ԽԵԼՈՔ (ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ: ԱՆԽԵԼՔ (ԱՆԽԵԼՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՀԻՄԱՐ

ԽԵԼՈՔ (ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ: ԱՆԽԵԼՔ (ԱՆԽԵԼՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՀԻՄԱՐ / Mher Mkrtchyan / Մհեր Մկրտչյան

ԽԵԼՈՔ (ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ: ԱՆԽԵԼՔ (ԱՆԽԵԼՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՀԻՄԱՐ

***

«Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի»:

«Լավ է գիտունի հետ քար քաշես, քան անգետի հետ փլավ ուտես»:

«Իմաստունի հետ քար քաշե,հիմարի հետ փլավ մի՛ուտի»:

«Խելոք մարդու հետ քար կրելը լավ է, քանց գժի հետ փլավ ուտելը»:

«Խելոքին հետ քար կրե, խենթին հետ հաց մի ուտեր»:

«Խելոքի հետ քար կրե, խևին հետ ստակ (փող) մի՛ բաժնե»:

«Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի»:

«Գիտուն մարդի լացացնիլը լավ ա, քանց անգետի ծիծաղացնիլը»:

«Գիտուն մեղավորը լավա, քանց թե անգետ արդարը»:

« Իմաստուն մեղավորը լավա,  քան թե արդար հիմարը»:

«Յա (կամ) գժի հետ խոսել ես, յա գարի հաց կերել ես»:

«Յա գժի հետ խոսալը, յա քարթու (հին) ճաթ (կորեկ հաց) կրծիլը»:

« Սարսաղ (հիմար) գլխի ձեռից ոտները հավար (օգնության կանչ) կը կանչեն»:

«Հիմարը տալիս է, խելոքն էլ առնում»:

«Խելքից թեթևը ոտից եգին (արագ) կըլի»:

«Խելքե թեթև, ոտքե չուստ (արագաշարժ)»:

«Հիմարի ձեռքից բուն անապատ է փախել»:

«Խելոքը բան անե, գիժը մտիկ անե»:

«Ծռուն թքեցին երես, ասաց՝ օրհնյալ է աստված, անձրև կուգա»:

«Գժին բան դի, հետը գնա»:

«Խևին բան դիր,նա քեզ ավելի մեծ բանի կը դնե»:

«Գիժն ու հարբածը մեկ է»:

«Խելըռին կոտոշ (պոզեր) չի բուսնի»:

«Խելքը տարիքին մեջ չէ, գլխուն մեջ է»:

«Խելքը մեծ ու պստիկ չհարցրու»:

«Մարդուն քաշածը իր խելքեն է»:

«Խելք պետք է, որ էրթա շռե, գա պառկի»:

«Մի խելքը ամառ-ձմեռ ի՜նչ կանի»:

«Մի խելքը տարին բոլոր ի՜նչ անի»:

«Ներսին ու դրսին՝ մեկ խելքը ի՜նչ պիտի էնե»:

«Խելք խելքի վրա տարբերություն ունի»:

«Լավ ա աչքով քոռ ինի (լինի) մարդ, ինչ մտքով»:

«Խենթինն ուտենք, խելոքինը՝ պահենք»:

«Խելոքին բեռը խևին շալակը»:

«Խոշ (լավ) խաբարը խելացնուն մեկ, ծռուն քառսունը մեկ»:

«Անխելքի չվանով (պարան) հոր մի մտնի»:

«Խենթը քուն, բախտն արթուն»:

«Խելքին ձեռքը եսիր (գերի) է»:

«Լաց ըլելուն գժի տերն է»:

«Խենթը տասը փարա (դրամ) քցեց ծակը, քառսուն տվավ հանեց»:

«Խենթին բաղարջը մեծ կըլլա»:

«Ծռուն դատավոր չե՛ն էնե»:

«Գժեն դրուստ ջո՜ւղաբ (խոսք)»:

«Խևին գլուխը շուտ չի՛ ճերմկնալ»:

«Գժի վեգը ալչի կը կաննի»:

«Ծուռը ծռավ, պոչը թռավ»:

«Ծռուն տունը բառնան ըղտուն»:

«Ծուռ ծանտրացավ,գեղը զատացավ (հեռանալ)»:

«Ծռու յա ՛ լացը կուգա, յա՛ խնդալը»:

«Գժի մե հուշտն (խրտնեցնել) է պակաս»:

«Գժի թրի ջուխտ (զույգ)  բերանն էլ կը կտրի»:

«Բանը խելքով կերթա առաջ»:

«Խենթը լավ է, քանց դովաթը (հարստություն)»:

«Մորուքը խելքի հետ չի՛ մեծնալ»:

«Աստված որ ուզում ա մեկի տունը քանդե, առաջ խելքն ա առնում»:

«Ո՛չ խելունքներու հեռանաս, ոչ էլ պլերին (խենթ) մուտանաս»:

«Վերնատունը դատարկ է (խենթ կամ պակասամիտ)»:

«Վերի հարկը պարապ է»:

«Վերնատունը մարդ չկա»:

«Տախտակը պակաս ա»:

«Կուտը պոլոզ է»:

«Ակոն տանը չի»:

«Իծանը (այծերը) սարն են գնացել»:

«Իծանը թոփ են էլել (հավաքվել)»:

«Նուկին պակաս է»:

«Գտակը մենծ, տակը դարտակ»:

«Գլուխը հաստ, ծուծը բարակ»:

«Շապիկը կարճ է»:

«Յայլեն սարին (հով) է»:

***

ԽԵԼՈՔ (ԽԵԼՈՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ:
ԱՆԽԵԼՔ (ԱՆԽԵԼՔՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ՀԻՄԱՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ )
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ,
Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ

Добавить комментарий