ԹԵՐԹԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ LISTING THE OLDEST PAGES OF THE HISTORY OF ARMENIA

Համլետ Մարտիրոսյան Hamlet Martirosyan

ԹԵՐԹԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ LISTING THE OLDEST PAGES OF THE HISTORY OF ARMENIA Листая древнейшие страницы истории Армении

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը հայագետ Համլետ Մարտիրոսյանի հետ

 Հայոց հնագույն անցյալի թեման անտարբեր չի թողնում և ոչ մի հայի` անկախ նրա կրթական ցենզից ու մտավոր զարգացածության աստիճանից: Այս թեմայով զբաղվում են ոչ միայն հումանիտար կրթությամբ մարդիկ, այլև բնական գիտությունների ներկայացուցիչները: Դա, ըստ իս, այնքան էլ էական չէ, որովհետև, կարևոր ուսումնասիրությունների արդյունքում զարգանում է հայագիտությունը: Իսկ որ հայագիտության նկատմամբ մեր վերաբերմունքը չափազանց նախանձախնդիր է, դա էլ է հասկանալի, որովհետև այս ոլորտը քաղաքականացվել է շուրջ մեկուկես դար առաջ, և հատկապես մեր ոչ բարեկամները, անկախ իրենց ազգությունից և դավանանքից, հատուկ ծրագրով հայադավ ու հակագիտական գործունեություն են ծավալում ողջ աշխարհում: Արդեն քանի տարի հայոց հնագույն պատմության հարցերով զբաղվում է նաև ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանը, որը հիմնական մասնագիտությունն ընտրել է բարձրագույն կրթություն ստանալուց հետո` մասնագիտանալով այլ բնագավառում:

5. 02. 2014
Ձայնագրությունը ներքևում՝

//vem.am/download.php?id=05_Hasmik_Hamlet%20Martirosyan%20-%2005%2003%2014_1394103228798.mp3

14 идей о “ԹԵՐԹԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԷՋԵՐԸ LISTING THE OLDEST PAGES OF THE HISTORY OF ARMENIA

  1. Manoug Hagopian

    Thank you Hamlet for the excellent information about our ancient history. I strongly encourage you to continue your endeavor as a great number of Armenians are interested in this subject. This includes me of course.

    I agree with you that there are a large number of words in non-Armenian languages that are very similar to Armenian words and, moreover, these words share the same meaning.

    I myself have worked as a translator, which is why I have come across non-Armenian words having similarity to Armenian words and at the same time share the same meaning.

    Meanwhile, I am also interested to know about the names of the different large families living in ancient Armenia (such as Dorkian Gavar, Angegh, etc) as I believe these places were the place of origin of a number of present-day countries in Europe. I would be much obliged if Hamlet or any other person involved in the history of Armenians can provide me with links to this subject. Many thanks.

  2. Movses Najarian

    Առեւծ-Առիւծ-Առյուծ-ի եգիպտական պատկերագիրը Շամպոլիոնը հնչեցրել է լատիներէնի ,,L,, հնչիւնով, որը համապատասխանում է հայերէնի ,,Ղ,, տառին եւ հնչիւնին, եւ ո՛չ երբէք նշանակել է Արէգ կամ արեւ կամ արփի, սիրելի բարեկամս Համլետ: Եւ Առիւծ կենդանակերպի խորհրդանիշն էլ ուղղակիօրէն Ղ տառի պատկերն ունի:

  3. ՀայՍպել Հայերէն Լեզուի Ծրագրեր

    Նախ և առաջ ես անձնապէս համաձայն չեմ այն կարծիքին որ՝ ցանկացած մասնագիտութեան մէջ գիւտը փաստ է եթէ միայն գիւտը գտնողը այդ մասնագիտութեան տիտղոս ունի։ Այսինքն՝ այլ կերպ ասած՝ մասնագիտութիւնը միայն տիտղոս չէ այլ խորը գիտութիւն տուեալ հարցի շուրջ։ Յետոյ գիտութիւնների մէջ ընդհանրապէս կան անջրպետներ, որտեղ մի խնդիր լուծելու համար անհրաժեշտ են այլ մասնագիտութիւններից գիտելիքներ։ Օրինակ՝ լեզուաբանութեան մէջ չբացայայտուած խնդիրներ այսօր բացայայտւում են համակարգչի ծրագրաւորողների կողմից։ Անձինք որոնք լինելով ծրագրաւորման ճարտարապետներ, մէկ երկու տարուց տիրապետում են ամբողջ լեզուաբանութիւնը և արդիւնքում օգտագործելով իրենց ճարտարագիտութեան գիտելիքները հեշտութեամբ վերծանում չբացայայտուածը։ Ցայտուն օրինակ այս իրականութեան հէնց Սարգիս Այվազեանն է, ով՝ ամբողջովին փաստել է որ՝ Ուրարտերէնը նախագրաբարեան հայերէնն է։ Հրատարակել երկու գիրք այս փաստարկների շուրջ։ Տես այս կայքում՝ //www.hayagitaran.info/2013/05/vardan-hovhannisjani-zrujg-sargis/

  4. Ваган Гарибян

    Կենսագրում` Բայբուրդից, Մուշից, Ղարսից եղեռնից փրկվածների թոռ, հայկական և օտար ազգերի միջավայր, հայկական դպրոց /1960-70թ.թ./,հայրենասիրական մղումներ, զգացմունքները կերպարվեստի միջոցով վերարտադրելու հնարավորություն։
    1967թ։ Բարձր լեոան գագաթից սկսվեց իմ վազքը դեպի ներքև….։Ինչու՞ ներքև, որովհետև հեշտ է պատկերացնել բոլորիս համար (պատանի ժամանակ կատարվածը), երբ փորձում էինք լեռնալանջիցցած վազել։ Առաջին զգացում` անփորձություն, է~ վազենք, կիջնենք հեշտությամբ։ Կարճ ժամանակ անց, երկրորդ զգացում` վախի, որ ոչ մի կերպ չես կարողանում կանգ առնել,
    շունչ քաշել։ Այնուհետև, վախից առավել փոխարինում է` ուժասպառումը։ Գիտակցում ես, ևս մի ակնթարթ ու հանկարծ սայթակես` վերջ….։Եվ այստեղ, ո՞վ զարմանք, կատարվում է հրաշք, բացվում է անսպառ մի աղբյուր, լեռնալանջի կեսից ,,երկրորդ,, շնչառությունը…, և դա 1980-ական թվականներն էին։Բացվել էր Հայոց Պատմության անսպառ աղբյուրի ծորակը…։
    Ընթացքում կատարվեց և երկրորդ հրաշքը։ Շատ հեշտությամբ կարողանում էի ,,ներթափանցել,, դարերի խորքը, անգամ ,,շնչել,, այդ ժամանակի օդը,,,ընկերանալ,, մեր փառապանծ անցյալի պատմական կերպարներին։ ՈՒղղակի ժամանակի մեքենա։ Իսկ իրականում, այն պայմանավորված էր նրանում,որ ստեղծագործում էի ոչ թե գրքերի, մագաղաթների պրիզմայից ելնելով, այլ հոգու Զգացողությամբ…։

Добавить комментарий