ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ AXEL BAKUNTS АКСЕЛ БАКУНЦ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ AXEL BAKUNTS АКСЕЛ БАКУНЦ

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ AXEL BAKUNTS АКСЕЛ БАКУНЦ

         Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899 թ. հունիսի 13-ին, Գորիս քաղաքում: Ակսելի մանկությունը անցել է չքավորության մեջ: Նախնական կրթությունը ստացել է Գորիսի ծխական դպրոցում (1905-1910), ապա ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: 1915-16 ուսումնական տարում գաղթի պատճառով փակվել էր ճեմարանը և Ակսելը  ուսուցիչ է հրավիրվում Զանգեզուրի Լոր գյուղ: Բակունցի կյանքի  ետճեմարանական շրջանը չափազանց ուշագրավ է ազգային փրկության շարժումներին ակտիվ  մասնակցություն բերելու փաստերով: Ակսելը 1917-ի ձմռանը հասնում է Էրզրում, այնուհետև մասնակցում է Կարսի, Մամախաթունի, Սարդարապատի ճակատամարտերին: 1919-20-ին սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը: Խարկովից վերադառնալով Հայաստան, Բակունցը մի կարճ ժամանակ աշխատում է Երևանի սերմնաբուծարանում ՝ անվանի սելեկցիոներ-գիտնական Միքայիլ Թումանյանի ղեկավարությամբ, այնուհետև 1924-26-ին աշխատում է գյուղատնտես Զանգեզուրի գավառում: Բակունցը ջանք չէր խնայում գյուղատնտեսական գիտությունները գյուղացիական լայն զանգվածների մատչելի դարձնելու համար: Այս ասպարեզում նրա կատարածը հավասարազոր էր լուսավորիչ առաքյալի գործին:
Մինչև գրող դառնալը, Բակունցն անցավ շատ բնագավառներ, կուտակեց հարուստ կենսափորձ, իսկ կենսափորձն այն նախադրյալներից մեկն էր, որն ապահովեց նրա անակնկալ հայտնությունը գրականության մեջ:
Գյուղական ուսուցիչ, շարքային ռազմիկ, թերթերի լրաբեր, հասարակական աշխատող, ուսանող, գյուղանտնտես, գյուղթղթակից, _ այսպիսին է, ընդհանուր գծերով, Բակունցի կենսագրության զարգացման կորագիծը: Բոլոր այդ զբաղմունքները Բակունցի համար եղել են միևնույն գործիլրացումն ու շարունակությունը: Մի դեպքում, այբբենարանը ձեռքին, նա գրեր էր սովորեցնում գյուղի երեխաներին, մյուս անգամ, հրացանն ասած, պաշտպանում էր հայրենի հողը, ապա ոգևորված նոր կյանքի առաջին բողբոջներով, գյուղատնտեսական գիտելիքներով էր զինում հայրենի հողի սերմնացաններին, մի այլ անգամ դառնում էր ամեն մի նորին նախանձախնդիր թղթակից և, վերջապես, ընտրում է գրչի աշխատավորի կոչումը՝ գրելու ժողովրդի համար, շարահյուսելու նրա պատմական բախտի ու հոգևոր փորձի, կենսուժի և ապագայի երգը:
Բակունցի դեմ շինծու գործ բացվեց և գնդակահարվեց 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ
AXEL BAKUNTS
АКСЕЛ БАКУНЦ

Добавить комментарий