ՀՆԴԿԱՍՏԱՆ «Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ»

Հայ զինվորականությունն ու կազակությունը նրանց դերը համաշխարհային պատմության մեջ

ՀՆԴԿԱՍՏԱՆ «Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ» / Վաջրա՝ հնդկական աստվածների զենքի անուն է

ՀՆԴԿԱՍՏԱՆ «Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ» / Վաջրա՝ հնդկական աստվածների զենքի անուն է

Հայկական գաղթօջախների պատմության կարևորագույն մաս է կազմում Հնդկահայ գաղութը: Հնդկաստանում հայերի ներկայության և հայ հնդկական կապերի մասին գրել է դեռևս հույն պատմաբան Քսենոփոնը, իսկ նրանից հետո տեղեկություններ է տվել Պրոկոպիոս Կեսարացին: Հայ պատմիչներից այդ նյութին անդրադարձել են Մովսես Խորենացին և Զենոբե Գլակը: Վերջինս խոսել է այն մասին, որ դեռևս 3-4-րդ դարերում Հայաստանում եղել է հին վեդայական հնդկական կրոնական տաճար: Վեդայական կրոնի հետևորդները հեռացել են Հնդկաստանից, երբ այնտեղ լայն տարածում է ստացել բուդայականությունը, որն էլ սկսել է պայքար մղել հին կրոնի հետևորդների դեմ: Վեդայական քրմերը, հավանաբար չէին մոռացել, թե որտեղից են գալիս իրենց հավատի արմատները և խուսափելով հալածանքներից տեղափոխվել էին արիական աշխարհաճանաչման և ակունքների հիմք հանդիսացող Հայկական Լեռնաշխարհ: Վերջերս Հնդկաստանի արևմուտքում հայտնաբերվել է մի հնագույն քարանձավ, որը թվագրված է Ք. ա. երկրորդ հազարամյակի շինություն: Քարանձավի պատերին, այլ պատկերների հետ միասին հայտնաբերվել են նաև հայկական գրեր: Իրական ապացույցն այն ասվածի, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայկական տառերը, այլ վերականգնել է դրանք: Գտածոն խոսում է նաև Հնդկաստանում արիական ընդհանուր արշավանքից առաջ հայերի գոյության մասին:

15-16-րդ դարերում սկսվեց հայերի նոր հոսք դեպի Հնդկաստան: Հայերը ծանրակշիռ դեր ունեին ավելի քան 20 քաղաքներում, որտեղ նաև հիմնել էին բազմաթիվ առևտրակայաններ: Նրանք մեծ քանակ էին կազմում՝ Ագրայում, Կալկաթայում, Մադրասայում և Բոմբեյում՝ ձևավորելով կայուն ու մեծաքանակ հայկական համայնքներ: Համայնքները ձևավորել էին իրենց կառավարման մարմինները, ունեին իրենց գրավոր կանոնադրությունը: Ամենակարևորն այն էր, որ հասարակական հարաբերությունների հիմքում շարունակում էր մնալ հին հայկական պետության կառուցվածքը և հասարակական հարաբերությունները:

Համայնքի բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն էր, որին մասնակցելու իրավունք ունին բոլոր ցանկացողները և յուրաքանչյուր ոք կարող էր ելույթ ունենալ կամ հայտնել իր կարծիքը: Որոշումները կայացնում էին քվերակությամբ և ամեն մի տուն ուներ մեկ ձայնի իրավունք: Ընդհանուր ժողովը ձևավորում էր երեք հոգուց կազմված գործադիր մարմին, որը պատասխանատու էր ընդհանուր ժողովի առջև: ժողովն իրավունք ուներ ոչ միայն չեղյալ հայտարարելու նրանց որոշումները, այլև ցանկացած պահի փոխելու գործադիր մարմնի կազմը: Համայնքը կազմված էր ոչ միայն առևտրականներից և արհեստավորներից, այլև զինվորականներից և քաղաքական գործիչներից: Վերջիններս մեծ տեղ ունեին թե հնդկական բանակում, թե քաղաքական կյանքում: Հայերն իրենց առանձնացված ու կտրված չէին զգում տեղի բնակչությունից և նրանց հուզող խնդիրներից: Ամեն անգամ, երբ հնդիկ ժողովուրդը ստիպված է եղել զենք բարձրացնել օտար նվաճողների դեմ, հայությունն առաջին շարքերում կանգնած կռվել է նրանց հետ:

1662թ. տեղի ունեցավ Մալաբայի ապստամբությունը պորտուգալացիների դեմ և ապստամբության առաջին շարքերում հայերն էին: Հայերի շնորհիվ էր նաև, որ ապստամբները կարողացան դրսից ձեռք բերել հրազեն և ակտիվ դիմադրություն ցուցաբերել: Լավ հասկանալով հայերի կարևորությունը, 1686 թ. <Արևելա-հնդկական ընկերությունը» կնքեց առևտրական պայամանգիր, որով հայ առևտրականներին արվում էր բազմաթիվ արտոնություններ: Այդ պայմանագրով հայերը պարտավորվում էին իրենց ապրանքները աեդափոխել միայն անգլիական նավերով: Դրանով անգլիացիները մեծ հարված հասցրեցին հայկական նավատորմին, որի հետ ունեցել էին մի շարք ռազմական ընդհարումներ և հաճախ պարտություն կրել: Այդ քայլով անգլիացիները սկսեցին հայերին աստիճանաբար դուրս մղել միջազգային աոևտրից: Նրանք խիստ դաժան գաղութային քաղաքականություն սկսեցին վարել Հնդկաստանում, որի համար էլ հնդիկները բազմաթիվ անգամներ ապստամբեցին: Այդ ապստամբություններից հատկապես նշանավոր էր 1760-1764թթ. Բենգալիայի ապստամբությունը: Բենգալիայի կառավարիչ Միր Կասիմին կարողացավ գաղտնի ձևով նախապատրաստվել և ապստամբություն իրականացնել անգլիացիների դեմ: Ապստամբության նախապատրաստման աոաջին փուլից նրա խորհրդականն ու աոաջին օգնականն էր հայազգի ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը (Գեորգի Խանը): Ապստամբությունը շատ լավ էր կազմակերպված և ապստամբներն իրենց զինվածությամբ չէին զիջում անգլիացիներին՝ Գեորգի Խանի ծրագրված և իրականացրած քայլերի շնորհիվ: Նա հայ առևտրականների օգնությամբ կարողացավ մեծաքանակ զենք ու զինամթերք բերել, ինչպես նաև տեղում կազմակերպել հրազենի արտադրություն: Ապստամբության հաղթանակից հետո Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ 2-րդը Գեորգի Խանին նշանակեց զորքերի գլխավոր հրամանատար: Նրան նվիրեց սպիտակ փիղ, որը Հնդկաստանում համարվում էր ամենապատվաբեր նվերը, որ թագավորը կարոդ էր տալ որեէ բարձր պաշտոնյայի: Դառնալով զորքերի գլխավոր հրամանատար Գեորգի Խանն Արևելքում առաջինն էր, որ ձևավորեց եվրոպական ռազմարվեստին հատուկ կանոնավոր բանակ: Նա բանակը բաժանեց հետևակի, հեծելազորի և առաջին անգամ ստեղծեց հրետանային զորքեր:

Հնդկաստանում հիմնեց ազատ, վարձու աշխատանքի վրա հենված ձեռնարկություններ, որոնք ամբողջությամբ ապահովում էին ոչ միայն բանակի կարիքները, այլ նաև բնակչությանը ապահովեցին առաջին անհրաժեշտության իրերով: Սրանով Հնդկաստանը կարողացավ թուլացնել իր կախվածությունը Եվրոպայից, հատկապես Անգլիայից, որի դեմ ռազմական գործողությունները դեռևս շարունակվում էին: Գեորգի Խանը բանակը բաժանեց 12 գնդերի, որոնց հրամանատարներ նշանակվեցին՝ մարտերում թրծված, արդեն բավականին մեծ փորձ ունեցող հրամանատարները, որոնց մեծ մասը նույնպես հայեր էին: Հայերը համարվում էին լավ թնդանոթաձիգներ, որի համար էլ կարևոր տեղ գրավեցին հրետանային զորքերում: Պատերազմների ժամանակ աչքի ընկան նաև բազմաթիվ հայեր, ինչպիսիք էին՝ Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Սուքիաս Ավետիքը, Մարգար Քալանթարը և այլք:

Անգլիացիները մի շարք ճակատամարտերում պարտություն կրեցին, որից հետո փորձեցին Գեորգի Խանին գրավել իրենց կողմը: Անգլիական իշխանությունները նրան (բազմաթիվ անգամներ) խոստացան բարձրագույն պաշտոններ՝ ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Անգլիայի այլ գաղութներում կամ բուն Անգլիայում: Խոստանում էին նրան ազնվականի տիտղոս և մեծ հարստություն, սակայն Գեորգի Խանը մնաց անդրդվելի՝ ինչպես արժանի է հայ զինվորականին, և մնաց ժողովրդի պայքարի նվիրյալը: Անգլիացիները, ի վերջո կարողացան Բենգալիայի իշխանավորների շրջանում գտնել դավաճանի, որի ձեռքով էլ սպանեցին Գեորգի Խանին: Հնդիկ ժողովուրդը մինչ օրս երախտագիտությամբ է հիշում նրան: Նրա գերեզմանն այժմ էլ համարվում է սրբազան՝ ինչպես բուդիստ, այնպես էլ հինդուիստ և մուսուլման հնդիկների համար: Նրանք, տարբեր օրեր՝ ընդունելով Գեորգի Խանի ծննդյան և հիշատակի օր, գալիս են նրա գերեզմանին և իրենց երախտագիտությունը հայտնում հայ ժողովրդի արժանավոր զավակին:

Հայ զինվորականությունն ու կազակությունը
նրանց դերը համաշխարհային պատմության մեջ
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Այստեղ՝   Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը
Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում

 

11 идей о “ՀՆԴԿԱՍՏԱՆ «Հայ զինվորականության դերը համաշխարհային պատմության մեջ»

  1. Robert Nazaryan

    Նամակ Սերժ Սարգսյանին
    10 Հունիսի 2014թ.

    Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ

    ————————————
    (Նամակի սկիզբը տես վերևի գրությունում)…

    Այդ պատճառով ես դիմել եմ արտառոց քայլի և ես ինքս մեր գիտական աշխատությունը ուղարկել եմ Նոբելյան Մրցանակի Ֆիզիկայի Կոմիտեի անդամներին և Շվեդիայի Թագավորական Գիտության Ակադեմիայի անդամներին։

    Այս կապակցությամբ ես դիմել եմ նաև Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին։
    Այդ նամակները կարող եք վերցնել այստեղից.
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/His_Excellency_Vladimir_Putin.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/His_Excellency_Barak_Obama.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/Her_Excellency_Angela_Merkel.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/Letter_to_Constantin_Zelenty.pdf

    Իմ խնդրանքն է Ձեզ, որ Դուք որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի Նախագահ, պաշտոնապես դիմեք Շվեդիայի Թագավորական Ակադեմիային և ներկայացնեք մեր գիտական աշխատությունը, առաջադրելով այն որպես ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի թեկնածու։
    Մեր աշխատությունը իրապես արժանի է այդ մրցանակին։

    Իսկ որպեսզի Դուք, կամ Ձեր աշխատակիցները, պատկերացում կազմեք մեր գիտական աշխատության մասին, այս նամակին կցել եմ նաև մեր մեր համառոտ կենսագրությունը և մի քանի այլ լրացուցիչ նյութեր, որոնք կարող եք վերցնել այստեղից.
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/our_short_biographies.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/arm_odm_letter.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/atsr_eng.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/letter_to_all_researchers_of_truth.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/cover_letter.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/sparapetin.pdf
    //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/First_Letter_to_Vladimir_Putin.pdf

    Ցանկանում եմ նաև Ձեր ուշադրությանը արժանացնել իմ կարծիքը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Պետական հանձնաժողովի նպատակների մասին, որը պետք է լինի ոչ թե ստիպել Հին Աշխարհին որ խղճան մեզ, այլ մենք պետք է բացահայտ հայտարարենք որ մենք ենք խղճում իրենց այժմյան բարոյական անկումային վիճակի վրա։ Որովհետև երբ Թուրքերը իրենց աչքի առաջ հոշոտում էին մեր Հայ մանուկներին, ապա դրանով Եվրոպան զրկվում էր իրենց իսկ նոր Վերածնունդ ապահովող հանճարներից։

    Պր. Նախագահ, հուսով եմ որ կարձագանքեք իմ այս ութերորդ նամակին, որովհետև լռությունը համաձայնության նշան չէ։ Հատկապես, երբ մոտ երկու տարի առաջ գրած մեր շնորհավորական նամակը մնաց անպատասխան, որը նույնպես կարող եք վերցնել այստեղից. //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/congratulations.pdf

    Պր. Նախագահ, օգտվելով այս առիթից, շնորհավորում եմ Ձեզ Ձեր ծննդյան 60 ամյակի կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ խորաթափանցություն, ըմբռնելու համար իմ այս նամակի բուն նպատակը։

    Կեցցե՛ Հայաստան

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

  2. Robert Nazaryan

    Նամակ Սերժ Սարգսյանին
    10 Հունիսի 2014թ.

    Լուսավորենք Աշխարհը Հայկական Հարաբերականության Տեսությամբ

    ————————————

    Ողջույն Ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի Նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան,
    (Ուղարկում եմ ութերորդ անգամ)

    Մնացել է մոտ տաս ամիս Հայոց Մեծ Ցեղասպանության 100 ամյակին։

    Ես երկար եմ մտածել թե ինչպես մենք պետք է պատասխանենք այս անտարբեր Աշխարհին։

    Մենք՝ ես և իմ որդի Հայկ Նազարյանը, մեկ տարի առաջ գրեցինք հոդված-գիրք և այն տպագրեցինք Երևանում 2013թ. Հունիսին, որը կարող եք վերցնել այստեղից. //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/arm_odm_book.pdf
    Մեր գիրքը մենք նվիրեցինք մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին։

    Մեր՝ «Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն» հոդվածի համառոտ տարբերակը Անգլերեն (չորս էջ) հրատարակվեց ԱՄՆ-ի այլընտրանքային ճանապարհով էներգիա ստանալու հիմնարկության պաշտոնական ամսագրում՝ «Infinite Energy» ամսագրում։ Մեր հոդվածը “Armenian Theory of Special Relativity, by Robert Nazaryan and Haik Nazaryan” տպագրված է 40-րդ էջից։ Հղումը սա է. //www.infinite-energy.com/iemagazine/issue115/index.html

    Իսկ «Infinite Energy» ամսագրի 115-րդ հատորը ամբողջությամբ, որտեղ տպագրված է մեր հոդվածը, կարող եք վերցնել այստեղից. //www.armeniantheory.com/atfiles/arm_odm/pdf/InfiniteEnergy115.pdf

    Մեր հոդվածը տպագրվեց նաև «IJRSTP» գիտական ամսագրում։ Հղումը սա է. //www.ijrstp.us/uploads/1/3/4/5/13455174/ijrstp_inaugural_issue_2.pdf (Կարդացեք այն 36-42 էջերում)

    Պր. Նախագահ, ինչպես տեսնում եք սառուցը կամաց-կամաց հալչում է։

    Մեր գիտական աշխատությունը հեղաշրջելու ամբողջ արդի ֆիզիկան։

    Ի միջի այլոց մեր գրքի նախաբանում մենք հայտարարել ենք. «Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել «Հայկական Տեսություն» աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։»

    Ցավոք սրտի մինչև այժմ սայլը տեղից չի շարժվել և մեր կոչին արձագանքող չկա – ձայն բարբառո հանապատի։

    Կեցցե՛ Հայաստան

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

    …(Շարունակությունը տես ստորև)

  3. Anna Vart

    Շատ բարձր մակարդակի հոդված էր: Բավականաչափ տեղեկություններով հարուստ, որ նախկինում, ի նկատի ունեմ խորհրդային տարիներին համայնավար Հայաստանում, երբեք չի խոսվել, չի արծածվել հայերի դերի ու նրանց ֆիզիկական ներկայության մասին Հնդկաստանում, ուր մնաց, թե հայ զինվորականության անկողմնապահ ու նվիրյալ մատուցած ծառայությունների մասին՝ այդ երկրի ժողովրդին:

    Հարցը նրանումն է, որ այս կայքը լինելով հայանպաստ ու ազգապաշտպան գաղափարախոսության կրող ու ջատագով, պետք է նաև՝ հնարավորինս անի, նմանատիպ հոդվածների թարգմանության ու տարածման համար:

    Թարգմանչական աշխատանքը ևս համարվում է մշակույթի բարձարժեք մի պատուհան, որով լույս ենք սփռում՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ, ապացուցանելով մեր, հայերիս կատարած պատմա-մշակույթային դերը մարդկության պատմության ընթացքին:

    Մեծատառով՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հոդվածագրին, կայքն ստեղծող անձնակազմին ու խմբագրությանը:

    Ամենայն ու խորն հարգանքներս՝ Աննա Վարթ

  4. Արմեն Իմաստասեր

    Ունեցել ենք հայկական տառեր անշուշտ,այսօր ապացույցները շատ են>>ՄԵսրոպի կատարած գործը շատ ավելի բարդ է քանց մեզ ներկայացնում են որոշ պատմաբաններ:Գտնել , վերականգնել ,ավելացնել պակասը,ձեվով քանակով միասին տեղադրել իր տեղերում այնպես ինչպես Ի սկզբանե էր եղել-դա շատ բարդ գործ է:փորձեք այսօր խառնել գույները,նոտաները կամ թվերը իր հերթականությամբ և հանեք մի քանիսը —տեսեք հեշտ կլինի վերականգնել:ՍՈՒՐԲ գործ է արել մեր մեծն մտաորականը վերականգնել է աստվածայինը> ՃԱՆԱՉԵՆՔ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ և ՏՐԱՄԱԲԱՆԵՆՔ:

  5. Сурик Асмарян

    Մի քանի ամիս առաջ իմ ընկերուհու հնդիկ բարեկմները նամակ էին գրել հետաքրքրվելով ՆԱԻՐԻ մասին, այն պատճառաբանությամբ, որ մի մեծ ԿԱՍՏԱ Հնդկաստան է գաղթել անհիշելի ժամանակներից, և իրենք իրենց մինչ ճրս էլ համարում են ն ա ի ր ց ի ն ե ր: Որքան կարող էինք ուժերի ներածին չափով պատմագիտական նյութեր ուղարկեցինք …

Добавить комментарий