ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMIAN HAYRIK

 Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ)

«Մարդիկ հաւասար կըծնւեն, անհաւասար կապրեն, հաւասար էլ կըմեռնեն»:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMIAN HAYRIK / Mkrtich Khrimian

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMIAN HAYRIK

ՄՏՔԵՐ

Հայոց Հայրիկի գրւածներից

***
Ներքին անհամերաշխութիւնը աւելի շատ է հայրենիքը կորստեան մատնում, քան եկած թշնամին։
***

Մարդուս ազնւութեան ամենափայլուն փաստը նրա մեծահոգութիւնն է և ոչ թէ` ունեցած հարստութիւնը:
***
Նա է իսկական ազնիւ անձ, որ դէպի ժողովուրդը ունեցած սիրոյ մէջ է փնտրում իւր փառքը:
***
Մարդս ծնւում է իւր մեծ պարտքը կատարելու համար, ուստի քանի նա կենդանի է, պետք է գործի, որովհետև մահը և գերեզմանը բերում են նրա համար գիշեր, երբ գործելը անկարելի է:
***
Տէրը իւր իշխանական գահոյքը դնելով երկնքում, ամբողջ տիեզերքը կառավարում է բնական և յաւիտենական օրէնքներով. նրանք անքակտելի և անփոփոխ են, ոչ ոք չի կարող քանդել կամ փոխել նման աշխարհական կանոնների, որոնք մի ձեռքով գրւում են, իսկ միւսով` ջնջւում:
***
Մի՞թէ կարելի է մերձաւորից խլած հացով կշտանալ: Ոչ, գողացւած և ուժի զօրութեամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում: Անհատնելի և արդար է այն հացը, որ ձեռք է բերւում ճակատի քրտինքով: Ով այս սկզբունքը ոտնատակ տալով է հաց ուտում, նա քանդում է Աստծու պատւիրանը:
***
Իշխանությիւնը ժողովրդի և ժողովուրդը իշխանութեան համար է, երկուսն էլ փոխադարձ անհրաժեշտութիւն են. մէկի կամ միւսի բացակայութիւնը կտրում կամ այլանդակում է մեր սօցիալական կեանքը:
***
Յաճախ օվկիանոսը փրփրում, ուռչում է ինչպէս լեառը և ապա նստելով, ընդունում է իւր նախկին խաղաղ մակերևոյթը. և այս` շնորհիւ բնական օրէնքի, որովհետև ամենազօր ծովերի իշխանը շրջապատել է նրանց մանր աւազով և սահմանափակել փրփրացող ալիքներին, որ նրանք չանցնեն և չողողեն երկիրը: Օ՜. եթէ ամենակարող Աստւածը այսպիսի մի սահման դնէր և մարդոց նւաճող ոգու դէմ, որ նրանք արեան ծովի մէջ չխեղդդէին խեղճ ժողովուրդը:
***
Արևմտեան քաղաքակրթութեան ալիքները շատ խառն են և պղտոր, նրանց մեջ չարը և բարին, խավարը և լոյսը, տգիտութիւնը, գիտութիւնը հոսում են զուգահեռաբար:
***
Ընտանիքը և օջախը փոքրիկ թագաւորութիւն է երկրիս վրայ, որի գահի վերայ բազմած են հայրը` իբրև թագաւոր և մայրը` իբրև թագուհի ու կառավարում են իրանց իշխանութեան տակ եղած ընտանիքը: Այսպիսի ընտանեկան թագաւորութեան մէջ չկայ ոչ պօլիցիական, ոչ նիզակ, ոչ փայտ, և ոչ անկարգութիւն, այլ միայն հայրական սէր և մայրական փաղաքշանք. կրթիչ և ուսուցանող օրինակ է ծառայում ծնողական օրինակը:
***
Ժողովուրդը այն աստիճան վարժւել է մարդոց ձեռքից թշւառութիւններ կրելուն, որ եթէ նրան ոչխարի նման տանենք սպանդանոց, ոչինչ չզգալով կասեն` որ իրանց ճակատագիրն է այդ: Եւ այդ ճշմարտութիւնը ավելի յատուկ է արևելեան ժողովուրդին, որի պատճառը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նրանց ստրկացած, անպատւած և ճնշւած ոգի ունենալը, որ ծածկւած է անթափանցելի խաւարով և տգիտութեամբ:
***

Դուք մարդ եք, ձեռք ու բազուկ ունիք: Մի՞թե դուք ցանկալի ազատություն առանց զոհի և արյունի ձրի ստանալ կուզեք:
***
Այնտեղ, ուր զենքն է խոսողը, ուր սուրեր կշողշողան, այնտեղ ի՞նչ գործ ունին խնդիրք ու աղերսաթուղթք…
***
Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քո խելքին ու բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմե պիտի աշխատի, որ փրկվի…

***

3 идей о “ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMIAN HAYRIK

Добавить комментарий