ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

Վովա «Նեննի Նեննի» — Vova «Nenni Nenni»
Hamshen — Համշեն

«Վովա» խմբի ղեկավար՝ Հիքմեթ Աքչիչեկ Hikmet Akçiçek - Hamşetsi

«Վովա» խմբի ղեկավար՝ Հիքմեթ Աքչիչեկ  Hikmet Akçiçek — Hamşetsi

ՀԱՄՇԵՆ - HAMSHEN

ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

Հայ մշակույթի գանձերից մեկը՝ «Վովա» համույթ․ խոսում է Սամվել Կարապետյանը
«Վովա» համույթն ազգային մշակույթի լավագույն օրինակն է․․․

ՎՈՎ Ա համշենի բարբառով նշանակում է  «ՈՎ Է», իրենք ծնունդով համշենիցիներ են, բայց մեծ մասամբ Ստամբուլում վերաբնակված, նրանք կարողացել են հավաքվել և ստեղծել ՀՐԱՇԱԼԻ  խումբ։ Հազար և ավելի տարիներ Համշենի ձորերում անխառն, անաղարտ պահած սերնդեսերունդ փոխանցած հայկական երգ ու պար։ Մեղեդի, երգեր, երաժշտություն, որ համշենցիների մահմեդականանալուց շատ ավելի վաղ իրենք երգում էին և դավանափոխությունից հետո, (18-րդ դարի վերջերին)  լեզուն  պահելու շնորհիվ այդ երգերը հասցրել են մեր օրեր։

ՀԱՄՇԵՆ - HAMSHEN

ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

Vova — Sun set

ՄԱՅՐ ՄՏԻ՛Ր, ԱՐԵԳԱԿ, ՄԱՅՐ ՄՏԻ՛Ր

Մայր մտի՛ր, արեգակ, մայր մտի՛ր
Մի կանգնիր ծովիդ վրա,
Առավոտյան հետդ գալու եմ,
Ես իմ խոսքիս տերն եմ։

Արեգակը շատ բարձր է,
Ասում եմ, թող բոլորովին մայր չմտնի
Այս տարի մինչև աշուն,
Ասում եմ, թող բոլորովին չանցնի։

Մա՛յր, եգիպտացորենի տերևը քաղեցի,
Ցողունները․ ո՞վ ժողվի,
Մա՛յր, ի վերջո ամուսնացնելու ես,
Մինչև աշուն էլ պահիր։

HAMSHEN ARMENIANS - համշենահայեր

ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

Vova «Rino, nanayda»

Երգում են Հիքմեթ Աքչիչեքը և Այշենուր Քոլիվարը

ՌԻՆՆՈ ՆԱՆԱՅԴԱ

Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ,
Միշտ լալիս ես, լալիս,
Մի նշանած ունես,
Մեկն էլ ինչո՞ւ ես փնտրում։

Ծովը նավթ դարձավ,
Քեզ լամպ պետք չի՞,
Քո հորն ու մորը,
Մի փոքրիկ հարս պե՞տք չի։

Հայր չունեմ ու մայր չունեմ,
Մածնամանի մեջ մերան չունեմ,
Առավոտյան գնալու եմ օտարություն,
Հետևիցս լացող չունեմ։

Ջրաղացում ալյուր ունեմ,
Ես քեզանից հույս ունեմ,
Տղա՛, թե ես քեզ առնեմ,
Մատաղի խոստում եմ արել։

//

Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

Վովա-Նեննի Նեննի — Vova-Nenni Nenni

Նեննի՛, նեննի՛, աման, աման,
Ծիվաղենուց վառելափայտ պատրաստեցի,
Նեննի, նեննի յար,
Շալակը դնել չկարողացա:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այս անտեր աշխարհում,
Նեննի, նեննի, յար,
Սիրեցի, առնել չկարողացա:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այն կողմի հանդակներում,
Նեննի, նեննի, յար,
Դեղին ծաղիկ է ծաղկել:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Այս տարի օֆ քաշելով,
Նեննի, նեննի, յար,
Սրտումս արյուն է խցանվել:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Ես գնալու եմ, գնալու եմ,
Նեննի, նեննի, յար,
Գյավուրների երկրից այն կողմ եմ անցնելու:

Նեննի՛, նեննի՛ , աման, աման,
Տղա՛, եթե քեզ չառնեմ,
Նեննի, նեննի, յար,
Ես ինձ ծովն եմ գցելու:

Hamshen Armenians
Hamshen song ․․․

Vova «Ella Ella»

Տես նաև՝ ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ

2 идей о “ՀԱՄՇԵՆ — HAMSHEN

  1. Пингбэк: Համշենահայեր. ինքնություն և մշակույթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Пингбэк: Վովա» համույթ – Համշեն – Vova-Nenni Nenni Hamshen – Վովա» համույթ – Համշեն – Vova-Nenni Nenni Hamshen – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ‏

Добавить комментарий