ԱՆԴՐԱՆԻԿԸ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԵՐԿԵՐՈՒՄ ANDRANIK IN FOLKLORE AND LITERARY WORKS

Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը

Հասմիկ Գուլակյանի զրույցը բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանի հետ

Այս հոբելյանին նվիրված եռամաս՝ «Մեր պատմության չգերազանցված կոթողը» հաղորդման ժամանակ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանը «Ակունք» ռադիոհանդեսի եթերից հակիրճ ներկայացրել է Զորավարի անցած ուղին: Նույն հոբելյանին նվիրված «Անդրանիկը բանահյուսության մեջ և գրական երկերում» հաղոդման ընթացքում, ինչպես արդեն հուշում է նաև վերնագիրը, կծանոթացնենք մեր ժողովրդի հավաքական և առանձին գործիչների տուրք–գնահատականներին, որոնցով անձնավորել, պանծացրել ու հերոսացրել են Անդրանիկին: Զորավարին պետք է հիշենք ոչ թե առիթից առիթ, հոբելյանական տարեթվերին կամ պատմական առանձին իրադարձությունների անդրադառնալիս, այլ պարտավոր ենք նրան մեծարել միշտ, որովհետև Անդրանիկն իրոք ժողովրդական հերոս է: Ժողովրդական է ոչ միայն հայերիս համար (նա մեզ համար առաջին հերթին ազգային հերոս է), այլ նաև տարածաշրջանի մյուս հավաքականությունների և, առաջին հերթին, իր թշնամիների՝ թուրքերի (ադրբեջանցի օղուզներին սրանցից չեմ տարանջատում): Անդրանիկը մնաց թուրքի կոկորդում: Անդրանիկը ոչ մի հարցում դույզն-ինչ չհավատաց թուրքին և չէր հանդուրժում ոչ մի սիրախաղ թուրքի հետ… Նա երբե՛ք չվրիպեց այս հարցում… Զորավարի գործունեության առաջին իրական գնահատականը տվել են ժամանակակիցները՝ ստեղծելով բանահյուսության գոհարներ: Նրան անդրադարձել են նաև գրականության ու պատմագրության մեջ, որտեղ, սակայն, մասնագետի կարծիքով առայժմ հնարավոր չի եղել ամբողջությամբ ընդգրկել:

27. 05. 2015
«Վէմ» ռադիոկայան

Մաս 1

Մաս 2

4 идей о “ԱՆԴՐԱՆԻԿԸ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԵՐԿԵՐՈՒՄ ANDRANIK IN FOLKLORE AND LITERARY WORKS

  1. Сурик Асмарян

    Բաթումի, 1918 հունիսի 4-ին, կնքած հայ-թուրքական Բաթումիի պայմանագրիր: Պայմանագրի կետերից մեկը՝ Հայաստանի անկախությունը թուրքերի կողմից ճանաչելու նախապայմաննն էր, մեջբերում. <<պետք է վերանային ֆիդայական բոլոր ջոկատները, նաև Անդրանիկինը>>: Եվ մեր պատվիրակությունը, հայերին Ցեղասպանության ենթարկված դահիճների հետ միասին ստորագրեց /չգիտես, թե ինչ անհրաժեշտությամբ/ հայ ժողովրդին երբևէ հասցրած վիրավորոնք պայմանագիր, որը այն կնքողների համար ուներ խայտառակ անվանում. «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև» պայմանագիրը: Ի դեպ, պայմանագրի ակունքներում կանգնած էր հայ ժողովրդի դահիճ Էնվեր <փաշան>, որը անձամբ էր վերահսկում Հայաստանի նոր տերերի հետ պայմանագրի կնքումը, և շահագռգրված էր Անդրանիկին՝ Հայաստանից աքսորին: Մինչ այդ էլ, ուղղակի թե անուղակի, Անդրանիկի դեմ էին տրամադրված ռուսահայ գեներալները, ինչի հիմնավորումը Երզնկայի զինադադարի կնքումի հետո՝ /1917-1918 թթ/, և թե առաջին հանրապետության վարիչները /1918-1919 թթ/, Անդրանիկի մեկուսացումն էր՝ թույլ չտալով Անդրանիկին մասնակցել ռազմական որևէ գործողությունների, և ինչ էլ որ Անդրանիկը հասցրեց իրականացնել, Զորավարի անձնական նախաձեռնությունն էր…Ստորացուցիչ և նվաստացուցիչ պայմանագրով՝ Անդրանիկի Հայաստանից <վերացնելը> իրականացրեցին 1-ին հանրապետության վարիչները: Իսկ իրենք <ծովից՝ ծոց Հայասատանի> փոխարեն, ստիպված էին բավարարվել 11 հազար քառակուսի կմ Հայաստանով, ինչն առաջացրել էր գերմանական դեսպանի քմծիծաղը. «հայերին թողեցին Սևանում լողանալու տեղ, բայց չորանալու տեղ չթողեցին»։

Добавить комментарий