Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում

 12-րդ դարում սելջուկ թուրքերի մուտքը հայկական Լեռնաշխարհ թուլացրեց այնտեղ գոյություն ունեցող հայկական իշխանություններին: Դրանից հետո շարունակվող մոնղոլների արշավանքը և թուրքական ու թուրքմենական նոր ցեղերի մտնելը Հայաստան անբարենպաստ պայմաններ ստեղծեցին հայ հասարակության զարգացման համար: Հայության մի խոշոր մասը ստիպված էր հեռանալ և իր տնտեսական, քաղաքական ու ռազմական գործունեությունը ծավալել հայրենիքից դուրս: Բայց արտահոսքը անկազմակերպ չէր: հեռացող հայությունը փորձում էր կենտրոնանալ հայկական նախկին գաղթօջախներում, որոնցում շարունակվում էին պահպանվել հայկ    ական    ավանդույթները և հայկական ապրելակերպը: Այդպիսի գաղթօջախները շատ են, սակայն անհրաժեշտ է կանգ աոնել մի քանիսի վրա, որոնք, կամ ծանոթ չեն լայն հասարակությանը, կամ էլ մեծ նշանակություն են ունեցել ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային պատմության վրա: 

Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում / Չինաստանի հյուսիս արևմուտքում հայտնաբերված գոբելեն՝ կենտավրոսի և արմենոիդ կնոջ պատկերով

Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում / Չինաստանի հյուսիս արևմուտքում հայտնաբերված գոբելեն՝ կենտավրոսի և արմենոիդ կնոջ պատկերով

Ա․ Միջին Ասիա և հեռավոր արևելք

Այստեղ՝ Բ․ Հնդկաստան
Գ. Ասորիքում և Միջագետքում

Դ. Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոս

Չնայած Կուլիկովայի ճակատամարտում ռուսների տարած հաղթանակին, վտանգը դեոևս չէր անցել: Մամայը պատրաստվում էր նոր, ավելի մեծ մասշտաբի հարձակման, երբ պատմության թատերաբեմ է մտնում մի նոր աշխարհակալ զորավար՝ Լենկ Թեմուրը: Լենկ թեմուրը մոնղոլական բանակի միջին աստիճանի զորավարներից մեկն էր (ըստ որոշ տվյալների նա սկզբում եղել է ավազակ, որին կանդրադառնանք հետագայում):

Ապստամբություն բարձրացնելով նա կարողացավ զավթել իշխանությունը և 1370 թ. Սամարղանդը գրավելով հիմնեց իր պետությունը, այնուհետև՝ կայսրությունը: Ռուս պատմաբան Սերգեյ Գլիևկան 1832 թ. տպագրեց <Обозрение истории армянского народа> գիրքը: Պետք է նշել, որ այն գրվել է Նիկոլ Աոաջինի պատվերով, որովհետև ցարն ուզում էր ամեն ինչ իմանալ՝ հայերի ու Հայասատանի մասին: Մի երկրի մասին, որը 1828 թ. մտել էր ռուսական կայսրության կազմի մեջ և մեծ տեսակարար կշիռ ուներ նաև համաշխարհային առևտրում: Ըստ Սերգեյ Գլինկայի՝ Լենկ Թեմուրն ազգությամբ հայ էր, նրա հիմնական շրջապատը կազմված էր հայերից: Ստեղծելով հսկայական բանակ Լենկ Թեմուրը կարողացավ ջախջախել մոնղոլներին, որով նոր ավերիչ արշավանքից փրկվեց Ռուսաստանը: Լինելով իրական զավթիչ, Լենկ Թեմուրը մտավ նաև Հայաստան՝ բազմաթիվ ավերածություններ գործելով, սակայն կարևորն այն էր, որ Անկարայի մոտ ջախջախեց օսմանյան զորքերին (սուլթան Բայազեթին) և գրավումից ժամանակավորապես փրկվեցին Կոնստանդինոպոլիսն ու Հայաստանը: Երբ մուսուլման պատմիչները Լենկ Թեմուրին կոչում են ավազակ, ամենայն հավանականությամբ նկատի ունեն այն, որ նա եղել է՝ ոչ մեկին չենթարկվող զինվորական ուժերի հրամանատար: Լենկ Թեմուրը կռվել է մոնղոլ զավթիչների ղեմ և Միջին Ասիայում գործող հայ կազակական ուժերի հրամանատար է եղել: Նա մինչև վերջ էլ հիշել է իր հայկական ծագումը և Արցախից (բռնությամբ) իր հետ Միջին Ասիա է տարել 10000-ից ավել երիտասարդ տղաների, որոնց բնակեցրել է այժմյան Աֆղանստանի տարածքում: Հետագայում էլ, մի շարք եվրոպական պատմիչներ Աֆղանստանի անունը փորձում են կապել հին աֆղանների հետ: 12-րդ դարում, երբ բուն Աղվանքը դարձավ իսլամական և Աղվանքի կաթողիկոսարանը տեդավախվեց Գանձասար՝ Արցախը կոչեցին Աղվանք: Լենկ Թեմուրի տեղափոխման հետևանքով, երբ արցախցիները հաստատվեցին Քաբուլում, Կանդագարում ու այլ վայրերում, երկիրն Աղվանքի (Արցախի) օրինակով կոչվեց Աֆղանստան: 18-րդ դարի հայ կաթողիկոս Սիմյոն Երեվանցին, խոսելով Աֆղանստանում բնակվող հայերի մասին, ներկայացնում է ղզլայ ցեղին, որ կտրված լինելով Էջմիածնի կաթողիկոսարանից ընդունել էր մուսուլմանությունը:

Այդ ցեղն աչքի ընկավ 19-րդ դարի կեսերին: Լինելով Աֆղանստանի ամեևառազմատենչ ցեղը նրանք փորձեցին գահընկեց անել Աֆղանստանի Էմիրին և գահ բարձրացնել իրենց մարդուն: Այս դեպքը պատճառ դարձավ, որ անգլիացիները սկսեն հետաքրքրվել ղզլայ ցեղով: Ուսումնասիրողները նշում են, որ չնայած ղզլայներն ընդունել են մուսուլմանությունը, սակայն մինչև 19-րդ դարի կեսերը շարունակում էին պաշտել խաչը և հաց թխելիս խաչ էին անում հացի վրա: Նրանք հիվանդներին օգնելիս խաչակնքում էին՝ նրանց տալով փայտե խաչեր: Իրենց տներում և ուխտատեղերում պատվավոր տեղ էր զբաղեցնում խաչը: Անգլիացի ուսումնասիրողները պնդում էին, որ այս ցեղի բոլոր մարդիկ էլ գիտեին իրենց հայկական ծագման մասին և լինելով ընդամենը 10000 ընտանիք, երբեք չէին ամուսնանում այլ ցեղերի հետ:

Չինական աղբյուրները մեզ տեղեկություններ են տալիս մի քանի անկախ կամ կիսաանկախ հայկական իշխանությունների մասին, որոնք գտնվում էին Սիբիրում, Ալթայի երկրամասում, Ենիսեյ գետի ափին և այլն: Ռուս պատմաբան Ա. Ա. Գորդինը Սպիտակ Հորդայի մասին խոսելիս գրում է. < 12-րդ ղարում Կենտրոնական և Արևելյան Ասիայում ապրում էին անկախ ցեղեր, որոնց կոչում էին կազակական հորդաներ: Այդպիսի հորդաներից նշանավոր էր Բայկալ լճից մինչև Անգարա գետը տարածվող հորդան, որին չինական աղբյուրներում կոչում են՝ ինչպես խակասներ, այնպես էլ կազակներ: Նրանք պատկանում էին տիպիկ կովկասյան ռասսային և ունեին բարձր հասակ, սպիտակ մաշկ ու բաց մազեր>: Լինելով քրիստոնյաներ, այղ հայերը մինչև վերջ էլ չընդունեցին մոնղոլական տիրապետությունը: Հետագայում, այդ ժողովուրդը, չնայած պահպանեց քրիստոնեությունը, սակայն աստիճանաբար խառնվեց շրջակայքի թուրքական ցեղերին՝ ձևավորելով այժմյան խակաս ժողովրդին, որը համարվում է անցողիկ ռասսայական խումբ, արմենոիդից դեպի թուրքականին: Հեղինակը նաև նշում է, որ մոնղոլ խաներն ունեին 12000-ի հասնող հեծյալ թիկնապահ զորք, և բոլորն էլ քրիստոնյաներ էին ու պատկանում էին կովկասյան ոասսային:

Այսինքն՝ մոնղոլական խաների թիկնապահ գունդը մինչև վերջ էլ կազմված էր հայ կազակներից: 18-րդ դարի պատմիչներ Տատիշևև և Բոլտինը, խոսելով Ռուսաստանում հաստատված մոնղոլական խաների մասին, նույնպես նշում են. <Նրանց մոտ ծառայության մտած տեղական ուժերը, որոնք կազմում էին հեծյալ թիկնապահ գունդը, հիմնականում կազմված էին քրիստոնյա կազակներից, որոնք ունենալով հազարամյա, անկախ ապրելու ավանդույթներ, մինչև վերջ էլ չփոխեցին իրենց հավատը և աշխատում են հնարավորության դեպքում թեթևացնել իրենց կրոնակից եղբայր ռուսների վիճակը>: Մոնղոլների տիրապետության ժամանակ Ալթայի երկրամասում կարևոր տեղ ուներ Իրանական կամ Դժագատի կոչվող ուլուսը (մարզը), որի բնակչությունն ամբողջությամբ կազմված էր հայերից և մեծ աջակցություն ցույց տվեց Լենկ Թեմուրին: Դժագատ բառը բացատրվում է՝ ընտրված, լավագույն, որից ծագում է նաև ջիգիթ բառը: Արտաշես Արծրունին ուլուսի անունը փորձ է արել բացատրել նաև՝ որպես ջոկված հայեր: Այժմ բարբառային համարվող ջոկել և ընտրել բառից հայերենում ծագել է զինվորական ամենափոքր ջոկ միավորը, այն նորից ծնվում է՝ ընտրելու, առանձնացնելու գաղափարից, որով էլ հաստատվում է Արծրունու կարծիքը:

Հայերի ներկայությունն ապացուցող փաստեր վերջերս հայտնաբերվեցին, ինչպես Ալթայի Երկրամասում, այնպես էլ Հյուսիսային Չինաստանում, որոնք ապացուցում են, որ այս տարածքներում հայերը եղել են ամենաքիչը 4000 տարի աոաջ: Ալթայում հայտնաբերվեց կնոջ մումիա, որի մարդաբանական տիպը կովկասյան էր: Կնոջ վրա կային դաջվածքներ, որոնք խոսում էին նրա բարձր դիրքի կամ քրմուհի լինելու մասին: Նրա դաջվածքները, ինչպես նաև արմենոիդ ռասսային պատկանելը ցույց է տալիս կնոջ անմիջական կապը հայկական լեռնաշխարհի հետ: Ալթայի գտածոյի կրկնօրինակը կարելի է համարել Չինաստանի հյուսիսում Լուլանե պեղված քաղաքից հայտնաբերված գտածոները: Այստեղ նորից գտնվել է կանացի մումիա, որի մարդաբանական տիպը նույնպես տիպիկ կովկասյան է: Այնտեղ գտնվել են նաև գոբելեն շինության մնացուկներ, որոնց վրայի նախշերը ցույց են տալիս Հայաստանի և միջերկրածովյան տարածքի հետ անմիջական կապը: Պատկերված կենտավրոսի պատկերը միակն է ողջ տարածաշրջանում:

Հայ զինվորականությունն ու կազակությունը
նրանց դերը համաշխարհային պատմության մեջ
ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

9 идей о “Հայ գաղթօջախները և հայ զինվորականությունը Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Հյուսիսային Աֆրիկայում

Добавить комментарий