«ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

Հուլիսի 3-ին լրանում է բանահավաք, պարագետ, պարուսույց և տնտեսագիտական գիտությունների թեկնածու լուսահոգի Ռուդիկ Հարոյանի ծննդյան  68 ամյակը, որը այս տարի համըկնում է Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի հետ:

Vardavar / «ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

«ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

Ռուդիկ Հարոյանը 1978 թ.-ից լրջորեն զբաղվել է հայ ավանդական պարերի, պարերգերի, երգերի բանահավաքչությամբ, ազգային տոների, ծիսակատարությունների, խաղերի, պարերի ուսումնասիրությամբ ու գործնականում դրանց վերականգնման աշխատանքներով: Շրջել է հանրապետության եւ արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ:

Hagharcin / Հաղարծին / «ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

«ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության «Ակունք» (1979-1984), «Հայրիկ Մուրադյան» (1997-2001),  «Մարաթուկ» (1983-1986), «Նարոյ» (1986-1999),  Երևան հեռուստակենտրոնի «Համշեն» (1984-1985) ազգագրական երգի-պարի համույթի հիմանդիրը (առաջին համշենական խումբը), «Շապինանդ» ավանդական երգի-պարի համույթների պարուսույցը, ԵՊՏՀ-ի «Մասունք» (1986-1989), Աշտարակ քաղաքի «Փերիա» (1988-1994), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Արաբկիրի հայորդաց տան «Նիգ» (1998-2005), «Մասունք» (2007-2013) ավանդական երգի-պարի համույթների գեղարվեստական ղեկավարը:

Vardavar / «ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

«ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68

Հուլիսի 2-ին՝ Վարդավառի նախատոնակին, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը նախաձեռնել էր վերականգնել ավանդական Վարդավառի տոնակատարության վերականգնում՝ ի հիշատակ խմբի հիմնադիր Ռուդիկ Հարոյանի:

«ՎԱՐԴԱՎԱՌ», ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 68
«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթ

02․07․2016թ․

Ասուլիսը նվիրված է Ռուդիկ Հարոյանի ծննդյան 68 ամյակին և «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի նախաձեռնած Վարդավառի տոնակատարության անցկացմանը՝ ի հիշատակ խմբի հիմնադիր Ռուդիկ Հարոյանի:

Ասուլիսի հյուրերն են՝
Ռուդիկ Հարոյանի որդի Զավեն Հարոյանը,
Մասունք ազգագրական երգի-պարի համույթ /Masunq folk ensembleի համաղեկավար Հայարփի Անանյանը,
Ռուդիկ Հարոյանի թոռնուհի, «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի անդամ Տաթևիկ Խաչատրյանը,
«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի մեներգչուհի Ազնիվ Հակոբյանը,
«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի կոպալահար Արսեն Ավագյանը։

«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթ
03․07․2016թ․, Հաղարծին

Добавить комментарий