«Հայաստանը՝ Հնդեւրոպական ցեղերի ու լեզուների օրրան»:

«Հայաստանը՝ Հնդեւրոպական ցեղերի ու լեզուների օրրան»:

Մի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ հնդեւրոպական արդի լեզուները, դրանց շարքում անգլերենը, շուրջ 9000 տարի առաջ ծագել է Թուրքիայից * (ԸՍՏ — BBC-ի) :

Նախկինում կար այն տեսությունը, որ այս լեզուները շուրջ 5000 տարի առաջ ծագել են ներկա Ռուսաստանի հարավ-արևմտյան շրջաններից:

Այս ուսումնասիրությունը կատարած գիտնականները օգտվել են այն միջոցից, որոնցով բացատրվում են վարակիչ վիրուսային հիվանդությունները: Գիտնականները այս միջոցից օգտվելով՝ հին և նորագույն հնդևրոպական լեզուների համար կազմել են մի «ծննդաբանական ծառ»՝ ստուգելու համար որ սույն լեզվընտանիքն առաջին անգամ երբ և որտեղ է առաջացել:

Այս ուսումնասիրության արդյունքները հրատարակել է Science պարբերականը (24 August, 2012):

Մի լեզվընտանիք հավաքածուն է այն լեզուների, որոնք առաջացել են մեկ որոշակի միևնույն լեզվից (մայր լեզվից): Ասվում է, որ աշխարհում կան ավելի քան 100 լեզվընտանիքներ: Հնդեւրոպական լեզուների լեզվընտանիքը աշխարհի ամենամեծ լեզվընտանիքներից է: Ավելի քան 400 լեզու՝ աշխարհի 60 երկրներում, ենթամասնիկներն են լեզվական այս ընտանիքին:

Նախկին տեսությունների համաձայն, հնդևրոպական լեզուները ձևավորվել են մոտ 5000 տարի առաջ Ռուսաստանում՝ Կասպից Ծովի հյուսիսում: Բայց պրոֆ. Քոլին Ռենֆրիոն (proffessor Colin Renfrew)** առաջին անգամ 1980-ական թվականների վերջում արծարծեց իր տեսությունը, ըստ որի այս լեզուները ձևավորվել են Թուրքիայի Անատոլի շրջանում:

Օկլանդ համալսարանի գիտաշխատողները՝ դոկտոր Քուենթին Աթքինսոնի (Quentin D. Atkinson)*** ղեկավարությամբ, ուսումնասիրեցին այս երկու տարբեր տեսությունները՝ օգտվելով քննարկման այն մեթոդից, որ կիրառվում է վարակիչ վիրուսային հիվանդությունների քննության համար:

Այս մեթոդով քննվում է՝ թե ինչքան գենետիկ տեղեկություններ կան նույն ընտանիքի կենդանիների DNA-ի մեջ, ու այդ հիման վրա ուսումնասիրվում է կենդանի էակների խմբերի զարգացման հոլովույթն ու նրանց հարաբերությունները: Օրինակի համար՝ մարդու և շեմպանզեի DNA-ի մեջ կուտակված տեղեկությունները 98%-ով նույնն են. հետևաբար՝ նույն նախապապը (արմատն) ունեն երկուսն էլ:

Մարդու խոսակցական լեզուներն էլ՝ DNA-ի պես, փոխանցվել է սերնդից սերունդ:

Դոկտոր Աթքինսոնը և իրեն օգնող գիտաշխատողները ուսումնասիրելով լեզուների «ծննդաբանական ծառը», հաստատեցին որ հնդեւրոպական լեզուների փնտրվող «մայրը» (լեզվական արմատը), ծագել է Անատոլիայից:

Ռիդինգ համալսարանի փորձագետներից պրոֆ. Մարկ Փեյջլը (proffessor Mark Pagel)**** ասել է որ.- «… Այս ուսումնասիրությունը մշակութային բնագավառի հոլովույթն հասկանալու ուղղությամբ ունի արտակարգ կիրառություն»: Նա ավելացրեց. «Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հնդևրոպական լեզուները ունեն 8000-ից 9500 տարվա վաղեմություն, և ինչպես որ երկար ժամանակ վեճի առարկա է եղել՝ ծագել ու տարածվել են Անատոլիայից (ներկա Թուրքիայից):

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ԼԵԶՈՒ

ԾԱԳԵԼ Է (ԹՈՒՐՔԻԱՅԻՑ) ԸՍՏ — BBC-ի

Հաղորդում է BBC-ն

աղբյուր՝

www.BBC.co.uk/persian

Science սյունակը

 (հապավումներով)

Օգոստոսի 26, 2012

ԱՍՏՂԱՆԻՇԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

*) — Այս հաղորդման մեջ չի նշվում այդ տարածքի պատմական և ճիշտ անունը, որ Հայաստանն է (Արևմտյան Հայաստանը): Կրկնվում է Անատոլիան, որ գտնվում է Թուրքիայում: Ու կարևորությամբ պիտի նշել, որ թուրքերենը մաս չի կազմում հնդևրոպական լեզուների լեզվընտանիքին:

**) — Proffessor Colin Renfrew (Lord Renfrew).

Proffessor of Archaeology at the University of Cambridge.

1987 — Archaeology and Language : «The Puzzle of the Indo-European Origins».  London

***) — Quentin D. Atkinson.

Science — 24 August, 2012 —  «Mapping the Origins and Expanson of the Indo-European Language Family».

****) — Proffessor Mark Pagel.

Mark Pagel builds statistical models to examine the evolutionary processess imprinted the human behavior, from genomics to the emergence of complex systems to culture. His latest work examins the parallels between linguistic and biological evolution by applying methods of phylogenetics, or the study of evolutionary relatedness among groups, essentially viewing language as a culturally transmitted replicator with of the same properties we find in genes. He’s looking for patterrs in the rates of evolution of language elements, and hoping to find the social factors that influence trends of language evolution.

Այս նկարը պահպանվում է Լոնդոնի թանգարանում , Ավետարանից հատված է․․․ մարդկության տոհմածառն է, որի հիմքում ԱՐԱՐԱՏՆ է, Նոյի տապանը և մարդկության սկիզբը՝ Հայաստանը ARMENIA

ՀԱՎԵԼՈՒՄ

 ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ

ԻՐԵՆՑ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱՆՋԱՏՎԵԼ ԵՆ

ՀԱՅԵՐԵՆԻՑ

SCIENTIFIC AMERICAN պարբերականի 1990 թվականի մարտի համարում լույս տեսած գիտական նյութում (էջ 112) ցուցադրված է հնդեւրոպական լեզվընտանիքի հայրենիքն ու նրա տարածման պատկերը:

Ըստ այդ գիտական հետազոտության՝ հնդեւրոպական լեզուները տարածվել են Հայկական Լեռնաշխարհից (իր հայրենիքից) դեպի Եվրոպա, Պարսկաստան, Հնդկաստան և այլուր, ու առանց որևե տարակուսանքի իր հետ տարել ու փոխանցել են իր հայրենի օրրանում տիրող մշակույթը, հատկապես հավատամքը, որը տվյալ ժամանակի մշակույթի կորիզն ու հիմնաքարն է եղել: Այդ նոր միջավայրերում, հետագա դարերի ու հազարամյակների ընթացքում, աշխարհագրական, կլիմայական ու կենցաղային պայմանների ազդեցության ներքո ենթարկվել են որոշ փոփոխությունների:

Նույն աշխատության նույն էջում հստակ նշվել է որ՝

All these languages had gone their separate ways from Armenian.

Իմ կողմից ավելացնեմ որ.-

Այստեղ հարկ եմ համարում նշել մի կարևոր հարց, որ արդեն մի քանի տասնամյակ է, ինչ լեզվաբանության մեջ հայտնի և ընդունված է Վյաչեսլավ Իվանովի և Գամկրելիձեի տեսությունը, ըստ որի հնդեւրոպական լեզուների ձևավորումը տեղի է ունեցել Հայկական բարձրավանդակում և այնուհետ տրոհմամբ առաջացել են նույն լեզվընտանիքը կազմող ճյուղերն ու բարբառները:

Իրականությունն այն է, որ հնդեւրոպական լեզուները ձևավորվել են պատմական Հայաստանի (Մեծ Եղեռնից առաջ Արևմտյան Հայաստանի) տարածքում, որ դարեր անց Բյուզանդիայի լծի տակ է անցել և միայն 6 — 7 դար առաջ թուրք եկվոր ցեղերի: Դրանից հետո տասնյակ լեզուներ (ասորերեն և այլն) ջնջվել, վերացվել են աշխարհի երեսից:

Նյութը տրամադրեց Ռուբինա Օհանյանը

14 идей о “«Հայաստանը՝ Հնդեւրոպական ցեղերի ու լեզուների օրրան»:

  1. ԱՐմեն Հովհաննիսյան

    Աշխարհի մեծ տերությունները այսօր հատուկ քաղաքականություն են տանում այն ամենի , ինչ որ կապված է Հայերի քաղաքակրթության, ծագումնաբանության, և մնացաց ազգերի սերտ կապը մեր հետ, և բոլորը ձգտում են թաքցնել և վերացնել այդ ամենը, որովհետև նրանք մեր պատմությունը մեզանից լավ գիտեն, ու եթե ամեն ինչ բացահայտեն, նրանց ամբողջ ստերը ջուրը կլցվեն…

  2. Hrach Tahmazian

    Որոշ վերլուծողներ Հայկ Նահապետի և Բելի միջև մարտը թվագրում են մ.թ.ա. 2492թ.: Հայկը Բելին հաղթելուց հետո, իր ժողովրդով, (շուրջ 300 մարդ) տեղավորվում է Վանայ լճի հյուսիսային հատվածում և հպատակեցնում տեղի բնակիչներին: Մենք մեզ հայ ենք կոչում սկսած Հայկ Նահապետից, դա 4500 տարի առաջ էր: Ուրեմն մինչ այդ գոյություն չի ունեցել ոչ հայ ժողովուրդ, ոչ էլ հայերեն լեզու: Կխնդրեի բացատրեք ինչ հիմքերով եք 9000 տարի առաջ գոյություն ունեցող լեզուն անվանում հայերեն:

    1. Армен Саакян

      Հայկը Բելին հաղթելուց հետո, իր ժողովրդով, (շուրջ 300 մարդ) տեղավորվում է Վանայ լճի հյուսիսային հատվածում և հպատակեցնում տեղի բնակիչներին: SA SXAL KARCIQ KAM MEKNABANUTYUN E,VOROVHETEV HAYK NAHAPET@ MINCH AYTEL APREL E HAYOC ASHXARHUM,HAYK@ EXEL E NOY NAHAPETI HABET VORDU TOR TORGOMI VORDIN,ISK ASTVACASHNCHUM ASVUMA VOR HABET@ MNUM E MASISI TARACQUM,HAYK@ BABELON MEKNEL E ASHTARAKASHINUTYAN SKZBUM BELI XNDRANQOV,HAYKIN U HAYKYANNERIN ANVANELEN NAEV TARGMANICHNER,VOR@ APACUCUM E NAEV HAEREN@ HNDEVROPAKAN LEZVI HIMQ LINEL@,EV HAYK@ IR MARDKANC HET BABELONUM TARGMANEL E BOLOR AZGERI XOSAKCUTYUN@,EV ASTCU HRAMANOV TOXEL U VERADARCELA HAYASTAN,IR ERKIR@,VOR@ ASTVACASHNCHUM MEKNABANVUMA HETEVYAL KERP-(EREVI GITEQ BABELONI ASHTARAKI KARUCMAN NPATAK@)ASTVAC ZAYRACAV EV KANGNECREC ASHTARAKASHINUTYUN@,BOLOR CEXAXMBERIN TALOV ARANCIN LEZUNER,VORI ARDYUNQUM CHKAROXACAN HASKANAL MEK@ MYUSIN,EV DA HENC HAYKYANNERI HAYRENIQ VERADARNALN ER,AYSINQN TARQMANICHNER@ ASTCU HRAMANOV HET VERADARCAN IRENC ERKIR STEXCELOV QAOSAYIN IRAVICHAK BABELONUM.AHA TE INCHU BEL@ HAYKI HETEVIC GALIS E HAYASTAN ASHXARH,ISK SHARUNAKUTYUN@ BOLORTEL GITEQ…

    2. Smbat Avetyan

      Հայկը Բելին հաղթելուց հետո չի տեղավորվում, այլ վերադարնումա իր նախնիների երկիր, Հրաժարվումա հպատակ լինել Բաբելոնին, դրա համար էլ Բելը պատերազմով գալիս ա Արարատի Երկիր

    3. Smbat Avetyan

      ԵՎ ասեմ որ «300» հոգին չեն կարող «եկվորի» կարգավիճակով թելադրել տեղաբնիկներին նոր լեզու, կամ ասենք որ տենցա, ուրեմն նշանակումա որ որտեղից գաղթել են խոսում եին հայերեն (ասենք թե բաբելոնում 😀 ), և քանի որ դա այդպես չէ ուրեմն մնումա 2 տարբերակ, կամ Հայկը արարատ հասնելու ճամբին «նոր-հայկական» լեզու է հորինել, կամ էլ արարատի երկրում խոսում էին հայերեն (1000-ավոր բառարմատներ վկայում են այդ մասին) 🙂

  3. Армен Саакян

  4. Спартак Есаян

    Հայկ Նահապետի առասպելը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի կազմավորման իրական գործընթացի հետ: Մենք մեզ հայ ենք կոչում մեր և շումերների ջրի գերագույն աստված Հայա-ի անունով: Առասպելներով պատմություն ստեղծելը հիմնովին հակագիտական է և կեղծում է հայոց պատմությունը սկսած Խորենացուց: Իրականում հայերը ոչ թե հարավից են եկել դեպի Վանի շրջակայքը, այլ շումեր կյոչվածներն են տարածվել Միջագետքով մինչև Պարսից ծոց Հայկական լեռնաշխահից: Այսպիսով Խորենացին տարատեսակ առասպելների հիման վրա ստեղծեց մի բոլորովին կեղծ պատմություն և խեղաթյուրեց հայ ժողովրդի կազմավորման իրական պատմությունը: Այս մասին հիմնովին կարելի է ծանոթանալ «Մագաղաթում» 17 հատվածներով տպված մեր՝ «Քաղաքակրթությունն սկսոում է հայերից» աշխատությունում:

  5. Smbat Avetyan

    Հայկը Բելին հաղթելուց հետո չի տեղավորվում, այլ վերադարնումա իր նախնիների երկիր, Հրաժարվումա հպատակ լինել Բաբելոնին, դրա համար էլ Բելը պատերազմով գալիս ա Արարատի Երկիր

  6. Smbat Avetyan

    ԵՎ ասեմ որ «300» հոգին չեն կարող «եկվորի» կարգավիճակով թելադրել տեղաբնիկներին նոր լեզու, կամ ասենք որ տենցա, ուրեմն նշանակումա որ որտեղից գաղթել են խոսում եին հայերեն (ասենք թե բաբելոնում 😀 ), և քանի որ դա այդպես չէ ուրեմն մնումա 2 տարբերակ, կամ Հայկը արարատ հասնելու ճամբին «նոր-հայկական» լեզու է հորինել, կամ էլ արարատի երկրում խոսում էին հայերեն (1000-ավոր բառարմատներ վկայում են այդ մասին) 🙂

Добавить комментарий