ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՐՏԵՐԸ

ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՐՏԵՐԸ

ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՐՏԵՐԸ

ԱՆԳՐԱԳԵՏ ՏԵՐՏԵՐԸ

Մի կնիկ մարթին ասըմ ա․ «Ա՛յ մարթ, տու էլ քյնա մի տըեղ տերտերութին արա»։
Մարթը ասըմ ա. «Ա՛ կնիկ, ես կյրի սեվն ու սիպտակը գյիդըմ չեմ, վըենց տերտերութին անեմ»։
Կնիկը ասըմ ա, «Գյիդըմ չեմ, ինչ ուզըմ ես արա, պըետկ ա տերտերութին անես»։
Սրա ճարը կտրվըմ ա, ծըեռի կապեկնին իրար ա քցըմ, փիլոն-միլոն ա առնըմ ու քյնըմ ա, մի հեռու ետ ընգյած կյեղըմ տերտերութին ա անըմ։ Հմի էս խեղճը կյիր-պան չի գյիդըմ։ Ի՞նչ անի։ Կյիրը պաց ա անըմ, ծըեռին փըռնըմ, բուրվառն էլ էն մի ծըեռմը թափ տալով, ժամի միչին քյնըմ ա, կյալի ու ասըմ ա. «Քյնամ Բաքու, կյամ Թիփլիզ, ալելո՜ւա, ալելո՜ւա․․․»։
Օրերի մի օր կաթողիկոսը մանըմ ա, վըեր էսինչ կյեղըմն էլ տերտեր կա։ Վարթապըետին ղրգյըմ ա, ասըմ ա․ «Մի քյնա, տըես էտ ո՞վ ա, ի՞նչ տերտեր ա»։
Վըրթապետը կյալիս ա ըտի, վըեր տրա պատարաքը ստուգի։ Սա վըեր տըենըմ ա, լուզուն կպչըմ ա։ Ասըմ ա. «Տըեր աստոծ, ես ըսօր ի՞նչ դեմ ասիլ»։ Դե՛, տա էլ ուրուշ զատ չի գյիդըմ, ըլետ իրան հին խոսկերն ա ասըմ ու Էվլնցնըմ ա, ասըմ ա. «Ընդիան Բաթում»։
Վարթապետը էլ համփերըմ չի, ջղայնութենիցը վըեր ա թոչըմ, տրա մուրքիցը մի մազ քաշըմ, պուկըմ։
Ժողովուրթը ասըմ ա. «էտ խի քաշեցիր»։
Ասըմ ա. «Սա սուրփ մարթ ա, ով սրա մուրքիցը մի մազ պահի իրան ծոցըմը, հարիր տարի ավել կապրի»։
Ժողովուրթը վրա ա տառնըմ, սրա մուրուքը սաղ քաշըմ, էլ մի մազ էլ ա հիլ չի անըմ։ Սա մի հանգով, անջախ-անջախ տուս ա պրծնըմ, կյալի տուն։
Կնիկը, վըեր տենըմ ա տրա դուդեն-մուդեն, իրես-միրեսը տկլորած ու ըրնըթաթախ ըլած, ասըմ ա «Ա՛ տղա, էտ ի՞նչ ա ըլըլ»։
Ասըմ ա. «Ա՛ կնիկ, էլ հրցնիլ մի, սհե՜, սհե՜ վարթապըետ էր եկել, վըեր պադարաքը ստուգի, ես էլ նրա աչկին լավ րեվալու մհար Բաթումն էլ էվլնցրի, ու կլխիս էս оյինը պիրին»։
Ասըմ ա. «Ա՛ տղա, ա՛ շաշ, կլխիտ քար ընգյնի, բա էն ա Բաքվովն ու Թիփլիզովը յոլա քյնինք, էլ խի քյնիր Բաթում, վըեր մուրուքտ պլոկիլ տվըիր»։

Հեքիաթը գրի է առել Ա․ Կարապետյանը 1962թ․ հոկտեմբերի 16-ին,
Շամշադինի շրջանի Բերդ գյուղում, Սամսոն Բաբայանից։
ՀԱՅ ԺԱՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ VI

Добавить комментарий