ էլ նա կողմ­նո­րոշ­վում է դե­պի ժո­ղո­վուր­դը և ոչ թե դե­պի «բա­զի ա­ղա, բա­զի հաստափոր ի­շագ­լուխ իշ­խան, բա­զի գոգ­րեն լի­քը հեր», ո­րոնք «ի­րանց զուռ­նան են գի­շեր-ցերեկ… փչում, գլուխ­նե­րը քա­րե­քար տա­լիս», թե «աս­տու­ծա­նով հինգ տա­րուց ե­դը՝ էլ ոչ հայ կտես­նիս, ոչ էլ հա­յի ա­նուն կլսես»: Վճռա­կա­նո­րեն կանգ­նե­լով ազ­գի ու ժողովր­դի շա­հե­րի պաշտ­պա­նութ­յան դիր­քե­րում՝ Ա­բով­յա­նը ազ­դա­րա­րում է. «Թող տրամաբա­նութ­յուն գիտ­ցո­ղը ի­րան համք­յա­րի հա­մար գրի, ես, քո կո­րած, շվա­րած որդին՝ քեզ հա­մար»:

Միայն «Հա­ռա­ջա­բա­նի» վե­րո­հիշ­յալ վկա­յութ­յուն­նե­րը բա­վա­կան են՝ հաս­տա­տե­լու հա­մար, որ Ա­բով­յա­նը որ­դեգ­րեց ժա­մա­նա­կի ա­մե­նաա­ռա­ջա­վոր, ա­մե­նա­խի­զախ ու ար­մա­տա­կան դիրքորո­շու­մը հայ ի­րա­կա­նութ­յան մեջ, որն իր հե­տա­գա զար­գա­ցու­մը գտավ Նալ­բանդ­յա­նի մոտ: Հայ­րե­նա­սի­րութ­յան ու ժո­ղովր­դա­սի­րութ­յան ա­բով­յա­նա­կան ա­վանդ­նե­րը դար­ձան այն կաթ­նաղբ­յու­րը, ո­րից խմեց Նալ­բանդ­յա­նը՝ իր ա­զա­տա­տենչ պոե­զիան ու հրապարակախոսութ­յու­նը ստեղ­ծե­լու հա­մար. «Մենք ա­զա­տա­կամ նվի­րե­ցինք մեզ հասարակ ժո­ղովր­դի ի­րա­վուն­քը պաշտ­պա­նե­լու»:

Ա­բով­յա­նին զբա­ղեց­նող գե­րա­գույն հար­ցը ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան ճա­կա­տա­գիրն է: Ի՞նչ­ է սպա­սում հա­զա­րամ­յակ­նե­րի ծանր փոր­ձութ­յուն­նե­րին դի­մա­ցած այն ժո­ղովր­դին, որ «Նո­յան դե­սը վեց հա­զար տա­րի՝ ոչ թե քրիս­տո­նեի կամ լու­սա­վոր­յալ ազ­գի, այլ հե­թա­նո­սի, կռապաշտի, մահ­մե­դա­կա­նի, ա­նօ­րե­նի ձեռ­քին էր աչ­քը բաց ա­նում, նրանց հետ քյալլա տալիս», այն ժո­ղովր­դին, որ «ի­րանց կյան­քը, թա­գա­վո­րու­թ­­յու­նը, մե­ծութ­յու­նը, փառ­քը, իշխանութ­յու­նը, զոր­քը կորց­նե­լեն ետև» ան­գամ «ի­րանց գլու­խը, ի­րանց սուրբ հավա­տը, իրանց սուրբ օ­րեն­քը՝ էն վե­հանձ­նութ­յու­նո­վը պահ­պա­նե­ցին, ո­րի օրի­նա­կը աշ­խարհ­քում ոչ էլել ա, ոչ կը­լի»:

Ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում ցա­րիզ­մը դա­ժա­նո­րեն շա­հա­գոր­ծում էր հայ ժո­ղովր­դի ռու­սա­կան կողմ­նո­րո­շու­մը, նրա անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թ­­յու­նը ռու­սա­կան զեն­քի հաղ­թա­նա­կին: Ռուս զին­վո­րի հետ ուս ու­սի կռվող հա­յե­րը, վեր­­ջին գեղ­ջու­կից մինչև բարձր հոգևո­րա­կա­նութ­յու­նը, ի­րենց կա­տա­րած ծա­ռա­յու­թ­­յան հա­մե­մատ ա­ռա­տո­րեն ար­ժա­նա­նում էին բարձ­րա­գույն պարգևնե­րի ու շքա­նշան­նե­րի: Իսկ երբ պա­տե­րազ­մը հա­սավ հաղ­թա­կան ա­վար­տին, ցա­րիզ­մը չու­շաց­րեց ցույց տալ իր իս­կա­կան էութ­յու­նը: Ճիշտ է, նա հիմ­նո­վին ապա­հո­վեց հայ ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան գո­յութ­յու­նը, կյան­քի ու գույ­քի ան­ձեռնմ­խե­լիութ­յու­նը, սա­կայն ոչ միայն չլու­ծեց քա­ղա­քա­կան ինք­նա­վա­րութ­յան խնդի­րը, այլև իր հա­մա­հար­թող քաղա­քա­կա­նու­թյամբ հար­ցա­կա­նի տակ դրեց ազ­գա­յին հա­րատևութ­յան հան­գա­ման­քը: Նա ոչ մի­այն ան­տե­սեց հայ ժո­ղովր­դի ծա­ռա­յութ­յուն­ներն ու նվիր­վա­ծութ­յու­նը, նրա կի­սա­կա­տար ե­րա­զանք­նե­րը, այլև զա­նա­զան պատր­վակ­նե­րով աք­սո­րե­լով կամ մե­կու­սաց­նե­լով ժա­մա­նա­կի աչ­քի ընկ­նող հայ գոր­ծիչ­նե­րին՝ ստեղ­ծեց զտար­յուն բյու­րո­կրա­տա­կան ա­պա­րատ, որն իր մեծա­պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յա­նը զու­գըն­թաց անխ­նա կե­ղե­քում էր գաղ­թա­կա­նութ­յան վեր­քե­րը դեռևս չ­բու­ժած ժո­ղովր­դին: Ու­շագ­րավ է, որ երբ Նի­կո­լայ ցա­րը 1837 թ. հոկտեմբերին այ­ցե­լեց Ա­րա­րատ­յան դաշտ, ժո­ղո­վուր­դը նրան դի­մա­վո­րեց ճամ­փեզ­րե­րին վառած խա­րույկ­նե­րով ու փետ­րա­հան ար­ված ա­քա­ղաղ­նե­րով՝ հաս­կաց­նե­լու հա­մար, որ իրենք այդ վի­ճա­կին են հա­սել իշ­խա­նութ­յուն­նե­րի ձեռ­քին:

Որ Ա­բով­յա­նը չէր հաշտ­վում և չէր կա­րող հաշտ­վել ի­րե­րի նման դրութ­յան հետ, հաս­տատ­վում է այն ար­մա­տա­կան դիր­քո­րոշ­մամբ, որ դրս­ևո­րեց ցա­րիզ­մի քա­ղա­քա­կա­նութ­յան նկատ­մամբ: Ա­բով­յա­նը դար­ձավ իր ժո­ղովր­դի վաս­տա­կի ու ի­րա­վունք­նե­րի դա­տա­պաշտ­պա­նը, վերականգնեց պատ­մա­կա­կան ճշմար­տութ­յու­նը բո­լոր այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ու ան­ձանց մա­սին, ո­րոնք կա՛մ ­դի­տա­վոր­յալ խե­ղաթ­յուր­վում էին, կա՛մ ­դառ­նում ծրագր­ված հա­լա­ծան­քի զոհ: Իսկ ա­մե­նա­մեծ ի­րա­դար­ձութ­յու­նը ռուս-պարս­կա­կան պա­տե­րազմն էր ու հա­յե­րի ռուսական կողմ­նո­րո­շու­մը այդ պա­տե­րազ­մում, որ ու­րա­նում էր պաշ­տո­նա­կան Ռու­սաս­տա­նը:

Հան­րա­հայտ է, որ երբ պարս­կա­կան թա­գա­ժա­ռանգ Ա­բաս Միր­զան հար­յուր­հա­զա­րա­նոց զորքով ար­շա­վեց Անդր­կով­կաս՝ որ­պես հա­վե­լում ու­նե­նա­լով նաև Անդր­կով­կա­սի ապս­տամբ խա­նե­րին ու բե­կե­րին, ինչ­պես և Երևա­նի ու Նա­խիջևա­նի խա­նու­թ­­յուն­նե­րի զի­նա­կան ու­ժե­րը, Ռու­սաս­տա­նը Անդր­կով­կա­սում ու­ներ ըն­դա­մե­նը 35 հա­զար զին­վոր, ո­րոնք ցրված էին Սև ծովից մինչև Կաս­պից ծով՝ որ­պես սահ­մա­նա­պահ, բեր­դա­պահ ու քա­ղա­քա­պահ զոր­քեր: Պատե­րազ­մին ան­պատ­րաստ Եր­մո­լո­վը, նման հան­գա­մանք­նե­րի թե­լադ­րան­քով, դի­մում է Վրաս­տա­նի թե­մի ա­ռաջ­նորդ Ներ­սես Աշ­տա­­րա­կե­ցուն՝ ա­պա­հո­վե­լու հա­յե­րի ա­ջակ­ցութ­յու­նը: Վեր­ջինս մի շրջա­բե­րա­կա­նով դի­մում է հա­յութ­յա­նը և փաս­տո­րեն պա­տե­րազ­մի պաշտոնական հայ­տա­րա­րութ­յու­նից հինգ շա­բաթ ա­ռաջ իր կող­մից պա­տե­րազմ հայտարարում պար­սիկ­նե­րին: Հայ ժո­ղո­վուր­դը ոտ­քի է կանգ­նում պարս­կա­կան ներ­խուժ­ման դեմ՝ այդ կռի­վը դի­տե­լով որ­պես «հա­յոց ազ­գա­յին պա­տե­րազմ ընդ­դեմ պար­սից դարևոր բռնա­կա­լու­թեանց»: Ա­մե­նուր հա­յե­րը ա­ռա­ջին շար­քե­րում էին՝ հայ­րե­նի­քի փրկութ­յան զոհասե­ղա­նին դնե­լով տուն, տեղ, կյանք: Այժմ այդ ա­մե­նը ոչ միայն ան­տես­վում էր, այլև ծավալ­վել էր հա­կա­հայ­կա­կան մի շար­ժում, ո­րը լռութ­յամբ տա­նել չի կա­րո­ղա­նում նույ­նիսկ ցարի դրա­ծո ու կա­մա­կա­տար Հով­հան­նես Կար­բե­ցի կա­թո­ղի­կո­սը, ո­րը 1841 թ. հու­լի­սի 31-ի ա­ղեր­սագ­րով հայ­ցում է կայ­սեր օգ­նութ­յունն ու հո­վա­նա­վո­րութ­յու­նը:

Հա­կա­հայ­կա­կան այս շարժ­ման մեջ երկ­րոր­դա­կան դեր չի խա­ղում Կով­կա­սի կառավարչապետ Պասկևի­չը: Դեռևս ­ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի օ­րե­րին՝ Բա­յա­զե­տի հերո­սա­կան պաշտ­պա­նութ­յան ժա­մա­նակ, հա­­­յե­րի ցու­ցա­բե­րած ա­նօ­րի­նակ քաջագործություն­նե­րի ու հավա­տար­մու­թ­յան մա­սին գե­նե­րալ Պո­պո­վի զե­կուց­մա­նը պատասխա­նե­լով՝ Պարս­կևի­չը գրում է. «Հա­յոց հա­վա­տար­մութ­յա­նը մի հա­վա­տաք, որովհետև այդ հա­ռաջ է գա­լիս վախկոտությունից»: Պասկևի­չը նույ­նիսկ այն­տեղ է հասնում, որ ցա­րին գան­գատ­վում է, թե «հայ­քը, երկ­չոտ լի­նե­լով, յուր­յան ճիշտ տեղեկություն­ներ չեն հաղոր­դում օս­ման­ցոց զո­րաց մա­սին, այ­նինչ շնոր­հիվ հայ լրտես­նե­րի և Էջ­միած­նի հոգևորակա­նաց ան­խո­հե­մութ­յան պատ­ճա­ռով թշնա­մին տեղ­յակ է, թե ինչ է կա­տար­վում ռուսաց բա­նա­կում»: Ինչ­քան էլ այս մե­ղադ­րան­քը ռուս հե­ղի­նակ­ներն անգամ զրպար­­­տու­թ­յուն են հա­մա­րում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ բարձր ո­լորտ­նե­րում խմոր­վող տրամադ­րութ­յուն­նե­րը հասնում են այն աս­տի­ճան ծայ­րա­հեղ չա­փե­րի, որ հա­յե­րին հա­մա­րում են հերձ­վա­ծող, շահամոլ, նենգ ու խո­րա­մանկ ժո­ղո­վուրդ: Ա­հա ինչ ենք կար­դում Պասկևի­չի հերթա­կան զեկու­ցագ­րե­րից մե­կում «հա­յոց ազգ ան­վա­նե­լոց»-ի հաս­ցեին. «Այդ հայ­քը չեն դադա­րում ո՛չ ­հե­տա­մուտ լի­նե­լուց, ո՛չ ­խո­րա­ման­կութ­յուն­ներ գործ դնելուց,- միայն թե հաս­նին յուր­յանց այս նպա­տա­կին, ո­րով­հետև այս ազ­գի մեջ ագահութ­յու­նը և պատիվ­ներ ու մե­ծա­րանք­ներ ձեռք բե­րե­լու սե­րը սահ­ման չու­նին»:

Կար­ծես թե վե­րա­դա­սին գրած Պասկևի­չի զե­կու­ցագ­րե­րը կար­դա­լուց հե­տո է Ա­բով­յա­նը «Վերքի» ա­ռա­ջին տար­բե­րա­կում գրել. «Հայք էր­ծա­թի, ոս­կու և հարս­տութ­յան հետ միայն սեր չունեն, որ ի­րանք պայ­ծա­ռա­նան, աշ­խարհ պայ­ծա­ռաց­նեն ու լու­սա­վո­րեն: Հայք թու­րը ձեռն առա­ծին պես՝ սար ը­լի, ա­ռա­ջին չի դի­մա­նալ, քար ը­լի, վա­ղուց կճաքի, ինչ­պես որ պատմությու­նը, ան­հա­վա­տա­րիմ պատ­մութ­յու­նը, որ հա­յի հա­մար պա­պանձ­վել ա, մեկ օր կասի, ու թե նա չա­սի, ու էն ազ­գե­րին միայն գլուխ վեր բե­րի ու ա­նար­գա­բար կեղ­ծա­վո­րութ­յան տա­կը մտնի, որ թա­գա­վո­րութ­յուն ու­նին, ու պատմութ­յուն գրո­ղին կա՛մ ­պարգև, կա՛մ ­պա­տիժ կտան, երկ­նա­յին բե­մը ցույց կտան Հա­յոց քաջ որ­դի­քը՝ որ եր­կու հա­զար տա­րուց ա­վե­լի ի­րանց ա­նու­նովն, ի­րանց թրի զոռովն ու հա­վա­տո­վը ի­րանց գլու­խը պա­հե­ցին»:

Ա­բով­յա­նը վճռա­կա­նո­րեն դուրս է գա­լիս իր ժո­ղովր­դի ա­նու­նը ս­ևաց­նող­նե­րի դեմ, պաշտոնական քա­ղա­քա­կա­նութ­յա­նը հա­կադ­րում պատ­մա­կան ճշմար­տութ­յու­նը: «Ինչ-որ Պար­սից կռվի ժա­մա­նա­կին հայք ա­րին, աստ­ծո է հայտ­նի, ու ա­մե­նաո­ղոր­մած Կայսրն էլ շնոր­հա­կա­լութ­յու­նով ու հրո­վար­տակ­նե­րով, խա­չով ու նշա­նով էս ա­րած լա­վութ­յան տե­ղը շատ ան­գամ լցրեց: Թող բա­զի հի­մար, ա­նաստ­ված մարդ հա­յոց ո­տը ձգի, թե մարդ չի­մա­նա, քա­րե­րը վկա­յութ­յուն կտան: Հալ­բաթ որ մեկ օր մեկ ար­դար, ա­նա­չառ մարդ Վրաս­տա­նու պատ­մութ­յու­նը կգրի, էն ժա­մա­նա­կը կերևի, թե հայք ի՞նչ­ ա­րին, ի՞նչ ­հա­վա­տար­մութ­յուն են ցույց տվել տե­րութ­յա­նը, ի՞նչ­ ա­րին են վեր ա­ծել:

…Ըն­չանք Ռուսք ի­րանց զոր­քը կհա­վա­քեին, ղզլբա­շը կա­րող էր սաղ Վրաս­տան ոտ­քի տա­կը տալ, ե­թե հայք չէին ա­մեն տեղ նրա ճամ­փեն կտրել: Միայն Ներ­սես ու Գրի­գոր ե­պիս­կո­պո­սաց, Մա­տա­թո­վի ու Բեհ­բու­թո­վի ա­րա­ծը բա­վա­կան է, որ աշ­խար­հ­­քը իմանա, թե ինչ հո­գի ու­ներ էն ժա­մա­նա­կը մեր ազ­գը»:

Ա­բով­յա­նը մատ­նա­ցույց է ա­նում այն ա­նօ­րի­նակ սխրա­գոր­ծութ­յուն­ներն ու ռու­­­­սա­կան զեն­քի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած հա­վա­տար­մութ­յու­նը, որ հա­յե­րը դրս­ևո­րե­ցին ա­մե­նուր՝ Շամ­խո­րից մինչև Ղա­րա­բաղ ու Բա­քու, Երևա­նից մինչև Թավ­րիզ ու Բա­յա­­զետ: «Ո՞ւր ­թո­ղանք ղարաբաղ­ցոց, երևան­ցոց ու լո­ռու­ցոց ա­րած­նե­րը, որ քար ու հող ղզլբա­շի ար­նո­վը լվա­ցել, ա­րին են թա­փել: Ղորթ ա՝ էն վա­ղուց­վան հիա­նա­լի մե­լիք­նե­րը չկա­յին, ա­մա նրանց հո­գին շատ տեղ էր մնա­ցել: Ղզլբա­շի շատ ղուն­շու­նի գլու­խը սրանք կե­րան»: Չբա­վա­րար­վե­լով ընդ­հա­նուր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով՝ Ա­բով­յա­նը հի­շա­տա­կում է ո­րո­շա­կի դեպ­քեր ու ա­նուն­ներ, ցույց տա­լիս, թե Անդր­կով­կա­սի տար­բեր վայ­րե­րում հա­յե­րը ինչ­պի­սի անձ­նազ­ո­հութ­յամբ էին դի­մագ­րա­վում թշնա­մուն: Ներ­սես և Գրի­գոր ե­պիս­կո­պոս­ներ, Մադաթով, Բեհ­բու­թով, Գա­լուստ Մա­նու­չար­յան՝ Վրաս­տա­նից, Բար­սեղ, Մա­նուկ, Մկրտիչ աղա­նե­րը՝ Բա­յա­զե­տից, «հռչա­կա­վոր տունն Տիգ­րան­յան Ղարս­ցի», Սո­սի ա­ղա և Մե­լիք Հոհանջան՝ Շու­լա­վե­րից, ա­ղա Սար­գիս և Վար­դան՝ Խլղա­րա­քի­լի­սա­յից, Ա­ղա­սին՝ իր քա­ջե­րով՝ Քա­նա­քե­ռից-ա­հա բնավ ոչ լրիվ ցան­կը այն հայ հե­րոս­նե­րի, ո­րոնք ժո­ղովր­դի գլուխ ան­ցած՝ անձն­վի­րա­բար պայ­քա­րել են թշնա­մու դեմ և ո­րոնց քա­ջա­գոր­ծութ­յուն­նե­րի ցու­ցադ­րու­մով Աբով­յա­նը հա­կա­դրվում է պաշ­տո­նա­կան մտայ­նու­թյա­նը:

Ու­շագ­րավ է, որ Ա­բով­յանն իր պաշտ­պա­նութ­յան տակ է առ­նում ա­ռա­ջին հեր­թին այն հայ գոր­ծիչ­նե­րին, ո­րոնք, ի­րենց կա­տա­րած ծա­ռա­յութ­յուն­նե­րին հա­կա­ռակ, այս կամ այն ձ­ևով ենթարկ­վել են վար­չա­կար­գի հա­լա­ծանք­նե­րին:

Հա­լած­ված­նե­րի մեջ ա­ռա­ջի­նը Ներ­սես Աշ­տա­րա­կե­ցին էր՝ պա­տե­րազ­մող կողմ դար­ձած հայերի ի­րա­կան ա­ռաջ­նոր­դը, ո­րը ոտ­քի հա­նեց հայ ժո­ղովր­դին, կազ­մա­կեր­պեց կամավորական ջո­կատ­ներ և մի ձեռ­քին խաչ, մի ձեռ­քին դրոշ` գոր­ծուն դեր կա­տա­րեց պատե­րազ­մի ողջ ըն­թաց­քում: Քա­նի դեռ Ներ­սե­սը հար­կա­վոր էր «պե­տութ­յան շա­հե­րին», վառ էին պա­հում նրա ոգևո­րութ­յու­նը բարձ­րա­գույն հրո­վար­տակ­նե­րով ու պար­գև­նե­րով, իսկ հենց որ պա­տե­րազ­մը վեր­ջա­ցավ, նրան քա­ղա­քա­վա­րի կեր­պով քշե­ցին Բե­սա­րա­բիա: 1828 թ. հուն­վա­րի 28-ի ցա­րա­կան հրո­վար­տա­կով «հա­տուկ ջեր­մե­ռան­դութ­յամբ դե­պի Ռու­սիա­յի օգուտ­նե­րը» ճա­նաչ­ված և բարձ­րա­գույն պարգևի ար­ժա­նա­ցած Ներ­սե­սը մար­տի 3-ին Պասկևի­չի ներ­կա­յաց­րած զե­կու­ցագ­րով ո­րակ­վում է որ­պես մի անձ­նա­վո­րութ­յուն, որն իր պաշ­տո­նը հանձն է ա­ռել միայն այն բա­նի հա­մար, որ «յուր բո­լոր հո­գա­տա­րութ­յու­նը գործ դնե բա­ցա­ռա­պես հա­յոց հա­մար և, հոգ չտա­նե­լով պե­տա­կան շա­հե­րի մա­սին, ա­վե­լի նա­խա­դա­սե հա­յոց հոգևո­րա­կա­նու­թ­­յան… շա­հե­րը»:

Երբ բարձ­րա­ցավ կա­թո­ղի­կո­սա­կան խնդի­րը, և սպաս­վում էր, որ ամ­բողջ հա­յու­թ­­յու­նը Ներսեսին կընտ­րի կա­թո­ղի­կոս, Պասկևի­չը 1829 թ. դեկ­տեմ­բե­րի 26-ի զե­կու­ցա­գ­­րով սպառնաց բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յա­նը. «Ե­թե տե­րութ­յու­նը կա­մե­նում է, որ հա­յոց հոգևորակա­նութ­յան պե­տը լի­նի մի վտան­գա­վոր ու նեն­գա­միտ անձն, որ յուր խորամանկությամբ ընդ­դի­մա­գոր­ծեր տե­րութ­յանց դի­տա­վո­րութ­յան­ցը ու աշ­խա­տեր հա­վա­քել յուր ձեռ­քի մեջ ոչ միայն հոգևոր գոր­ծե­րի ծայ­րա­գույն իշ­խա­նութ­յու­նը, այլև խառ­նվում լի­ներ քա­ղա­քա­կան գոր­ծե­րում, այն ժա­մա­նակ կմնա ընտ­րել այդ պաշտոնի հա­մար Ներ­սես արքեպիս­կո­պո­սին:

… Հարկ եմ հա­մա­րում ընդս­մին ծա­նու­ցա­նել, որ մինչև հի­մա Էջ­միած­նի պատ­րի­ար­քը ե­ղել է գլուխ ոչ միայն հոգևո­րա­կա­նու­թան, այլև ընդ­հա­նուր հա­յոց ազ­գի, նույ­նիսկ քա­ղա­քա­կան կա­ռա­վա­րութ­յան մեջ, և պար­սից տե­րութ­յու­նը հա­յոց վե­րա­բեր­­յալ բոլոր դեպ­քե­րում միշտ գոր­ծել է պատ­րիար­քի ձեռ­քով: Բայց ռու­սաց տե­րու­թ­­յա­նը այն­պի­սի անձն է հար­կա­վոր, որ չար­գի­լեր այս երկ­րի մեջ ռու­սա­կան կարգ ու կանոննե­րը մտցնե­լուն»:

Եվ այս­պես` Պասկևի­չի «ա­մե­նաո­ղոր­մած» թե­լադ­րութ­յամբ Աշ­տա­րա­կե­ցին 15 տա­րի շարունակ մե­կու­սաց­վեց Կով­կա­սից: Աք­սո­րա­կան Ներ­սե­սի դատն է պաշտ­պա­նում Ա­բով­յա­նը իր «Վեր­քում»՝ նրան ներ­կա­յաց­նե­լով որ­պես պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թ­­յուն­նե­րի կենտրոնական դեմ­քե­րից մե­կը, ժո­ղովր­դի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ո­գե­շնչող ու կազմակեր­պիչ: «Միթե Ներ­սես ե­պիս­կո­պո­սը չէ՞ր, որ գրաֆ Պասկևի­չի հետ մտավ Հայաս­տան ու հայոց մեծ մա­սը քա­րո­զե­լով, հոր­դո­րե­լով՝ ռսի ձեռ­քի տա­կը բե­րեց»: Քաղա­քա­ցիա­կան խի­զա­խութ­յուն էր հար­կա­վոր Նի­կո­լայ Ա­ռա­ջի­նի քա­ղա­քա­կա­նու­թյան այսպի­սի հա­մար­ձակ մեր­կաց­ման հա­մար:

Նույն­պի­սի խի­զա­խութ­յամբ Ա­բով­յա­նը իր վրա է վերց­նում գե­նե­րալ Մա­դա­թո­վի դա­տը: Հայտնի է, որ դե­պի Թիֆ­լիս ար­շա­վող պարս­կա­կան զոր­քե­րի ա­ռաջն առ­նե­լու հա­մար Երմոլովը կա­րո­ղա­ցավ ըն­դա­մե­նը եր­կու հա­զար զին­վոր տրա­մադ­րել Մա­դա­թո­վին, ո­րը, իր շուր­ջը հա­մախմ­բե­լով նաև հա­յոց կռվող ու­ժե­րին, 1826 թ. սեպ­տեմ­բե­րի 3-ին Շամ­խո­րի մոտ ջար­դեց պարս­կա­կան 20-հա­զա­րա­նոց բա­նա­կը՝ հա­ջորդ օ­րը մտնե­լով պար­սիկ­նե­րից լքված Ելի­զա­վե­տա­պոլ: Իսկ սեպ­տեմ­բե­րի 13-ին Պասկևի­չի բե­րած դե­կաբ­րիս­տա­կան գնդե­րի հետ միա­սին այն­պի­սի ջարդ տվե­ցին Ա­բաս Միր­զա­յի 50-հա­զա­րա­նոց բա­նա­կին, որ վեր­ջինս փախավ Ա­րաք­սի մյուս ա­փը: Այս փայ­լուն հաղ­թա­նա­կի ա­ռի­թով զոր­քե­րին տված հրամանագրում Պասկևի­չը հիա­նում էր Մա­դա­թով ու Վել­յա­մի­նով գե­նե­րալ­նե­րի քաջություննե­րով, իսկ ցա­րին գրում, թե գոր­ծը ա­վե­լի հա­ջո­ղութ­յուն կու­նե­նար, ե­թե Մադաթովը և Վել­յա­մի­նո­վը չէին ե­ղել:

Շու­տով Պասկևի­չը տա­պա­լում է Եր­մո­լո­վին ու նրա մեր­ձա­վոր­նե­րին, ո­րոնց թվում՝ նաև Մադա­թո­վին, ո­րը 5 ա­միս ան­գործ մնա­լուց հե­տո ու­ղարկ­վում է Դա­նու­բի կող­մը՝ գոր­ծող բանակ, որ­տեղ ցու­ցա­բե­րած քա­ջութ­յուն­նե­րի հա­մար ար­ժա­նա­նում է Նևս­կու շքան­շա­նի, բայց չի կա­րո­ղա­նում ա­զատ­վել Պասկևի­չի հա­լա­ծանք­նե­րից: Վեր­ջինս գոր­ծը այն­տեղ է հասցնում, որ հրա­մա­յում է Շու­շի քա­ղա­քում, փո­ղո­ցե­փո­ղոց թմբուկ զար­կե­լով, հրա­վի­րել Մադաթովից դժգոհ­նե­րին, որ բո­ղո­քեն նրա դեմ: Ա­վե­լին: Ա­ռանց տի­րո­ջը հարց­նե­լու՝ Պասկևիչը աճուրդի է հա­նում Մա­դա­թո­վի սե­փա­կան բնա­կա­րա­նը Թիֆ­լի­սում: Այս հալածանք­նե­րի հետևան­քը լի­նում է այն, որ Մա­դա­թո­վը սրտի ցա­վից մա­հա­նում է 1829 թ. սեպտեմ­բե­րի 4-ին` 49 տա­րե­կան հա­սա­կում:

Ա­հա ինչ­պես է Ա­բով­յա­նը «Վեր­քում» գնա­հա­տում Կով­կա­սում ցա­րի կամ­քը ներ­­կա­յաց­նող Պասկևի­չի զոհ Մա­դա­թո­վին:

«Ա­ռա­վո­տը էն ա լսին էր տա­լիս՝ որ իշ­խանն և քա­ջա­հաղթն գե­նե­րալ-մա­յոր Մա­դա­թովն վեր կա­ցավ, Շամ­քո­ռա դզին մտիկ ա­րեց, զո­րաց ինչ հրա­ման ու­ներ տվեց, ու ին­քը արծ­վի աչքերովը Գրի­գոր ե­պիս­կո­պո­սը ու հա­յե­րի իշ­խան­նե­րը քա­մա­կը գցած, օրդ­վի չորս կող­մո­վը պտիտ տա­լով մտիկ էր ա­նում սա­րե­րի գլխին, խոռ տե­ղե­րին դուրբ­նով, որ թշնա­մին հան­կարծ վրա չտա, ու իր պատ­րաս­տութ­յու­նը տես­նում էր: Զոր­քը ղորթ ա, շատ քիչ էր, ա­մա Մադաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դո­ղաց­նում էր, որ աստ­ծո տեղ պաշ­տում էին, որ ղզլբա­շի հո­գին ջուր էր կտրում ա­նու­նը լսե­լիս…: Մա­դա­թո­վը պետք էր Վրաս­տա­նու փրկի­չը լիներ ու ցույց տար աշ­խար­քի, թե հա­յոց հո­գու­մը ի­րանց հին հսկա­յութ­յան կրա­կը, քաջության բո­ցը, հա­վա­տար­մու­թ­­յան խուն­կը դեռ կար ու վա­ղուց մխում էր, որ մեկ հով դիպ­չի՝ հոտն աշխարք ընկ­նի, կրակն ի­րանց թշնա­մուն, ի­րանց աշ­խար­քը քան­դո­ղին է­րի, փո­թո­թի»:

Երբ սրան ա­վե­լաց­նում ենք նաև «քա­նի Կով­կաս­յան սա­րը կա, Մա­դա­թո­վի ու սրանց ա­րա­ծը հա­վիտ­յան կհիշ­վի, կաս­վի» և ու­րիշ այլ գնա­հա­տա­կան­ներ, մեր ա­ռաջ կանգ­նում է պատմական գործ­չի մի ա­վար­տուն կեր­պար, ո­րին մի­ջոց դարձ­րած՝ հե­ղի­նա­կը հետևողականո­րեն դրս­ևո­րում է իր հա­կա­ցա­րա­կան դիր­քո­րո­շու­մը:

Հա­յե­րի նկատ­մամբ Պասկևի­չի թշնա­մա­կան դիր­քի ու «ար­նի գի­նը» ոտ­նա­տակ տվող վարչակար­գի քա­ղա­քա­կա­նութ­յան մեր­կա­ցու­մը Ա­բով­յա­նը խտաց­նում է նաև Բա­յա­զե­տի հերո­սա­կան պաշտ­պան­նե­րի օ­րի­նա­կով:

«Ո՞ւր ­թո­ղանք էն մեր հո­յա­կապ իշ­խան­քը՝ Բար­սեղ, Մա­նուկ, Մկրտիչ ա­ղեքն բա­յազդ­ցի, աշխար­հահռ­չակ տունն Տիգ­րան­յան Ղարս­ցի, որ ինչ­պես հայր՝ ի­րանց բո­լոր հարս­տութ­յու­նը վատ­նե­ցին, փչաց­րին ու, ի­րանց աղ­քատ ժո­ղո­վուր­դը պա­հե­լով, բե­րին էս կող­մը: Էս օր էլ նրանց ա­նու­նը տա­լիս՝ բա­յազդ­ցիք ու ղարս­ցիք ու­զում են ե­րես­նե­րին խաչ հա­նել, էն­քան անթիվ է նրանց հե­րո­սութ­յունն ու լա­վութ­յու­նը ազ­գի վրա:

Մի՞թե էս բա­յազդ­ցիք չէին, որ երբ մեր զոր­քը նրանց քա­ղաքն ա­ռավ, մեկ քա­նի օ­րից ե­դը՝ հան­կարծ Վա­նա փա­շեն մեծ ղոն­շու­նով որ է­կավ, Բա­յազ­դի չորս կող­մը բռնեց, էս քաջ հա­յե­րը հո­գին ա­տամ­նե­րի տակն ա­ռած՝ էն տղա­մար­դութ­յու­նը ցույց տվին, որ դեռ Երևան չե­կած, շատը աս­տի­ճան, խաչ ստա­ցավ: Էս օր էլ որ ո­ղոր­մե­լի­քը Թիփ­լի­զու­մը մշա­կութ­յուն ա­նե­լիս, կամ բաղնս­նե­րու­մը ծա­ռա­յե­լիս խոսք ա ընկ­նում, էն կտրատ­ված շո­րը­նե­րի­ցը է­լի ի­րանց խաչե­րը հա­նում, գո­ռո­զութ­յու­նով ցույց են տա­լիս ի­րանց ար­նի գի­նը»:

Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք, որ Ա­բով­յա­նը այս­տեղ մարտն­չում է գաղ­թա­կան­նե­րի հա­­մար ստեղծված ո­ղոր­մե­լի կեն­սա­պայ­ման­նե­րի դեմ, մի վի­ճակ, ո­րից ա­զա­տա­գրվե­լու հույ­սով նույն բա­յա­զետ­ցի­նե­րը, նույն իշ­խան­նե­րի գլխա­վո­րութ­յամբ, 1838 թ. ըմ­բոս­տա­ցան իշխանություննե­րի դեմ և ճա­շա­կե­ցին ցա­րա­կան բան­տե­րի հա­մը, պարզ կդառ­նա, որ հեղինա­կը ու­ղիղ նշա­նա­ռութ­յամբ խփում է Ռու­սաս­տա­նի ճոր­տա­տի­րա­կան ի­րա­վա­կար­գի հիմ­քե­րին:

Ժա­մա­նա­կի ա­մե­նաա­ռա­ջա­վոր մտայ­նութ­յամբ զին­ված Ա­բով­յա­նը աս­պա­րեզ է ի­­­ջել իր ժողովր­դի ազ­գա­յին ու սո­ցիա­լա­կան շա­հե­րի պաշտ­պա­նութ­յան կո­չու­մով՝ Նալ­­բանդ­յա­նից տաս­նամ­յակ­ներ ա­ռաջ ազ­դա­րա­րե­լով, որ պատ­րաստ է կյանքն ան­գամ զո­հա­բե­րե­լու այդ սուրբ գոր­ծի հաղ­թա­նա­կի ճա­նա­պար­հին: Ներ­կա­յաց­նե­լով ար­ծա­փե­ցի Մա­նուկ ա­ղա­յի «գերօրի­նակ քա­ջութ­յունն ու հսկա­յութ­յու­նը»՝ մարտն­չող քա­ղա­քա­ցին նրա հի­շա­տա­կի առիթով գրում է. «Լիս կտրի գե­րեզ­մանդ ու հողդ՝ ան­պար­տե­լի հսկա: Ախ՝ երբ կը­լի, որ քո հոգին գա, մեր ազ­գի վրա իջ­նի, որ մենք էլ մեր ազ­գին քեզ նման տի­րութ­յուն անենք, քեզ պես մեռ­նինք»:

Եվ այս­պես` ինչ­պես «Վեր­քից» բեր­ված ու չբեր­ված վկա­յութ­յուն­նե­րը, այն­պես էլ «Թուր­քի ախչիկ», «Ա­ղա­սու խա­ղը» ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և ա­ռանձ­նա­պես «Հա­զա­րա­փե­շեն» սատի­րա­պոե­մը ա­ներկ­բա են դարձ­նում այն ի­րո­ղութ­յու­նը, որ Ա­բով­յա­նը կողմ­նո­րոշ­վեց դեկաբրիստա­կան ապս­տամ­բութ­յամբ վե­րա­փո­խում­նե­րի ու­ղի­ներ ո­րո­նող Ռու­սաս­տա­նի կողմը, վճռակա­նո­րեն կանգ­նեց Պուշ­կի­նի և Գո­գո­լի, Բե­լինս­կու և Գեր­ցե­նի գա­ղա­փա­րա­կան դիր­քե­րում՝ հա­յաց­քը դե­պի սո­ցիա­լա­կան ու ազ­­գա­յին ճնշում­նե­րից ա­զա­տագր­վել ձգտող Ռուսաստա­նը: Այս դիր­քե­րից է ար­դեն հաս­­կա­նա­լի դառ­նում Ա­բով­յա­նի կողմ­նո­րո­շու­մը դե­պի Ռուսաստանն ու ռուս ժո­ղո­վուր­դը: Պա­տա­հա­կան չպետք է հա­մա­րել, որ «Վեր­քում» 18 անգամ անդրադառնա­լով հայռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցին՝ Ա­բով­յա­նը ըն­դա­մե­նը եր­կու ան­գամ է հիշա­տա­կում ցա­րին, մյուս դեպ­քե­րում ռուս ժո­ղո­վուրդն է, ռու­սա­կան ո­գին՝ իր ա­զա­տա­րար առա­քե­լութ­յամբ: Ան­վե­րա­պա­հո­րեն կանգ­նե­լով ռու­սաց հզոր տե­րութ­յան հետ հա­վեր­ժա­կան բա­րե­կա­մութ­յան դիր­քե­րում՝ Ա­բով­յա­նը հե­տ­ևո­ղա­կա­նո­րեն մեր­կաց­նում է ցարիզ­մի գաղութարա­րա­կան-ճոր­տա­տի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թ­­յու­նը: Նա քաջ գի­տակ­ցում էր Նի­կո­լայ Առաջինի և նրա վար­չա­կար­գի հե­ռուն գնա­ցող նպա­տակ­նե­րի վտանգավորությունը և տենդա­գին որո­նում հա­կա­մի­ջոց­ներ՝ ա­պա­հո­վե­լու ժո­ղո­վր­­դի ազ­գա­յին գո­յութ­յան ու հարատևութ­յան բնական ի­րա­վուն­քը:

ԱՐ­ՏԱ­ՇԵՍ ՀԱ­ԿՈԲ­ՋԱՆ­ՅԱՆ

Добавить комментарий