ԱԶՆԻՎ (ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԱՆԱԶՆԻՎ (ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ)

Շունն ու կատուն

ԱԶՆԻՎ (ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ) ԵՎ ԱՆԱԶՆԻՎ (ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ)

«Հալալ զադեն (ազնիվ որդի) կը շինի, հարամ զադեն (փուչ զավակ) կը քանդի»:

«Հալալը (արդար) որ մազ դառնա չի կտրվի, հարամը (խարդախ), որ գերան դառնա՝ կը կոտրվի»:

«Հալալ մազը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի»:

«Աստված հալալին կը տա»:

«Աստված հալալին կուտա, հարամին կտանի»:

«Հալալին աստված կուտա , հարամին սատանեն»:

«Հալալ մարդու հացը չի կտրվի»:

«Հարամ ուտողի  մինն երկու չի լինի»:

«Հարամի վրան լյառ է, տակը մազ»:

« Հարամն օր կշտանա, մուկը ծակեն դուրս կուգա»:

«Հալալ մալը գելը չի տանի»:

«Հալալ ապրանքը  գելը չի ուտի»:

«Հալալ ապրանքը կորչիլ չի»:

«Հարամը կուգա, հալալն էլ կտանի»:

«Հարամը կը մտնե, հալալը կէլլե»:

«Հարամը բինա (հիմք) չի բռնե»:

«Հարամ փողին բինա չիլլի»:

«Հարամ վաստակը (պոռան) մրրիկ կը տանի»:

«Հարամ փարան (փող) բինա չի բռնե»:

«Մին հարամ թիքան (պատառ)՝ հազար հալալ թիքա կը կորցնե»:

«Դառը քրտինքի բերած կապեկը ուղտի պոչ է, չի երկարիլ»:

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ)
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ

Добавить комментарий