ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱԶԱԿՆԵՐ

 

Ինչպես Ստրաբոնն ու նախկին պատմիչները, այնպես էլ 10-րդ դարի հայազգի բյուզանդական կայսր Կոնստանտին 7-րդ Ծիրանածինը, իրենց աշխատություններում նշել են՝ Կազակ, Ղազախ են կոչում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանը, իսկ տեղի հայության համար օգտագործում են կա-ազակներ արտահայտությունը: Բյուզանդական բանակում (ինչպես նշեցինք վերևում) մեծ տեղ ունեին հայ ազատներից կազմված զորամիավորումները: 7-րդ դարի վերջերին և հատկապես 8-րդ դարի սկզբներին Բյուզանդիայի վիճակը խիստ ծանրացավ: Հարավում և արևելքում Բյուզանդիան ծանր կռիվներ էր մղում Արաբական խալիֆայության դեմ, իսկ հյուսիսում հարձակման էին անցել արևելյան սլավոնները, որոնք թափանցելով Բալկանյան թերակղզի հիմնում էին իրենց բնակավայրերը: Մինչ այդ Բյուզանդիայի բանակը հավաքվում էր տեղի բնակչությունից, որոնց մարզման համար պետությունը ստիպված էր լինում ծախսել մեծ նյութական միջոցներ և, որ ավելի կարևոր է՝ երկար տարիներ: Այս օրհասական վիճակում այլևս երկիրը չէր կարող մեծացնել իր բանակը, որն էլ ռազմական բարեփոխումներ իրականացնելու պատճառ դարձավ: Ձևավորվեց պրոֆեսիոնալ բանակ, որը՝ հավաքման, զինման և պահելու տեսակետից ավելի մոտ էր հին հայկական բանակի կառուցվածքին: Զինվորներին ծառայության դիմաց տրամադրվում էր որոշակի հողատարածք՝ ագարակ, որի եկամտով զինվորը ոչ միայն հոգում էր իր և ընտանիքի անդամների կարիքները, այլև իր համար ձեռք էր բերում ձի և հանդերձանք: Այդ հողը մնում էր նրա համար սեփականություն՝ մինչև ծառայության ավարտը: Այդ զինվորները՝ որպեսզի պահպանեին իրենց հողային սեփականությունը, իրենց որդիներին նախապատրաստում էին զինվորական ծառայության, որոնք հետագայում փոխարինում էին իրենց: Այդպես ձևավորվում էր պրոֆեսիոնալ ժառանգական զինվորական դասը:

kazak / ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Զորքերը բաժանվում էին երկու մասի. Աոաջինները զինվորական ծառայություն էին իրականացնում երկրի ներսում և պարտավոր էին պաշտպանել խաղաղությունն ու ճանապարհների անվտանգությունը, իսկ երկրորդ խումբն իրականացնում էր երկրի սահմանների պաշտպանությունը: Բանակի հիմնական կորիզը կազմված էր հայերից, որոնք հաջողությամբ կարողացան կասեցնել արաբների մուտքը բյուզանդական կենտրոնական տարածքներ: Գրելով հայ նախարար Արծրունիների տան պատմությունը, Թովմա Արծրունին նկարագրում է հայ պրոֆեսիոնալ զինվորներին, որոնք իրենց զինվածությամբ և զենքի տեսակներով ցույց էին տալիս հայկական բանակի դարերով ձևավորված ավանդույթները: Նման լինելով արևմուտքի ասպետներին, նրանք մատնանշում են եվրոպական ասպետների կապը հայկական Լեռնաշխարհի հետ: Թ.Արծրունին արդարացիորեն նշում է. <Չնայած արաբներն էլ էին կարողանում որոշակի հարված հասցնել մեզ, սակայն մեր հարվածներն ավելի շատ էին և ծանր՝ նրանց համար>:
Կոնստանտին Ծիրանածինը, խոսելով իր ժամանակ ձևավորված բյուզանդական բանակի մասին, տվել է նրա կառուցվածքը: Հաշվի առնելով աշխատության տրամաբանությունը, զորքերի բաժանումը և հայերի քանակական մեծությունը նրանց մեջ, տրված անուններն ուսումնասիրողները բացել են հայերեն լեզվով: Դրանում բավական մեծ գործ է կատարել Գելցերը: Այդ նյութին հայերից անդրադարձել են Ադոնցը և Բարտիկյանը:
Սահմանապահ ընդհանուր զորքը կոչվում էր ակրիտասներ: Հաշվի առնելով, որ սահմանապահ զորքերի ամենափոքր խումբը կազմված էր տասնյակից, անունը բացվում է՝ որպես տասնյակներին կրող, տասնյակներին միավորող: Լեռներում և կիրճերում տեղադրված զորաջոկատներին կոչում էին տրապեզիտներ, որը Բատրիկյանը մեկնաբանում է որպես դարպասներ պահող: Ուշագրավ է այն, որ պարսկական բանակում այդպիսի ուժերին կոչում էին դրապեզներ և նորից բացատրում որպես դարպաս պահող զինվորներ: Կային հատուկ հետախուզական ջոկատներ, որոնց կոչում էին տասինակիաններ: Գելցերն այդ անունը ծագեցնում է հայերեն տասնյակ բառից, որի հետ համամիտ չէր Ադոնցը, նա անունը մեկնաբանում է հայերեն տեսնել բառից: Նրա բացատրությունն ավելի տրամաբանական է, որովհետև պահակակետային զինվորներին կոչում էին վիգլատներ, որը լատիներեն նորից նշանակում է տեսնողներ: Կարևոր է այն, որ ստրատեգիական կետերի և արքայական պալատի պահակակետի զինվորներին Կոնստանտինը կոչում է հայոց վիգլատներ և նշում, որ պահակակետերում ծառայում էին միայն և միայն հայերը: Մեր նշած զինվորականությունը պահպանում էր բուն Բյուզանդիայի տարածքը, բայց ինչպես նշեցինք, Բյուզանդիայի և ողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ուներ հարավային Կովկասը և ռազմական կարևորագույն նշանակություն ունեցող Գուգարքի բդեշխությունը, որն իր վրա էր վերցնում հյուսիսից եկող գլխավոր հարվածը: Երբ Աթիլան 5-րդ դարում հիմնեց հոների կայսրությունը և կարողացավ ծանր հարվածներ հասցնել Բյուզանդիային ու Հռոմին, ոչ մի փորձ չարեց՝ անցնել Կովկասյան լեռները և մտնել Պարսկաստան: Անգամ Աթիլան բարի-դրացիական կապեր հաստատեց վասակ Սյունեցու հետ, որն այդ ժամանակ հյուսիսային Կովկասի կառավարիչն էր: 451 թ., երբ Ավարայրի դաշտում կարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերը պարտվեցին և Պարսկաստանի հասկերտ երկրորդ շահը սկսեց բռնություններ գործադրել հայերի նկատմամբ, հյուսիսային Կովկասը պահպանող զորքերը թույլ տվեցին հոներին ակցնել մեր նշված Հոնյաց Դուռը և ավերել Պարսկաստանը: Պարսկական զորքերը չկարողացան դիմադրել նրանց: Բռնությունները դադարեցնելու, աքսորված հայ նախարարներին վերադարձնելու պայմանով էր, որ հայերը համաձայնվեցին և կարողացան կանգնեցնել ու հետ շպրտել հոներին: Դրանից հետո, երկար ժամանակ անսասան մնաց նշված անցումը: Այդ ամրությունների գիծը սկսվում էր Մերձկովկասյան լեռներից, բայց իջնելով հասնում էր մինչև Գուգսւրքի բդեշխության սահմանը: Կեենտրոնը համարվում էր Խաղխաղի շրջանն իր նույնանուն քաղաքով: Այն այժմ էլ կոչվում է Ղազախի շրջան:
Հաշվի առնելով մեր նշած աղբյուրները, վստահորեն կարող ենք պնդել, որ Կազախի տարածքը և ղազախի բնակչություն, կազակներ անվանումը ոչ թե առանձին մարդաբանական տիպ է, այլ նշանակում է տարածաշրջանի պաշտպանական կառույցների գիծ և տեղում մշտական զինվորական ծառայություն իրականացնող մարդիկ: Այն, որ այդ ժամանակվա բյուզանդական բանակի կորիզը հիմնականում կազմված էր հայերից և հայերն էին իրականացնում բյուզանդական սահմանների բուն պաշտպանությունը, նշանակում է, որ հայերով բնակեցված բուն հայկական տարածքների ռազմականացված տարածքը պետք է կազմված լիներ տեղացի հայերից: Ինչպես հայ, այնպես էլ տարածաշրջանի և համաշխարհային պատմության համար կարևոր նշանակություն ունի այն, որ 1-ին դարից մինչև 10-րդ դարն ընկած ժամանակահատվածում կազակությունը, գուցե որոշ փոփոխություններով, բայց հիմնականում կազմված էր հայկական ծագման պրոֆեսիոնալ զինվորներից: Հավանաբար նույն շրջանում, կամ որոշակի ժամանակահատվածից հետո, կազակություն հասկացողությունը սկսում է տարածվել նաև Հյուսիսային Կովկասում և վերևում նշված այլ վայրերում, որոնք հիմնականում գտնվում են այժմյան Ռուսաստանի տարածքում: Նույն՝ կազակ անունով կոչելը կարող է նշանակել միայն, որ այդ տարածքներում հաստատված ռազմական իշխանություններում բավական զգալի է եղել հայերի ազդեցությունը և կարևոր նշանակություն են ունեցել Հայաստանի ու այդ տարածքների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և հատկապես ռազմական շփումները:
Ռուսական ավանդազրույցներում, ինչպես նաև արաբ պատմիչների մոտ պահպանվել են տեղեկություններ ռոսների Արտանի մայրաքաղաքի մասին: Գերմանական զորքերը Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակ վարձում էին՝ աշխարհի տարբեր վայրերում և Ռուսաստանի տարածքում հայտնաբերել արիական մշակույթի հետ կապված բնակավայրերը և նշված սրությունները: Դրա համար ստեղծվել էր հատուկ բաժին, որը կոչվում էր նախնիների ժառանգություն՝ Անաններբե: Հավանաբար նրանք ունեին ավելի ստույգ տեղեկություններ, քան ոուս ուսումնասիրողները, որովհետև հաստատակամորեն այդ քաղաքը փնտրում էին Ռյազանի մոտ: Նրանք նաև Սկանդինավյան թերակղզում փնտրում էին վիկինգների աոասպելական Ասգարտ քաղաքը: Իրականում, ըստ վիկինգների՝ սագաների Ասկերտ քաղաքը:
Թե ինչ հաջողությունների են հասել նրանք, հայտնի չէ, և դա ընդհանրապես մեր նյութի քննարկումից դուրս է: Կարևորն այն է, որ այդ քաղաքների անունները բացատրվում են միայն հայերեն լեզվով: Հայերենում տուն բառն ունի շատ ավելի խոր իմաստ, քան պարզապես քարե կառույցը: Այն խորհրդանշում է նախնիների դարերով կուտակած հոգեղեն ուժը: Ըստ այդմ, հայերեն լեզվում պետությունների անունները կազմելիս օգտագործվում է աս-տան արտահայտությունը: Օրինակ’՝ Հայ -աս-տան, Վր-աս-տան, Ռուս-աս-տան, որը նշանակում է հայերի, վրացի-ների և ռուսների սրբազան տուն: Հետաքրքիր է, որ Ղազախս-տանի այժմյան մայարաքաղաքը, լինելով Հյուսիսային Ղազախտանի հնագույն բնակավայր, նույնպես կոչվում է աս-տանա: Հայերենում Աս-կերտն էլ նշանակում է՝ ասերի, սրբազանների կողմից կերտած ու հիմնած: Այսքանից հետո կարող ենք ասել, որ նշված կենտրոնները կազմել են մեկ ընդհանուր քաղաքական դաշտ և ներկայացնում են հայ-սկյութական պետականության մասը կազմող առանձին միավորների կենտրոնները:
Պարսկաստանն արաբների արշավանքից հետո ընդունեց իսլամը, որի հետևանքով հազարամյա պարսկական արխիվներն ու պատմագրությունները ոչնչացվեցին: Այնպես, ինչպես ավելի վաղ՝ քրիստոնեության ընդունման հետևանքով, այդ բոլորը ոչնչացվել էր Հայաստանում:Մնացած ավանդույթների և պատմական հրաշքով փրկված պատառիկների հիման վրա Ֆիրդուսին գրեց իր հռչակավոր <Շահնամե>-ն: Այժմ պատմությամբ հետաքրքրվողները <Շահմանե>-ին վերաբերվում են որպես պատմության բավական կարևոր սկզբնաղբյուր: Չնայած դրան, <Շահնամե>-ի ուսումնասիրման մեջ կա մի մեծ թերություն. Դա վերաբերվում է Պարսկաստանի գլխավոր հակառակորդ ներկայացված Թուրանին: Պոեմում, նույնիսկ Բյուզանդիան, որն այժմ ներկայացվում է որպես Իրանի գլխավոր հակառակորդ, երկրորդական տեղ է գրավում: Հիմա ընդունված տեսակետ է, որ Թուրանը Միջին Ասիան է և մրցակցությունը ներկայացվում է՝ որպես Իրանի և Միջին Ասիայի միջև ընթացող հակամարտություն: Ներկայացրած ժամանակահատվածի դեպքերի պարզ ուսումնասիրությունը ժխտում է այդ տեսակետը: Սասանյան Պարսկաստանն արևելքում հասնում էր մինչև Հնդկաստանի կենտրոնական շրջանները և մեզ հայտնի է, որ Պարսկաստանին հակադրվող եղել է միայն քուշանների պետությունը, որը պոեմում ներկայացված է առանձին: Նշանակում է, որ այդպիսի հզոր ռազմական ուժ չէր կարող գտնվել պարսկական պետության կենտրոնական շրջաններում և անհրաժեշտ է լուրջ ուսումնասիյտւթյունների շնորհիվ պարզել, թե ինչ նկատի ուներ Ֆիրդուսին՝ խոսելով Թուրանի մասին:
Դեռևս Աքեմենյան Պարսկաստանի հիմնադիր Կյուրոսը փորձեց իրեն ենթարկեցնել Ռուսաստանի հարավում հաստատված սկյութներին, սակայն պարտվեց և սպանվեց: Պարտություն կրեց նաև Դարեհ Աոաջինը: Պարսկաստան-սկյութներ հակամարտությունը շարունակվեց նաև հետագա դարերում: Ինչպես <Շահնամե>-ի մեջ, այնպես էլ այլ աղբյուրներում դրա մասին տվյալները բացակայում են: Ըստ որոշակի տվյալների՝ <Շահնամե>-ի գլխավոր հերոս Ռոստամն ուներ սկյութական ծագում, նա նաև պահակային ծառայություն էր իրականացրել Թուրան կոչվող տարածքի սահմաններում: Պետք է ուշադրություն դարձնել նաև այն փաստի վրա, որ արիական ժողովուրդների մեծամասնության մոտ, եթե մեծ տարածում էլ չունի ար-արմատը, ապա միևնույնն է ինքնանվան և երկրի անվան մեջ, թեկուգ թաքնված, բայց պահպանվել է այն: Օրինակ. Իրանի՝ ձին Արանի, Թուրանի՝ Թարան, Գերմանիայի՝ Գարման կամ Հարման և այլն: Թուրանի թար-արմատը շատ մոտ է վերևում նշված եվրոպական քարտեզներում հանդիպող Տարտարիա անվանը, որը նույն թարի-տարի կրկնությունն է: Այն, որ պարսկական և արաբական աշխարհագրագետների և պատմաբանների մոտ կան տեղեկություններ Ռուսաստանի ու նրա բնակիչների մասին՝ որպես լավ մարտիկներ և կազմակերպված հասարակություն, հնարավոր է դարձնում մեր այն եզրակացությունը, որ <Շահնամե>-ում նկարագրված դեպքերն իրականում վերաբերվում են Պարսկաստանի և այժմյան Ռուսաստանի տարածքում ձևավորված ռազմականացված տարածքների բախումներին, որոնք ավարտվեցին անարդյունք, մինչև արաբները գրվեցին և վերջ դրեցին Սասանյան Պարսկաստանին:
9-րդ դարի կեսերից Հայաստանը ծանր կռիվներ էր մղում խալիֆայության զորքերի հետ: Միայն 6-7 տարվա ընթացքում խալիֆայությունը երեք անգամ արշավեց Հայաստան: Թուրքական ծագման Բուղայի զորքերն անցնում էին 300000-ից: Արաբները Բուղայի զորքի մեջ մտցրել էին ոչ միայն իրենց տարածքից հավաքված զորքերին, այլև վարձկան զորքեր էին բերել այլ տարածքներից: Օրինակ. Նույն նշված զորքում կռվում էին մաջարները (հունգարացիները), որոնք Բուղայի հետ արշավելով մասնակցեցին արքայական գանձարանի թալանին, և ըստ ավանդության Հայաստանից տարան Տրդատ Երրորդ արքայի թագը, որն հիմա համարվում է հունգարական ժողովրդի ամենամեծ սրբությունը:
Հայերի հերոսական պայքարը տվեց իր արդյունքը և Հայաստանը վերականգնեց իր անկախությունը, սակայն հսկայական տարածքներ ավերվեցին, որի հետևանքով հազարավոր հայեր ստիպված եղան հեռանալ Հայաստանից: Հետագայում այդ արտահոսքը շարունակվեց: Հեռացած հայերը հաստատվեցին աշխարհի տարբեր կողմերում՝ ավելի ստվարացնելով, ինչպես հայ գաղթօջախների բնակչության քանակը, այնպես էլ հայրենիքից դուրս գտնվող զինվորական դասը: Դրան նպաստում էր ոչ միայն այն, որ Հայաստանը կենաց-մահու պատերազմ էր մղում արաբների դեմ և ավերվում էր երկիրը, այլև այն, որ Բյուզանդիայում Վասիլ Առաջինը հիմնեց հայկական արքայատոհմը:
Կազակ բառը, չնայած չի նշվում թե ինչ լեզվով է, սակայն 10-րդ դարից օգտագործվել է նույն իմաստով, ինչպես Ռուսաստանում՝ 15-րդ դարում: Կազակ նշանակում է ազատ մարդ, անկախ զինվոր: Սա ցույց է տալիս նրա կարգավիճակը, այն է, որ կազակը կամավոր է իր վրա վերցնում տարածքի պահպանման պարտականությունը՝ որոշակի վարձատրության դիմաց, և ցանկացած պահի կարող է խզել կնքված համաձայնագիրը: Կա-ազակ բառը այժմ վարձ է արվում ստուգաբանել մի քանի լեզուներով.

1. Հին թուրքերենով, որը նշանակում է սագ (гуси): Գուցե <մեծ> պատկերացում ունեցող մարդը կարողանա ազատ զինվորին նույնացնել այդ թռչունի հետ, չմոռանալով, որ այդ ըմբոստ հոգիներին կազակներ կոչել են ոչ թե ուրիշները, այլ այդպես են կոչել նաև իրենք իրենց:

2. Փորձ է արվել նաև այն բացսւհայտել թաթարերեն լեզվով, որը նշանակում է՝ զրահ, սահման: Այս բացատրությունը որոշ չափով կարող էր լինել ընդունելի, սակայն նույն իմաստով կա-ազատ բաոը օգտսպործվում Է, երբ խոսվում Է ռազմական գործունեության կամ բանակի մասին, իսկ բուն մոնղոլական լեզվում այսպիսի կապակցություն չի եղել ու չկա: Դա կարելի Է եզրակացնել, որ կազակության ինքնանվանումից Է ծագում մոնղոլ թաթարների այդ արտահայտությունը և ոչ հակառակը:

3. Կարծիք, որ կազակ անվանումը ծագել Է մի ժամանակ Հյուսիսային Կովկասում բնակվող կոսոգով կոչվող ժողովրդի անվանումից: Նշենք, որ այդ ժողովուրդը այժմյան այդիգեյցիների նախնիներն են, որոնց ամենաուշը 15-րդ դարից կոչում Էին նաև չերկեզներ: Չերկեզ Էին կոչում նաև սպիգեյցիեերից առանձնացած և այժմ առանձին ժողովուրդ համարվող կաբարդինները: Երբ Սուվորովի նախաձեռնությամբ Ղրիմից մեծ քանակությամբ հայեր տեղափոխվեցին այս տարածաշրջան, հայերը այստեղ հանդիպեցին տեղացի հայկական ծագման բնակչության, որոնց կոչում Էին չերկեզի հայեր (черкези хайн), նաև լեռնային չերկեզներ: Այս հայերն ապրում Էին սահմանամերձ գոտիներում՝ առանձին բնակավայրերում, և նրանց գործը զինվորական ծառայությունն էր: Անգամ Արմավիրի հայությունը չէր զբաղվում գյուղատնտեսական որևէ գործունեությամբ, իսկ տեղի ադիգեյցիները գտնվում էին ճորտացված վիճակում, կամ էլ հանղիսանում էին այդ հայ ընտանիքների ստրուկները և ստիպված էին զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ: Տեղի հայերի մեկնաբանությամբ՝ իրենք են տեղի բնակչությանը կոչել չերկեզ, որն ըստ տեղական բարբառի բացատրվում էր՝ չկա-կեսը, այսինքն՝ նրանք լիարժեք, ազատ մարդիկ չեն, այլ հանդիսանում են իրենց սեփականությունը: Չերկեզները հայերի կողմից ընդունել էին քրիստոնեությունը, բայց նաև պահպանել էին բազմաթիվ հեթանոսական սովորություններ և հատկապես նախնիների պաշտամունքը:

4.Մոնղոլ թաթարների մոտ կազակ է կոչվել նաև առաջնապահ զորամիավորումը, որոնք կազմված էին ոչ թաթարական ծագում ունեցող զինվորներից: Լինելով հեծյալ նրանք հիմնականում զրահներ չէին կրում, ավելի շատ շեշտվում է նրանց լայն անդրավարտիքներ ունենալը:
Հենվելով բյուզանդական, որոշ քանակությամբ նաև ռուսական աղբյուրների վրա, Արտաշես Արծրունին կազակ բառը հաջողությամբ ստուգաբանում է կա-ազատ արմատներով, որն ամբողջությամբ բացահայտում է կազակության իմաստը: Այն, որ ամենաուշը 4-րդ դարից ձևավորվել էր հայկական ազատների դասը, գալիս է հաստատելու հեղինակի կարծիքը: Ինչ լեզվով էլ փորձենք բացել կազակ բառը՝ միևնույն է, կազակը համապատասխանում է անկախ մարդուն՝ ձիավորին, որը ռազմական գործի իրականացումը կամավոր վերցնում է իր վրա:
Հայագիտական որոշ ուսումնասիրություններ ապացուցում են, որ հայկական տառերը, ինչպես իրենց ձևով, այնպես էլ իմաստով՝ գաղափարագրեր են: Մինչև վերջ բացահայտված չէ բոլոր տառերի գաղափարները, բայց ստույգ է, որ կ-տառը՝ որպես գաղափար, համապատասխանում է կայծակին, կրակին և ունի ոգեղեն իմաստ: Ուրեմն. Կազակ բառն իմաստով համապատասխաեում է հին հայկական պրոֆեսիոնալ զինվորին՝ սպարին, և գաղափարապես նույնանում է սրբազան գաղափարի համար կռվող մարտիկի՝ ազատների հետ:
Չժխտելով այս բացահայտումը կարելի է անել ևս մի քանի այլ ենթադրություն:
Մենք նշեցինք, որ ազ-աս-արմատը նշանակում է սրբազան, անզամ աստվածային: Ակ-արմատը նշանակում է ինչ-որ բանի սկիզբ, որից նաև ռուսական լեզվում կա окно ֊բառը, որը նշանակում է՝ ինչ-որ բանի հասնելու, տեսնելու տեղ: Ընդունելով Ա. Արծրունու կարծիքը սրանով կարելի է ավելացնել, որ կազակն ունի նաև այլ՝ ավելի ոգեղեն իմաստ: Կա-ազակը լինելով ազատ, նաև իր մեջ կրում է բարձրագույն էության կնիքը և դաոնում է սրբության ակունք՝ շրջապատի և մարդկանց համար: Կազակությունը գադափարապես ավելի է մոտենում ասպետությանը և կապվում միջին դարերում կատարված խաչակրաց արշավանքների հետ: Հավանական է, որ ժամանակի ընթացքում կա-ազատ բաոը գիտակցաբար ենթարկվել է փոփոխության:
Հայերեն լեզվում բացարձակություն խորհրդանշող բառերը հիմնականում կազմվում են այնպես, որ աջ և ձախ ընթերցանությամբ պահպանվի նույն իմաստը, օրինակ՝ Արա, Աննա, նույն սկզբունքով էլ հավանական է կա-ազատ բաոը վերափովել է կազակ բառին:
Ռուսական կազակության մոտ ընդունված է ղեկավարներին կոչել ատաման, սակայն մինչև այժմ չի ստուգաբանված ատաման բառի իմաստը: Ատաման բաոը մենք չգտանք բյուզանդական և այլ հին պատմիչների մոտ, չկար նշված, թե ինչպես են կոչում կազակների առաջնորդներին, սակայն կարելի է հիմնավորված համարել, որ գոնե կազակների միջին ղեկավարներն ընտրովի էին: Այժմ ԱՏԱՄԱՆ բառը փորձ է արվում բացատրել մի քանի լեզուներով: Օրինակ. Գերմաներեն այն ստուգաբանվում է՝ որպես հայր և մարդ: Հնարավոր թարգմանություն է համարվում նաև թուրքերենից՝ որպես աթա-հայր իմաստով: Այս դեպքում ման-արմատը թուրքերեն չի ստուգաբանվում:
Մենք ստորև կներկայացնենք հայ Զաքարյանների կապը կազակության հետ, այժմ նշենք միայն, որ հայ Զաքարյանները վրացական արքունիքում եղել են արքայազնների խնամակալ իշխանները, որի համար էլ կրել են Աթաբեկ տիտղոսը, որ նշանակում է՝ ՄԵԾ ՀԱՅՐ: Հնարավոր է, որ Զաքարյանների այս տիտղոսն է պատճառ ղարձել, որ կազակների առաջնորդները, ժամանակի ընթացքում, սկսել են կոչվել ատամաններ: Հնդեվրոպական լեզուներում կա ման, մեն-արմատը՝ որպես մարդ: Հայերենում մանը կազմում է՝ մանուկի, երեխա բառի արմատը: Կազակներն իրենց առաջնորդներին կոչում էին նաև հայրեր, որով էլ իրենց ատամանի հետ հարաբերություններում երեխաներ էին համարվում:
Չնայած սրան, կարելի է ատաման բաոը բացատրել նաև հնդեվրոպական հին արմատներով: Ատ-արմատի բացատրությունը մենք տվեցինք վերևում և պարզեցինք, որ հայերեն ատ, ինչպես և ռուսական от-արմատները նշանակում են՝ ամբողջից առանձնացված մաս: Ամ-արմատը հայերենում նշանակում է տարի, սակայն բազմաթիվ հին լեզուներում և բառակապակցություններում այն նշանակում է ամբողջական: Ան-ը հնդեվրոպական լեզուներում նշանակում է նյութական, որի համար էլ, Հնդկական Քրիշնյա աստծո և Պլատոնի նյութական աշխարհի անուններն իրարից անկախ նշվում են՝ որպես Անան, Անանիկ: Այս արմատների միացությունով կարելի է պնդել, որ ատաման նշանակում է՝ ամբողջականից, աչքի ընկածներից առանձնացված, ընտրյալ մեկը: Իրականում էլ ատամաններին (մինչև նորագույն շրջանը) ընտրում էր կազակության ընդհանուր ժողովը և ընտրության ամբողջ գործընթացը խիստ կարգավորված էր: Օրինակ. Ատամանը պարտավոր էր երեք անգամ հրաժարվել, որից հետո նոր ընդունում էր ատամանի խորհրդանիշ հանդիսացող իշխանական գավազանը (жезл): Ցանկացած պահի կազակությունը կարող էր գումարել ընդհանուր ժողով և նշանակել նոր ատաման: Կազակների մոտ հաստատված այդ իշխանական խորհրդանիշը նույնպես ունի հնագույն պատմական արմատներ և գալիս է սկյութներից: Ինչպես սարմատական, այնպես էլ կիմերական առաջնորդները կրում էին նույնատիպ գավազաններ, որոնց պատկերները, նաև օրինակները գտնվել են լայնարձակ տարածքներում՝ Միջին Ասիայից մինչև Եվրոպա, և հիմնապես հաստատվել են արևելյան և արևմտյան թագավորների և առաջնորդների մոտ: Սա ցույց է տալիս մյուս կազակներին նրանց հավասար լինելը:
Ցարական Ռուսաստանն օգտվելով կազակության ռազմական ուժից փորձում էր վերացնել նրանց ինքնակառավարման համակարգը և ատամանի աստիճանը դարձնել նշանակովի: Երկարատև պայքարից հետո Եկատերինա Երկրորդը կարողացավ հասնել որոշակի հաջողությունների և գլխավոր ատամանը նշանակվեց ցարի կողմից: Սակայն կազակությունը պահպանեց իր ներքին ինքնուրույնության ավանդույթներից շատերը:

ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԻՆԵ ՇԻՐԱԿ
ԳՈՒՐԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

 

33 идей о “ԿԱԶԱԿ ԲԱՌԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Tatevik Grigoryan

    մանկական իմ տպավորություններով` կազակ, իրենք իրենց ասում են կոզ ակ, կոզա, այծ և իրենց գլխի այդ խախլաման ու բեղումորուքը ինձ վրա այծի տպավորություն էր թողնում, հատկապես դրանց այդ պարերը հոպակ , կամ գոպակ, այծի նման թռչկոտում են

    1. Movses Najarian

      Շնորհակալութիւն յիշեցնելու համար ,,Այծ,,-ի հետ առնչութիւնը, որովհետեւ V-աձեւ կամ այծի կոտոշների ձեւն է ունեցել նաեւ հնագոյն արքայական թագը, որին կարելի է հանդիպել Կիլիկեան Հայոց արքաների գլխին: Թագ բառի տառացի բովանդակութեամբ այդ պատկերն է ուրուագծւում:

    2. Movses Najarian

      Tatevik Grigoryan Դուք իրաւացի էք այնքանով, որ խոյն ու այծը տարբեր կենդանիներ են, նաեւ տարբեր կենդանակերպերի են ներկայացնում, քանի որ այծը Այծեղջիւր կենդանակերպն է: Իսկ Այծ-Այծեղջիւրը սատանայ են ներկայացրել Զեւսի հետեւորդները, մինչդեռ Արամազդի հետեւորդները նրան ընդունում են որպէս երկրի վրայ երկրորդ Արարիչ, երբ առաջինը եղել է հենց Արամազդը, առաջին տեսակի մարդ էակին արարողը…

    3. Tatevik Grigoryan

      Movses Najarian ես իհարկե այդքան խորը չեմ ուսումնասիրել, բայց փաստորեն կարծես ամեն ինչ համընկնում է շատ պարզ ձևով, առաջինը Արարիչն է, լինի դա Արամազդ թե Աստված, երկրորդը Չ արարիչը, չարը, նեռը սատանան

  2. Слава Саргсян

    Nerkayacvac stugabanutyunnern [email protected] en:< > anvan [bari] cagum@ kap chuni ayd shincu, anhetet bacatrutyunneri het:Cagumnabanoren ayn hamadrvum e < > anvan het,vori bacatrutyun@ @ndarzak e ev shutov knerkayacvi im heghinakutyamb luys tesnelik < > grqum: Nmanatip anvanumner shat kan Arcaxum,Hayastani Hanrapetutyunum ev ashxari shat erkrnerum,vortegh ayd anvanum@ nerkayacvum e yurovi.Ayninch,da petk e bacatrel ir patmakan cagumnabanutyamb.

  3. Movses Najarian

    Կազակ բառը ,,քազակ,, ձեւով օգտագործւում է արեւմտահայերէնում, որը արեւելահայերի օգտագործած ,,սվիտր,,-ին է փոխարինում: Սակայն պէտք է ասել, որ հին ժամանակներում դա ոչ թէ պարզապէս ,,սվիտր,, է եղել, այլ ռազմական կամ որսորդական նշանակութեան զրահաւոր վերնաշապիկ, որի վրա կարուած կամ ամարացուած են եղել մետաղեայ սեպաձեւ ատամնաշարեր:
    Այս բառի ,,կազ,, կամ ,,քազ,, հիմքը սակայն առաջացել է ,,գազ,,-ից, ինչպէս ,,գազան,, բառի մէջ, եւ տառացիօրէն նշանակում է ,,գոյի գլխի արական բնոյթի զօրութիւնը,, ինչը գազանի պարագայում կոտոշներն են եւ կամ ժանիքները: ,,Գազակ,,-ի դէպքում անձի ամբողջ ակը կամ ամբողջ մարմինն է զրահաւորուել այդպիսի սրածայր ելուստներով:
    Ինչ վերաբերւում է ,,Ատաման,, կամ առաւել ճշգրիտ ,,Աթաման,, բառին, այստեղ ,,ման,,-ը մարդն է, որից ունենք ,,մանուկ,,-ը՝ մինչեւ 15 տարեկան երեխան, նաեւ ,,մանչ,,-ը կամ ,,մանուչ,,-ը՝ մինչեւ 25 տարեկան պատանին, որից յետոյ երիտասարտն է գալիս:
    Իսկ ,,Աթ,, արմատը տառացիօրէն նշանակում է ,,արական բնոյթի թիւ,, որը պատկերւում է լատիներէնի ,,V,, տառի նման, որն էլ այսօրուայ արաբական թւային համակարգում 7 թիւն է, արական էութեան թիւը, եւ պատկերում է իշխանաւորի գաւազանի գլխամասը: Հետեւաբար այդպիսի տեսքով գաւազան կրողն էլ կոչուել է Աթաման:

  4. Maro Erknapeshyan

    Բոլոր մեկնաբանումներն էլ հետաքրքիր էին ճշմարտանման բայց անվիճելի ճշմարտությունն այն է, որ համայն աշխարհը, ուզեն թե չուզեն , հայերից է սկիզբ առել և արհեստը արվեստ ու մշակույթ է դառել Հայաստանում ու փոխառնվել է Հյաստանից, որ պատմական անցյալը բանավոր խոսքով դարձել է առասպել, սեպագրվել ու դարձել գրականություն, երեվակայությունը՝ ժայռապատկեր ու ծնունդ տվել կերպարվեստին,որ եղեգնը որսի սուրագի համար հատվել, դարձել է գործիք ու միջոց հանդիսացել ծնունդ տալու երաժշտությանը ․․․․ որ Հայն է ՀԱՅՐԸ՝ԱՍ-ՏՎԱԾԸ․․․ ԻՍԿ ՄԱՅՐ ԱՇԽԱՉՐՀԸ ՆՐԱ ԿԱՎԱՀՈՒՆՑ ԿՈՂԻՑ Է ԶԱՏՎԱԾ․․․

  5. Миша Ван Мюрат

    Պատմական Հայաստանի հյուսիս արևելյան շրջանը Արցախով Ղազախով Շեկաշենով մեծ ռազմական պոտենցիալ է ունեցել որոնց ազդեցության արեալը տարածվել է ներկայիս Ռուսաստանի Ղազախստանի տարածքներով և շատ տեղանունների բացատրությունը կապված է այդ ժամանակաշրջանների հետ Հայկական բանակի այրուձին հիմնականում կազմված է եղել այդ գավառների բնակչությունից

    1. Movses Najarian

      Չենք բացառում նաեւ որ Կազակ-Կոզակը ,,Ղազախ,, բառանուան հետ էլ առնչութիւն ունեցած լինի հեռաւոր կապով: Ղազախ-ի Ղազ-ը Բադ կամ Սագ է նշանակում, եւ դա աստղաբաշխական նշանակութիւնից բացի եղել է Սիսակի Տան տարածքը, որն ընդարձակուել է մինչեւ Ղազախստան եւայլն:

    2. Миша Ван Мюрат

      Movses Najarian հնարավոր է կազակների անվանումը ծագել է ՇԵԿԱՇԵՆԻ ( Սէկասենա) ՍԱԿԵՐԻ անվանման հետ ԿՈ- ՍԱԿ որոնք եղել են հայոց հյուսիսային դարպասների պահապանները և ռազմաշունչ ժողովուրդ զբաղվել են նաև թալանով և ընդանրապես քոչվոր կյանք են վարել իրեց ենթարկելով հսկայական տարածքներ ղեկավարվել են հայկական ազատական տոհմերի կողմից իրենց կոչել են նաև «ԱՐԴԱՐՆԵՐ»

  6. Movses Najarian

    Շնորհակալութիւն յիշեցնելու համար ,,Այծ,,-ի հետ առնչութիւնը, որովհետեւ V-աձեւ կամ այծի կոտոշների ձեւն է ունեցել նաեւ հնագոյն արքայական թագը, որին կարելի է հանդիպել Կիլիկեան Հայոց արքաների գլխին: Թագ բառի տառացի բովանդակութեամբ այդ պատկերն է ուրուագծւում:

  7. Movses Najarian

    Չենք բացառում նաեւ որ Կազակ-Կոզակը ,,Ղազախ,, բառանուան հետ էլ առնչութիւն ունեցած լինի հեռաւոր կապով: Ղազախ-ի Ղազ-ը Բադ կամ Սագ է նշանակում, եւ դա աստղաբաշխական նշանակութիւնից բացի եղել է Սիսակի Տան տարածքը, որն ընդարձակուել է մինչեւ Ղազախստան եւայլն:

  8. Миша Ван Мюрат

    Movses Najarian հնարավոր է կազակների անվանումը ծագել է ՇԵԿԱՇԵՆԻ ( Սէկասենա) ՍԱԿԵՐԻ անվանման հետ ԿՈ- ՍԱԿ որոնք եղել են հայոց հյուսիսային դարպասների պահապանները և ռազմաշունչ ժողովուրդ զբաղվել են նաև թալանով և ընդանրապես քոչվոր կյանք են վարել իրեց ենթարկելով հսկայական տարածքներ ղեկավարվել են հայկական ազատական տոհմերի կողմից իրենց կոչել են նաև «ԱՐԴԱՐՆԵՐ»

  9. Movses Najarian

    Tatevik Grigoryan Դուք իրաւացի էք այնքանով, որ խոյն ու այծը տարբեր կենդանիներ են, նաեւ տարբեր կենդանակերպերի են ներկայացնում, քանի որ այծը Այծեղջիւր կենդանակերպն է: Իսկ Այծ-Այծեղջիւրը սատանայ են ներկայացրել Զեւսի հետեւորդները, մինչդեռ Արամազդի հետեւորդները նրան ընդունում են որպէս երկրի վրայ երկրորդ Արարիչ, երբ առաջինը եղել է հենց Արամազդը, առաջին տեսակի մարդ էակին արարողը…

  10. Tatevik Grigoryan

    Movses Najarian ես իհարկե այդքան խորը չեմ ուսումնասիրել, բայց փաստորեն կարծես ամեն ինչ համընկնում է շատ պարզ ձևով, առաջինը Արարիչն է, լինի դա Արամազդ թե Աստված, երկրորդը Չ արարիչը, չարը, նեռը սատանան

  11. Khoren Kesisyan

    յօդուածը կը խառնէ լուրջն ու անլուրջը : Փոխանակ օրինակ հանգամանօրէն եւ համոզիչ ձեւով հիմնաւորելու կա-ազակ ի կա-ն եւ ազատի ազակի վերածումը բացատրելու հեղինակը նորանոր գիւտերու մոլուցքով վտանգաւոր տեսութիւններ յառաջ կը քշէ : Օրինակ Չերքեց անուան ծագումնաբանութիւնը հայերենի եւ հայերուն վերագրելով՝ իբր թէ անոնք ստրկացուած են եղած հիւսիսային Կովկասի կազակ հայերու կողմէն եւ եւ այդ անունը տուած են անոնց կրած իբր չէ-արժէք մարդիկ : Ուրեմն հայը ստրկացնող արհամարհող վատ ժողովուրդ են : Երբ այսպիսի տեսութիւններ հայերու կողմէ կը թշնամիները քիչ էին որ մի ազգ ալ աւելցնէինք :

  12. Rima Aristakesyan

    Գրիգոր Նարեկացին իր տաղերի մեջ օգտագործում է կոզակ բառը, որպես տաճարի առաստաղի կառուցման շինարարական տերմին` կոզակից կոզակ. որը իմ կարծիքով շինության մեջ կարևոր հենակետն է. կարելի է ամբողջ ծանրությունը հենել կոզակիների վրա. Այստեղից էլ առաջացել է կոզակ բառը. Ես այդպես եմ կարծում

  13. Тигран Ар

    Ատաման բառը կարող է կապված լինել նաև ատամի հետ: Ատամանի այսինքն зубастый: Կազակների խիզախ լինելու պատվին: Նրանք ունեն նաև тужить բառը,որը հավանաբար հայկական տուժելն է:Եվ իմաստով համնկնում է:

Добавить комментарий